Այսօր՝ 15 օգոստոսի 2022թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Օտարերկրյա ներդրողների իրավունքները շարունակվում են մնալ խախտված

Դեկտեմբեր ամսին տեղեկացրել էինք, որ Հայաստանը կրկին ներդրումային խոշոր վեճի շեմին է:

2021 թվականի հոկտեմբերի 6-ին «Անսուր Ինվեստ» ՍՊ Ընկերության օտարերկյա ներդրողներ հանդիսացող Ռուսաստանի և Գերմանիայի քաղաքացիների կողմից Հայաստանի Կառավարությանն է ուղարկվել ծանուցում առ այն, որ առկա է ներդրումային վեճ, որը վեցամսյա ժամեկտում չլուծվելու պարագայում վերջիններս պատրաստվում են դիմել միջազգային արբիտրաժային դատարան, քանի որ Հայաստանը խախտել է մի շարք միջազգային պայմանագրերի շրջանակներում ստանձնած պարտավորություններ՝ ապահովելու օտարերկրյա ներդրումների իրավական պաշտպանությունը և անվտանգությունը:

Վեճի առարկան է հանդիսանում «Կասկադի» մոտակայքում՝ Անտառային փողոց հասցեում գտնվող գույքային միավորը, որը փաստացի հափշտակվել է օտարերկրյա ներդրողների տեղական գործընկերների կողմից, իսկ Հայաստանի իրավապահ մարմինները և դատարանները փաստացի օժանդակել են այդ շարունակական իրավախախտ գործելաոճին՝ թույլ տալով արդարադատության ակնհայտ մերժում, և էքսպրորիացիայի ենթարկելով օտարերկրյա ներդրումները՝ սկսած 2005 թվականից:

Այսինքն, ավելի քան տասներեք տարի է, օտարերկրյա ներդրողները չեն կարողանում վերականգնել Հայաստանի կողմից խախտված՝ իրենց ներդրումային իրավունքները:Ներկայումս վեճի առարկա վերոնշյալ գույքը Արդարադատության նախարարության կողմից հանվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի, ինչի մասին տեղեկանալով օտարերկրյա ներդրողները 2021 թվականի դեկտեմբերի 17-ին դիմել են Կառավարությանը պահանջով կասեցնել աճուրդը: Սակայն, աճուրդը և կատարողական վարույթը կասեցնելու փոխարեն պետությունն էլ ավելի է վատթարացրել իրավիճակը՝ խորացնելով առկա վեճը: Մասնավորապես, աճուրդը չկայանալուց հետո գույքի արժեքը էականորեն նվազեցվել է, և այն կրկին հանվել է աճուրդի:

Ակներև է, որ վեճի առարկա այս գույքի վաճառքը պետք է անհապաղ դադարեցնել, քանի որ այն հանդիսանում է վեճի առարկա և դրա իրացումը հետագայում անխուսափելիորեն խնդիրներ է առաջացնելու նաև գնորդների համար:Ներկայումս օտարերկրյա ներդրողների և Հայաստանի համապատասխան իրավասու մարմինների միջև բանակցությունները շարունակվում են:

Չնայած որ բանակցությունները, փաստորեն, անարդյունավետ են, ներդրողներն, այնուամենայնիվ, նպատակահարմար են գտնում ամեն ջանք գործադրել վեճը հաշտությամբ լուծելու համար:

Արթուր Կիրակոսյան

Պայթյունները շարունակվում են. ինչ իրավիճակ է «Սուրմալու»-ում «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունը՝ վերևից. բացառիկ տեսանյութ Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ ահազանգեր են եղել, որ զինվորական օբյեկտներում, առևտրի կենտրոններում, կենդանաբանական այգում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ռումբեր են տեղադրված ՀՐԱՏԱՊ. Երևանի մետրոպոլիտենից քաղաքացիներին տարհանում են Ահաբեկչությո՞ւն է եղել. ուշագրավ մանրամասներ Ինչպես են 2 քույրերին հանում փլատակների տակից. նոր տեսանյութ Պայթյունից տուժած անչափահասների թիվն ավելանում է «Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով վիրավորների թիվը հասել է 51-ի Մանրամասներ 5-ամյա երեխայի մահվան լուրերի մասով Պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 36-ի Հայտնի են զոհի տվյալները Տուժածների թիվն ավելացել է. հայտնի է՝ քանի մարդ է տուժել պայթյունից Առողջապահության նախարարությունը նոր տեղեկություններ հրապարակեց` վիրավորների ու զոհերի մասին Նոր մանրամասներ. պայթունի հետևանքով շինություն է փլուզվել. մարդիկ մնացել են փլատակների տակ ՆՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ինչպես են փրկարարները փորձում փլատակների տակից դուրս բերել վիրավորներին Երեխաներ են տուժել. նոր մանրամասներ տեղի ունեցած պայթյունից Ինչպես է պայթում Սուրմալուն. նոր տեսանյութ ԱԻՆ-ը զոհերի և վիրավորների մասին հաղորդագրություն է տարածել Հայտնի է՝ քանի մարդ է զոհվել և վիրավորվել պայթյունի հետևանքով. լուսանկարներ Ինչպես են մարդիկ փախչում «Սուրմալու»-ում պայթունի ժամանակ. նոր կադրեր Ուղիղ միացում․ Ինչ է կատարվում Երևանում տեղի ունեցած պայթյունի վայրում Շտապօգնություն, ԱԻՆ, պարեկներ. նոր լուսանկարներ պայթյունի վայրից Կան տուժածներ. նոր մանրամասներ Փեթակում տեղի ունեցած պայթյունից Բացառիկ տեսանյութ Փեթակում տեղի ունեցած խոշոր պայթյունից Պայթյուն` Փեթակի տարածքում Ռուսական բանակի ղեկավարությունը լքում է տարածքը Բերձորից եւ հարակից գյուղերից բնակչության տարհանումը շարունակվում է Արտակարգ իրավիճակ Բերձորում և Աղավնոյում «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում». խոշտանգման ու կյանքից զրկման ռեկորդային չորս տարին Ռեպրեսիվ մեքենան պարբերաբար ճաքեր է տալիս․ Ավետիք Չալաբյանի ուղերձը Մարդիկ խուսափում են Սյունիք մեկնելուց «Թուրքիան քայլերը կախ է գցում՝ սպասելով ՀՀ–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մեջ առաջընթացի» Ուղեգիր Մալդիվներ, iPhone 14-ի և ավանդի սերտիֆիկատներ՝ Կոնվերս Բանկի հերթական ակցիայի շրջանակում ԱՐՏԱԿԱՐԳ. Երևանում 17-ամյա որդին սպանել է մորը Կրետե կղզում ստեղծել են աշխարհում առաջին պերովսկիտից արևային ֆերման Ռեպրեսիվ մեքենան պարբերաբար ճաքեր է տալիս․ Ավետիք Չալաբյանի ուղերձը «Ապրում ենք տոտալ դիկտատուրայի պայմաններում». ինչո՞ւ է Ն. Փաշինյանը կոնկրետ անձերի վրա սևեռվում, որոնց մեջ է նաև Ավետիք Չալաբյանը 1 տարի անց Բարձրավանի այլընտրանքային ճանապարհին միայն հողային աշխատանքներ են կատարվել Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ալիևին․ Դավիթ Բաբայան