Իմ սիրտը զբաղված է. ով է Անի Խաչիկյանի սիրելին և սրտի տիրակալը
Դերասանուհի Անի Խաչիկյանն օրերս ինստագրամյան հարց ու պատասխան էր կազմակերպել:
Ամուսնալուծված Անիին ամենաշատը հարցնում էին հնարավոր ամուսնության եւ անձնական կյանքի մասին:
Հարցին, թե ի՞նչ չի հասցրել 2021-ին, Անին պատասխանել է. «Շորերս դասավորեմ ու ամուսնանամ»:
Անին նաեւ խոսել է իր սիրտն ազատ չլինելու մասին.
«Ո՞նց կարա սիրտը ազատ լինի… Ոչ, իմ սիրտը միշտ զբաղվածա, պարապ մնալու ժամանակ չկա»:
Իսկ հարցին՝ ո՞ր դեպքում նորից կամուսնանար, Անին այդպես էլ պատասխան չի տվել:
Հիշեցնենք, որ երբ Անին արդեն հանրային դեմք էր, հայտնի դարձավ, որ նա սիրավեպ է սկսել ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի որդու՝լուսանկարիչ և ռեժիսոր Հայկ Բարսեղյանի հետ:
Զույգը հարսանիք չէր արել էր, միասին էին բնավկում: Նրանք որդի էին ունեցել, ում տվել էին Տեսլա արտասովոր անունը:
Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Անին և Հայկն այլևս միասին չեն:
Ամուսնալուծության մասին չեն սիրում խոսել: Չնայած դրան՝ Անին վստահեցնում է, որ լավ հարաբերություններ ունեն: