Իմ իրական երջանկությունը. չեք պատկերացնում՝ ում հետ է լուսանկար հրապարակել Դիանա Գրիգորյանը (տեսանյութ)
Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը արդեն մի քանի օր է ընտանեկան լուսանկարներ է հրապարակում:
Ամուսնալուծված Դիանայի լուսանկարներում մայրը եւ երեխաներն են:
Որպես կանոն, դրանց կից Դիանան նրանց սեր է խոստովանում, պարբերաբար նշելով, որ հենց նրանք են իր շարժիչ ուժը:
Դիանան ընտանեկան լուսանկարներին կից գրում է, որ հենց նրանց շնորհիվ է ինքը շնչում:
«Իմ իրական երջանկությունը»,-լուսանկարին կից գրել է Դիանան:
Տպավորություն է, որ այս լուսանկարներով Դիանան ինչ-որ բան է փորձում ակնարկել: