Մերի Մակարյանն ամուսնալուծվե՞լ է. դերասանուհին հրապարակում է արել
ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանուհի Մերի Մակարյանի կյանքում, կարծես թե, ամեն ինչ այնքան էլ հարթ չէ:
Նա ինստագրամյան իր էջի սթորի հատվածում գրառում է հրապարակել:
«Միակ բանը, որ մարդիկ չեն ներում, այն է, որ դու վերջիվերջո կարողացար առան նրա»:
Նշենք, որ վերջին շրջանում Մերին ամուսնու՝ Վարդանի հետ գրեթե հրապարակումներ չի անում: Դերասանուհու ամուսինը չի երևում նաև նրա սթորիներում: Այս ամնից, թերևս, կարելի է եզրակացնել, որ զույգի հարաբերություններում ամեն ինչ առաջվանը չէ:
Հավանաբար, Մերիի աայս գրառումը ուղղված է ամուսնուն:
Դժվար է ասել՝ արդյո՞ք Մերին ու Վարդանը բաժանվել են, թե ոչ, սակայն դերասանուհու այս գրառումը վստահաբար ունի իր հասցեատերը:
Հիշեցնենք, որ Մերի Մակարյանն ու Վարդանն ամուսնացել են 2017 թվականին՝ ԱՄՆ-ում:
Հայաստանում նշանադրվելուց հետո Մերին տեղափոխվեց ԱՄՆ՝ մշտական բնակության:
Զույգը դուստր ունի՝ Էլինան, ում դեմքը Մերին դեռ ցույց չի տալիս:
Իր հարցազրույցնրից մեկում դերասանուհին խոստովանել է, որ ամուսինը դեմ է դստերը հանրայնացնելուն, իսկ ապագայում, երբ աղջիկը մեծանա, ինքն արդեն կորոշի: