Այսօր՝ 29 մարտի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Սուրբ Ծննդյան խորհուրդը մեզ պետք է ստիպի վերաիմաստավորել մեր անցյալը, վերանայել մեր վարքագիծը. Արթուր Ղազինյան

Արթուր  Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

 

Մի քանի ժամից Սուրբ Ծնունդ է, աշխարհի բոլոր քրիստոնյաների ամենանվիրական տոնը:
 
Վարակվելով «հպարտության» վիրուսով մենք գործեցինք մեր առաջին մեղքը, հետո սկսեցինք հրաժարվել «սիրիր մերձավորիդ» հայտնի պատվիրանից:
 
Մեզ հարկադրեցին սիրել մեր մահն ու վախճանը տենչող իրական թշնամուն, փոխարենը ատելություն ու թշնամություն սերմանեցին մեր մերձավորների՝ բարեկամների, հարազատների, ընկերների ու հարևանների նկատմամբ:
 
Անտանելի ցավ է ականատես լինել, թե ինչպես են աչքիդ առաջ քանդվում բարեկամությունները, պառակտվում ընկերությունները, ինչպես են խռովում եղբայրերն ու քույրերը, իրարից հեռվանում հին ընկերները, հարևանները:
 
Իսպառ վերացել է միմյանց նկատմամբ երբեմնի ջերմությունը, հոգատարությունը, նեղ ու ծանր վիճակում իրար օգնության հասնելը, թև ու թիկունք լինելը:
 
Կորել է միմյանց նկատմամբ վստահությունը, հավատը, կտրվել և քայքայվել են սոցիալական բոլոր կապերը: Բոլոր ընտանեկան միջոցառումները, ընկերական հավաքները կարճ ժամանակ անց վերածվում են թեժ վիճաբանության և հանգեցնում հարաբերությունների լարվածության:
 
Այս վիճակը բնորոշ չէ մեզ՝ Հայերիս, սա օրգանական ու բնական չէ, ես կտրականապես հրաժարվում եմ հավատալ, որ ՄԵՆՔ իսկապես ատում ենք ՄԵԶ, քանի որ հավատալով դրան կկորցնեմ հավատը մեր Ազգի ու պետության ապագայի նկատմամբ:
 
Սուրբ Ծննդյան խորհուրդը մեզ պետք է ստիպի վերաիմաստավորել մեր անցյալը, վերանայել մեր վարքագիծը, փոխել մեր վերաբերմունքը հարազատների, բարեկամների, ընկերների ու հարևանների նկատմամբ, մեղանչել, ներել և ներվել կատարած սխալների համար և իրապես սիրել մեր մերձավորներին:
 
Զանգեք ձեր նեղացած ու խռոված ընկերներին, բարեկամներին, շնորհավորեք միմյանց Սուրբ Ծնունդը, ու պայմանավորվեք, որ այլևս երբեք ոչ մի քաղաքական գործիչ չի կարողանալու մտնել ձեր մեջ և ոչ մի քաղաքականություն չի պառակտելու, քայքայելու ու ավիրելու ձեր բարեկամությունն ու ընկերությունը:
 
Քաղաքական գործիչները անցողիկ են, շատ ժամանակավոր, իսկ դուք մնացող եք ձեր խնդիրների, հոգսերի, ուրախությունների ու տխրությունների հետ՝ բարեկամների ու ընկերների ջերմ ու հոգատար միջավայրում:
 
Շատ կարևոր է գիտակցել, որ մինչև մենք չհաշտվենք իրար հետ, համերաշխ ու ներդաշնակ չլինենք իրար հետ, չմիավորվենք ու չհամախմբվենք, ոչ մի հաղթանակ չենք ունենալու:
 
Իսկ ՀԱՂԹԱՆԱԿ մեզ պետք է, շատ է պետք, առանց հաղթանակ մենք ուղղակի կկորենք . . .
 
Աստված մեզ պահապան 						<div style=
Ալիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի Սարգսյան Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր» Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունը Մալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը