Այսօր՝ 24 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Երբ Ադրբեջանը Հայաստանին վնասելու նպատակ ունենա,Գորիս-Կապան ճանապարհին մաքսատուրքն աստղաբաշխական չափի կարող է հասցնել. Սարգսյան

Հայաստանի տարածքում հայ գործարարների հարկումն ադրբեջանցիների կողմից լրացուցիչ խոչընդոտ է բիզնեսի զարգացման համար, ընդ որում ոչ միայն հայ գործարարների, այլև բեռնափոխադրում իրականացնող միջազգային ընկերությունների համար։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանցիների կողմից մաքսատուրքի գանձմանը։

Նաիրի Սարգսյանը նշում է, որ ռիսկերը կապված են ոչ միայն ադրբեջանցիների կողմից մաքսատուրքերի գանձման հետ, այլև հետագայում ապրանքների ինքնարժեքի բարձրացման հետ, ինչն էլ կհանգեցնի գնաճի։

«Կան նաև ավելի լուրջ խնդիրներ։ Քաղաքական կամ որևէ այլ կոնֆլիկտի դեպքում Ադրբեջանը կարող է կիրառել ցանկացած «զենք» բեռնափոխադրողների նկատմամբ։ Ամենաթեթև վնասը, որ կարող է հասցնել, դա այն է, որ արգելված ապրանք տեղադրեն բեռնախցիկների մեջ, այնուհետև բացահայտեն դա ու վարորդին ձերբակալեն, իսկ բեռնատար մեքենայի ամբողջ տարողությունն էլ պետականացնեն»,-նշեց Նաիրի Սարգսյանը։

Վերջինս նկատում է՝ վտանգի գոտում է հայտնված ոչ միայն Հայաստանը, այլև այն բեռնափոխադրողները, որոնք Հայաստանն օգտագործում են որպես տարանցիկ տարածաշրջան։ Նաիրի Սարգսյանը կարծում է, որ որևէ մեկն այդ ռիսկին չի գնա և Հայաստանը չի դիտարկի որպես տարանցիկ երկիր։

Հարցին, թե գործարար համայնքն այս ամենին ինչպես է վերաբերում, Նաիրի Սարգսյանը նշեց, որ վերաբերմունքը, բնականաբար, բացասական է։ Կան բազմաթիվ բողոքներ։

«Երբ զրուցում եմ օրինակ խոշորագույն փոխադրող ընկերությունների մեկի հետ, նրանք գտնում են, որ իրենց բիզնեսի փակմանը լուրջ վտանգ է սպառնում, որովհետև անընդհատ խնդիրներ են առաջանում։ Շատ դեպքերում գնային վերանայումներ են իրականացվում։ Այս ամենը հանգեցնում է փոխադրող ընկերությունների մոտ վնասների»,-նշեց Նաիրի Սարգսյանը։

Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ Ադրբեջանն ընդհանրապես բոլոր բեռնափոխադրողների համար փակի Գորիս-Կապան ճանապարհը, Նաիրի Սարգսյանը նշեց՝ ռիսկեր կան, քանի որ եթե ՀՀ-ն ամենաբարձր մակարդակով ընդունում է, որ դրանք Ադրբեջանի տարածքներն են, ապա Ադրբեջանը կարող է արգելել, ինչպես հայկական կողմն է արգելում մեր երկիրը որպես տարանցիկ ճանապարհ դիտարկել օրինակ Ադրբեջանի և Նախիջևանի կապն ապահովելու համար։

«Եթե ՀՀ-ն ընդունում է այդ ճանապարհները որպես Ադրբեջանի սուվերեն տարածքի մաս, Ադրբեջանը կարող է ուղղակի արգելի այդ տարածքով անցումը։ Յուրաքանչյուր րոպե դա կարող է լինել»,-ասաց Նաիրի Սարգսյանը։

Հարցին՝ արդյոք կա ֆիքսված մաքսատուրք, Նաիրի Սարգսյանն ասաց, որ մաքսատուրքերն օրենքով սահմանվող վճարներ են, և դրանք որոշակի ժամանակահատվածի դրությամբ կարող են հաստատուն լինել։

Նաիրի Սարգսյանը, սակայն, չի բացառում, որ թշնամի երկրում կարող են արտահերթ նիստ հրավիրել, մաքսային օրենսդրության մեջ փոփոխություններ իրականացնեն և կոնկրետ Գորիս-Կապան ճանապարհահատվածի մասով և՛ ճանապարհային վճարները, և՛ մաքսատուրքերը, և՛ այլ վճարներն ավելացնեն։

«Որոշակի ժամանակահատված հաստատուն է լինելու, բայց հենց Ադրբեջանը Հայաստանին վնասելու նպատակ ունենա, մաքսատուրքն աստղաբաշխական չափի կարող է հասցնել»,-հավելեց Նաիրի Սարգսյանը։

Հարցին՝ գործարար համայնքը ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպել և քննարկե՞լ է այս հարցը, Նաիրի Սարգսյանն ասաց, որ Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարների հետ պարբերաբար գործարար համայնքի տարբեր ներկայացուցիչներ հանդիպումներ ունենում են, բայց դրանք ընդամենը հանդիպումների մակարդակ են։

«Դրանց կարող ենք լուրջ չվերաբերվել, որովհետև շատ դեպքերում գործարարներին լսում, լսում են և ասելիք չեն ունենում։ Ասում են՝ այո, դուք ճիշտ եք ու ամեն ինչ այդքանով ավարտվում է»,-հավելեց Նաիրի Սարգսյանը։

Աղբյուր` Փաստինֆո

Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը Հայաստան Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա Սողոմոնյան Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Պապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոց Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք Չալաբյան Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը «ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛ր