Ամենալավերից մեկն է. Նարե Գևորգյանը՝ սիրելի ունենալու և ամուսնության առաջարկ ստանալու մասին
Երգչուհի Նարե Գևորգյանը վերջին շրջանում բավական ակտիվ է։ Նա միմյանց հետևից նոր երգեր ու տեսահոլովակներ է ներկայացնում:
Նարեն հիմա աշխատում է Երևանի ժամանցի վայրերից մեկում ՝որպես երգչուհի։ Երգչուհին բավական ակտիվ է նաև ինստագրամյան հարթակում։ Նա հերթական անգամ հարց ու պատասխան է կազմակերպել, որի ընթացքում խոսել է նաև անձնականին վերաբերող հարցերի մասին:
Հետևորդներից մեկի այն հարցին՝երգչուհին որքա՞ն ժամանակ է ճանաչում դերասան, երգիչ Կարեն Ասլանյանին, Նարեն պատասխանել է.
«Կարենի հետ ծանոթացել ենք անցյալ տարի և շատ ուրախ եմ… Իմ ճանաչած ամենալավ մարդկանցից մեկը »:
Հավելենք, որ վերջերս Նարե Գևորգյանը, Կարեն Ասլանյանն ու Մարինկա Խաչատրյանը միասին մեկնել էին Մոսկվա ՝համերգային ծրագրի շրջանակներում:
Հետևորդներից մեկի այն հարցին՝ ո՞վ է Նարեին առաջարկություն արել նրա վերջին տեսահոլովակի նկարահանման ժամանակ, Նարեն գրել է.
«Որ մե սիրելիներս, սա տարրական վիդեո է՝ ցրտից կուչ եկած մարդու»:
Նշենք, որ համացանցում լուրեր էին տրաշվել, որ Նարեն նկարահանման ժամանակ ամուսնության առաջարկ է ստացել:
Երգչուհին նաև հերքել էր, որ նշանադրված է կամ սիրելի ունի: