Ամանորը բաժանված. Մարիաննան միայնակ է դիմավորել 2022-ը
Մինչ Գարիկ Պապոյանը Սոնա Ռուբենյանի հետ ամանորյա գիշերը ելույթներ էր ունենում տարբեր ժամանցի վայրերում՝ նրա կինը՝ Մարիաննան, տանն էր:
Վերջինս ինսթագրամյան հարց ու պատասխան էր կազմակերպել, որում մանրամասնել էր, թե ինչպես էր անցկացրել իր ամանորյա գիշերը:
Մարիաննան նշել է, որ տանն է եղել՝ առանց շպարի, մատնահարդարման եւ տնային հագուստով, ապա 1:30 քնել է:
Ըստ Մարիաննայի՝ ցանկանում էր տարին սկսել հարմարավետ եւ իսկական:
Նշենք, որ Մարիաննան ամիսներ առաջ 3-րդ դուստրն է ունեցել: