Այսօր՝ 26 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան որևէ պատասխանատվության չենթարկվեցին, պատիժ չկրեցին. Վահե Հակոբյան

«Փաստ» թերթի հարցազրույցը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի հետ:

- Պարոն Հակոբյան, տարին սկսվեց Ղազախստանում ներքաղաքական բուռն զարգացումներով, որոնք, բնական է, չեն կարող միայն Ղազախստանին առնչվել: Ի՞նչ ցույց տվեցին այս իրադարձությունները և ի՞նչ ազդեցություն կթողնեն ավելի լայն զարգացումների վրա:

- Այսօր դեռ վաղ է ու բավական դժվար հստակ գնահատականներ տալ Ղազախստանում տեղի ունեցածին և դեռ տեղի ունեցողին: Բավական բարդ է հասկանալ բոլոր դերակատարներին և նրանց շարժառիթները, սոցիալական ընդվզման կապը սադրանքների կազմակերպիչների, ահաբեկիչների հետ, կամ դրա բացակայությունը: Բայց միանշանակ է, որ իրադարձություններն այնպես և այնպիսի արագությամբ էին զարգանում, որ կար արագ, օպերատիվ արձագանքի անհրաժեշտություն՝ կանխելու համար արյունահեղությունը: Առաջին և կարևորագույն դասը, որ աշխարհը պետք է քաղի Ղազախստանում տեղի ունեցողից, այն է, որ ուժի կիրառման, ահաբեկիչների ներգրավման հանդեպ ընդհանուր առմամբ անտարբերությունն ու լռությունը խթան են դառնում այդ պրակտիկայի ավելի լայն կիրառման:

 

Երբ Ադրբեջանն ագրեսիա սանձազերծեց Արցախի նկատմամբ, երբ Թուրքիան ահաբեկիչներ տեղափոխեց տարածաշրջան ու ուղղեց նրանց Արցախի դեմ, լայն իմաստով աշխարհը ոչինչ չձեռնարկեց՝ սահմանափակվելով մի քանի ձևական հայտարարություններով: Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան որևէ պատասխանատվության չենթարկվեցին, պատիժ չկրեցին: Բնական է, որ անտարբերությունը և պատասխանատվության չենթարկելը ստեղծեցին անպատժելիության մթնոլորտ, ծառայեցին որպես ուղերձ կամ ազդակ, որ այս գործիքը կարելի է անպատիժ կիրառել: Հետևանքները տեսնում ենք այսօր Ղազախստանում և շարունակելու ենք տեսնել այլ վայրերում: Ասեմ ավելին, նույնիսկ Ղազախստանում ուժով ահաբեկիչներին ճնշելով՝ այս հարցը չի լուծվելու, քանի դեռ այս ձեռագիրը որդեգրած երկրները պատասխանատվության չենթարկվեն, քանի դեռ նույն Թուրքիան ու Ադրբեջանը և նրանց միջոցով ողջ աշխարհը չզգան, որ նման գործելաոճն անհետևանք չի անցնում և անպատիժ չի մնում: Իսկ այն մասին, որ Ղազախստանում նույն ահաբեկչական ձեռագրին ենք ականատես լինում, ինչ 2020-ին Արցախում, վկայում է, այդ թվում՝ գլխատված ուժայինների մասին տեղեկատվությունը:

- Բուռն քննարկումների առիթ դարձավ Ղազախստանի դիմումը ՀԱՊԿ-ին և Ղազախստան ՀԱՊԿ զորակազմ ուղարկելը: Ինչպե՞ս եք գնահատում ՀԱՊԿ գործողություններն այս համատեքստում և հատկապես Հայաստանի դերակատարումն այդ ամենում:

-ՀԱՊԿ-ն իրեն դրսևորեց որպես արագ արձագանքի ունակ կառույց: Իսկ մեզ համար այդքան ծանր բոլորովին թարմ դեպքերի հետ դրա համեմատությունը մի շարք հարցերի տեղիք է տալիս: 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում, երբ առաջին օրերից կար ոտնձգություն, այդ թվում՝ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, ապա նաև պատերազմից հետո, երբ ադրբեջանական ԶՈՒ-ն անխոչընդոտ մուտք գործեց ՀՀ սուվերեն տարածքն ու առ այսօր գտնվում է ՀՀ տարածքում, Հայաստանի իշխանությունը կա՛մ չդիմեց ՀԱՊԿ-ին, կա՛մ դիմելու իմիտացիա արեց: Եվ այդ հանցավոր անգործության ու հանցավոր գործունեության համար այս իշխանությունը պատասխան է տալու: Ինչ վերաբերում է հարցի մյուս բաղադրիչին, Հայաստանի գործող իշխանությունը հերթական անգամ ցուցադրեց իր անսկզբունքային ու անարժեք լինելը:

Առիթ ունեցել եմ ասելու, կրկնեմ, փողոցով իշխանության եկածը, նույն մարդը, ով հրահրել է Մարտի 1-ը և պարծենում էր այն ժողովրդով, որ խլել էր ոստիկանից մահակն ու վահանը, այժմ զինվորներ է ուղարկում Ղազախստան, որ ղազախ ոստիկանից խլած վահանն ու մահակը հետ վերադարձնի նրան։ Եվ ամենազարհուրելին այն է, որ դա անում է՝ հերթական անգամ ժողովրդին որևէ բացատրություն չտալով, որևէ կերպ իր գործողությունները չհիմնավորելով ու չմեկնաբանելով: Փաշինյանը նույնիսկ ԱԺ արտահերթ նիստ չհրավիրեց այլ երկիր զորք ուղարկելու հարցով, իսկ Հայաստանը, հիշեցնեմ, խորհրդարանական երկիր է: Անվտանգության խորհրդի քարտուղարի ցինիկությունն էլ հերիքում է հայտարարելու, որ իրենք հույս ունեն, որ նման իրավիճակում հայտնվելու պարագայում Հայաստանն էլ համապատասխան օժանդակություն կստանա: Սա այլ կերպ, քան արժեքների և սկզբունքների լիակատար բացակայություն, դժվար է անվանել:

- Հանրային լայն քննարկումների առիթ դարձավ Փաշինյանի գրառումը ֆեյսբուքյան իր էջում: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

- Հայաստանը ՀԱՊԿ նախագահող երկիրն է, ինչն, ըստ էության, ընդամենը կազմակերպչական, կոորդինացիոն պարտավորություններ է ենթադրում: Այդ որոշումը, որ հրապարակվեց Փաշինյանի անունից, կառույցի որոշումն էր, և ակնհայտ է, որ Փաշինյանը որևէ պարտավորություն չուներ այն իր սոցիալական էջում տեղադրելու: Ինչո՞ւ դա արեց՝ երևի իրեն է պետք հարցը ուղղել, բայց իր պարագայում ամենահավանական բացատրությունն այն է, որ, իր ընկալմամբ, սեփական իշխանության երկարաձգման գործիք էր տեսել: Մենք մի բան կարող ենք ասել՝ Ղազախստանի դեպքերի ֆոնին Հայաստանի իշխանության պահվածքը հերթական անգամ ապացուցեց, որ այս իշխանությունը քայքայել ու զրոյացրել է Հայաստանի սուբյեկտայնությունը, այն ինքնիշխանությունը, որի մասին իրենք շարունակ դատարկաբանում էին»:

 

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները Միայն ապրիլին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ, որը կարտացոլվի հաջորդ եռամսյակում Ռուբինյանց փողոցի Երևան Սիթիի մոտ Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցությունը անհնազանդության ակցիա է իրականացնում (տեսանյութ) Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութ Հովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան