Այսօր՝ 17 հունվարի 2019թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հայաստանյան պրեմիերա. Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված համերգին կհնչի Բրուքների «Ռեքվիեմ»-ը

 

Երևանում և Գյումրիում կանցկացվի համերգ՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին: Երևանում համերգը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Երեկոյի ընթացքում երաժշտախմբերը ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Որպես մենակատարներ հանդես կգան Իրինա Զաքյանը՝ սոպրանո, Գրետա Բագիյանը՝ մեցցո սոպրանո, Արամո Մամիկոնյանը՝ տենոր, Կիմ Սարգսյանը՝ բաս:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը նշեց, որ համերգին կհնչի հայաստանյան պրեմիերա՝ Բրուքների «Ռեքվիեմ»-ը: Այն գրվել և կատարվել է 1849 թվականին:

« Բրուքների «Ռեքվիեմ»-ը հոյակապ ստեղծագործություն է, և շատ ուրախ եմ, զգացված եմ, որ առաջին անգամ Հայաստանում կկարողանանք այն կատարել: Հույս ունեմ՝ հանդիսատեսը այն շատ կսիրի և կցանկանա, որ հետագայում ևս կատարենք: Ամբողջ երեկոն նվիրված է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին»,-ասաց Վահան Մարտիրոսյանը:

Գյումրիում նախատեսված համերգը կկայանա դեկտեմբերի 7-ին Սև բերդում: Այն նախաձեռնել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Համերգի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային և «Տիրամայր Հայաստանի» երգչախմբերը, «Գոհար» երգչախմբի արական կազմը և Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի հրավիրյալ երաժիշտներ: Երաժշտախմբերը հանդես կգան դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: Մենակատարներն են Սոֆյա Սայադյանը՝ սոպրանո, Նարինե Անանիկյանը՝ մեցցո սոպրանո, Տիգրան Օհանյանը՝ տենոր, Արմեն Գրիգորյանը՝ բաս: Ծրագրում կհնչի Մոցարտի «Ռեքվիեմ»-ը:  Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը նշեց, որ Գյումրիում ելույթ ունենալը ավանդույթ է դարձել:

«Ես մեծ ցանկություն ունեի, որ Գյումրիի ուժերը նույնպես ներգրավեինք, և այդպես էլ արեցինք: Ստացվում է՝ համատեղ մեծ համերգ ենք անցկացնում: Սովորաբար «Ռեքվիեմ» կատարում են լռության մեջ, առանց ծափահարությունների: Ճիշտ է, այն նվիրված է երկրաշարժի 30-ամյակին, սակայն մենք նպատակ չունենք սգո երեկո դարձնելու, մեր ուղերձն այն է, որ կյանքը շարունակվում է, պետք է ապրել»,-ասաց Ռոբերտ Մլքեյանը: Խոսելով Գյումրիի մշակութային կյանքից՝ Ռոբերտ Մլքեյանը նշեց, որ այն պետք է ակտիվ պահել, մանավանդ, որ տեղի ստեղծագործական խմբերի, հասարակության շրջանում կա այդ պահանջը:

«Գյումրին մշակույթի օրրան է, այնտեղ ծնվում են տաղանդավոր մարդիկ, երաժիշտներ, արվեստի բնագավառում բարձրակարգ մասնագետներ: Հասարակությունն ուզում է շփվել բարձր արվեստի հետ, բայց համապատասխան պայմաններ չկան: Ակադեմիական համերգի համար Գյումրին չունի համերգային դահլիճ: Դա թիվ մեկ խնդիր է»,-ասաց Ռոբերտ Մլքեյանը:

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նորայր Նազարյանը նշեց, որ դեռ տարվա սկզբից նախատեսել են ունենալ խոշոր միջոցառումներ՝ նվիրված  երկրաշարժի 30-ամյակին:

«Այժմ այդ խոշոր նախագծերն իրագործման փուլում են: Մեզ աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը: Եվ մենք համատեղ ուժերով Երևանում, Գյումրիում կունենանք բարձր մակարդակի համերգային ծրագրեր»,-ասաց Նորայր Նազարյանը:

Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանն էլ կարևորեց այս ընդհանուր գործում պետություն-մասնավոր հատված համագործակցությունը: Նա շնորհակալություն հայտնեց աջակից բոլոր կողմերին:

loading...
Այն, ինչ հաջողվել էր Հովիկ Աբրահամյանին, չհաջողվեց Նիկոլ Փաշինյանին Կիևի հայ համայնքն ամանորյա նվերներ է մատուցել Արցախի Ակնաբերդ համայնքի երեխաներին (լուսանկարներ) Հայաստանում նշում են Սուրբծննդյան ճրագալույցը (վիդեո) Opel-ը գլորվել է ձորակը եւ ընկել գնացքի գծերի վրա. կա 1 զոհ, 4 վիրավոր 7-րդ գումարման ԱԺ պատգամավորները մանդատները պաշտոնապես կստանան հունվարի 10-ին. Մուկուչյան Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 125 անգամ Ալեն Սիմոնյանը հիմնել է Հայաստանում առաջին «Սիցիլիա» մաֆիա-ակումբը «Իմ քայլը» խմբակցության անդամները չեն կարողանում պահպանել գործընկերային կոռեկտությունը. Անի Սամսոնյան Լարսը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար Արարատի մարզում տարեց ամուսինները ինքնասպանության նպատակով թունաքիմիկատ են խմել Shutdօwn»-ի ֆոնի վրա Միացյալ Նահանգների նախագահը սպառնացել է արտակարգ դրություն հայտարարել երկրում Թթվածինը չի երաշխավորում էկզոմոլորակի բնակելի լինելը Վրացի իշխանավորն ի՞նչ անի, երբ հայը հային վրացերենով է Նոր տարի շնորհավորում Հայկական արմատներ ունեցող հարուստ արքայազնը մեկ վայրկյանում աղքատ դարձա՞վ Նորաձև մեկուսարան Ծաղկաձորում, կամ ինչպես արաբական ձևերով թափ տալ հարստացած հայերին Գազի գինը և Հայաստանի ինքնիշխանությունը Դատախազությունը փորձում է Մանվել Գրիգորյանին վերադարձնել կալանավայր 132 հին ու նոր դեմքեր. նոր պատգամավորները`անուն առ անուն Մուկուչյանը հրապարակեց «Լուսավոր» Հայաստանից» պատգամավոր ընտրված 18 անձանց անունները ԿԸՀ-ն ինքնաբացարկի 18 դիմում է ստացել «Իմ քայլ» դաշինքից և 2 դիմում՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Դիակ չի եղել մուտքի մոտ, դիակով մեքենան հյուրանոցին մոտեցել է 8:15-ին․ ականատես Գարիկ Ղազարյանը՝ «Հին Հռոմ» ռեստորանի դեպքի մասին (տեսանյութ) Շտապօգնության ծառայությունն աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով. Կանչերի թիվը անցել է 860-ից ԿԸՀ արտահերթ նիստը. Օրակարգում պատգամավորների գրանցումն է եւ մանդատների տրամադրելու հարցը (ուղիղ) Հայաստանը եւ Վրաստանը ՄԱԿ-ի ամենաաղքատ երկրներն են Գյումրիում թալանել են ՀՀ ՊՆ ծառայողին՝ կոտրելով Kia Sorento-ի դռան ապակին ԱՄՆ նոր դեսպան՝ Հայաստանում․ ի՞նչ սպասել հայ-ամերիկյան հարաբերություններում Ահազանգ․ Էջմիածնում ավտոմեքենա է այրվում Խաբկանք է, թե իբր մենք ապրում ենք վաղվա օրվա մասին մտածելով. Դավիթ Սանասարյան Ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը սրտի կաթվածով տեղափոխվել է հիվանդանոց. վիճակը ծանր է Ինչպես կարելի է ներշնչվել մի գաղափարից ու հետո այն խեղաթյուրել ու դարձնել բոլորովին այլ բան. Արփինե Հովհաննիսյան Սերժ Սարգասյանը վարել է վասալային քաղաքականություն. Փաշինյանը փոխել է իրավիճակը Նիկոլ Փաշինյանը Լեւոն Մալխասյանի հետ սելֆի է հրապարակել Լարսը բաց է. Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար Հունվարի 4-ի աստղագուշակ. աղեղնավորների օրը շատ հագեցած կլինի Վրաստանում խոզի գրիպի հետևանքով վեց մարդ է մահացել «Թավշյա» տարեմուտ 2018թ․-ը լի էր անակնկալներով և շրջադարձերով «Մարի Իզմիրլյանի անվան» մանկատան սաներն՝ ուշադրության կենտրոնում Նիկոլ Փաշինյանը լավատեսորեն է տրամադրված ՌԴ-ի կողմից ՀՀ-ին մատակարարվող գազի գնի հարցում Ինչ են քննարկել Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները Կաշառք վերցնելու պահին ոստիկան է ձերբակալվել. ԱԱԾ