Ոնց կարաս դու ինձ 1 մետրից ավել մոտիկ գաս, որ մի հատ էլ ինչ-որ բան ուտես. Մագա
Սկանդալային բլոգեր, տիկտոկեր Մագա Հարությունյանը մշտապես աչքի է ընկնում իր համացանցային ակտիվությամբ, հաճախ է սեքսուալ ու համարձակ լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակում, ինչի պատճառով մշտապես քննարկումների կիզակետում է հայտնվում:
Ֆրանսիայում գտնվող Մագան ինստագրամյան իր էջի սթորի հատվածում հերթական գրառումն է արել՝ պատասխանելով հետեւորդներիզ մեկին.
«Ես քեզ ինչ կյանք, այ տղա։ Կամ ընդհանրապես ոնց կարաս դու ինձ մեկ մետրից ավել մոտիկ գաս, որ մի հատ էլ ինչ-որ բան ուտես։
Գժվում եմ էս դեմքերի համար, որ տնից նստած իրանց վրա ահավոր վերցրած գիտեն՝ աշխարհը խալի ա ոտների տակ»։
Հիշեցնենք, որ վերջերս Մագան խոսել էր իր հասցեին ուղղված քննադատությունների և իր անձնական կյանքի մասին.
«Վստահ եմ, որ անձնականս շատ ու շատ ավելի հետաքրքիր է իմ լսարանին, բայց առայժմ չեմ պատրաստվում բարձրաձայնել:
Դեռ չեմ պատրաստվում խոսել անձնականիս մասին, բայց կարծում եմ՝ կխոսեմ, երկար սպասեցնել չեմ տա»,- վերջերս իր հարցազրույցներից մեկում խոստովանել է Մագան:
Վերջինս խոստովանել է, որ թեև ինքը չի խոցվում մարդկանց վիրավորանքներից կամ քննադատություններից, բայց չի սիրում, որ տեսնում են իր արցունքները: