Այսօր՝ 18 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Օտարերկրյա ներդրողների իրավունքները շարունակվում են մնալ խախտված

Դեկտեմբեր ամսին տեղեկացրել էինք, որ Հայաստանը կրկին ներդրումային խոշոր վեճի շեմին է:

2021 թվականի հոկտեմբերի 6-ին «Անսուր Ինվեստ» ՍՊ Ընկերության օտարերկյա ներդրողներ հանդիսացող Ռուսաստանի և Գերմանիայի քաղաքացիների կողմից Հայաստանի Կառավարությանն է ուղարկվել ծանուցում առ այն, որ առկա է ներդրումային վեճ, որը վեցամսյա ժամեկտում չլուծվելու պարագայում վերջիններս պատրաստվում են դիմել միջազգային արբիտրաժային դատարան, քանի որ Հայաստանը խախտել է մի շարք միջազգային պայմանագրերի շրջանակներում ստանձնած պարտավորություններ՝ ապահովելու օտարերկրյա ներդրումների իրավական պաշտպանությունը և անվտանգությունը:

Վեճի առարկան է հանդիսանում «Կասկադի» մոտակայքում՝ Անտառային փողոց հասցեում գտնվող գույքային միավորը, որը փաստացի հափշտակվել է օտարերկրյա ներդրողների տեղական գործընկերների կողմից, իսկ Հայաստանի իրավապահ մարմինները և դատարանները փաստացի օժանդակել են այդ շարունակական իրավախախտ գործելաոճին՝ թույլ տալով արդարադատության ակնհայտ մերժում, և էքսպրորիացիայի ենթարկելով օտարերկրյա ներդրումները՝ սկսած 2005 թվականից:

Այսինքն, ավելի քան տասներեք տարի է, օտարերկրյա ներդրողները չեն կարողանում վերականգնել Հայաստանի կողմից խախտված՝ իրենց ներդրումային իրավունքները:Ներկայումս վեճի առարկա վերոնշյալ գույքը Արդարադատության նախարարության կողմից հանվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի, ինչի մասին տեղեկանալով օտարերկրյա ներդրողները 2021 թվականի դեկտեմբերի 17-ին դիմել են Կառավարությանը պահանջով կասեցնել աճուրդը: Սակայն, աճուրդը և կատարողական վարույթը կասեցնելու փոխարեն պետությունն էլ ավելի է վատթարացրել իրավիճակը՝ խորացնելով առկա վեճը: Մասնավորապես, աճուրդը չկայանալուց հետո գույքի արժեքը էականորեն նվազեցվել է, և այն կրկին հանվել է աճուրդի:

Ակներև է, որ վեճի առարկա այս գույքի վաճառքը պետք է անհապաղ դադարեցնել, քանի որ այն հանդիսանում է վեճի առարկա և դրա իրացումը հետագայում անխուսափելիորեն խնդիրներ է առաջացնելու նաև գնորդների համար:Ներկայումս օտարերկրյա ներդրողների և Հայաստանի համապատասխան իրավասու մարմինների միջև բանակցությունները շարունակվում են:

Չնայած որ բանակցությունները, փաստորեն, անարդյունավետ են, ներդրողներն, այնուամենայնիվ, նպատակահարմար են գտնում ամեն ջանք գործադրել վեճը հաշտությամբ լուծելու համար:

Արթուր Կիրակոսյան

Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներ Հանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում Քաջարան համայնքում կայացավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային լսում Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ Արևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆ Երևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Մեր քայլերը անակնկալ են իշխանության համար, մենք պատրաստ ենք ամեն քայլի գնալ մեր պետականության համար. Արշակ Կարապետյան Հանրային ճնշման տակ հրաժարվեցին հերթական ազգադավ ծրագրից Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Իրանի նախազգուշացումները Հայաստանի իշխանություններին Հայաստանը 16 կետով բարելավել է դիրքերը Դրական խաղաղության զեկույցում Լոռու մարզում «ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում. երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց Կանխել քաղաքական բռնությունը. «Հայաքվե» Մեծ քայլերով՝ դեպի բռնապետություն. աննախադեպ խոշտանգում Փաշինյանի ծրագիրը, որին կողմ է քվեարկել Հայաստանի ժողովուրդը, ամբողջությամբ ձախողվել է, խոստումները չեն կատարվել. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Ինչ է լինում, երբ իրավապահ համակարգը դառնում է կազմակերպված հանցավոր խմբավորում` բանդա. Դավիթ Սարգսյան Ընդդիմադիր ուժերն ակտիվանում են. ի՞նչ է սպասում իշխանություններին Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 17-ի համար Մեդիատասովչիկների կամ մեդիասվաղչիների մասին Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված է Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված է․ Լիաննա Մանուկյան Ակնհայտ է, որ Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր․ Մեսրոպ Առաքելյան Թվով 22 ավտոտնակ կքանդվի, նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ․ Հայկ Կոստանյան Փաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունը Հաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ Բեգլարյան Այս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ