Որևէ մեկը բարոյական իրավունք չունի քննադատել Ծառուկյան ընտանիքի նախաձեռնությունը
Հայկուհի Բալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Այսօր մի կարևոր նախաձեռնության մեկնարկի մասին հայտնի դարձավ՝ Ծառուկյան ընտանիքի միջոցներով Հայաստանի բարձրունքներից մեկում կառուցվելու ու տեղադրվելու է Հիսուս Քրիստոսի արձանը: Աստվածահաճո այս նախաձեռնությունը հավատավոր ժողովրդի կողմից մեծ խանդավառությամբ ընդունվեց, քանզի դարեր շարունակ հավատքը եղել է մեր միասնականության հենասյուններից մեկը և այսօր, երբ վերջին իրադարձություններից հետո կարծես կորցրել ենք հավատքը, սա շատ լավ նախաձեռնություն է կրկին միավորվելու և առաջ շարժվելու համար: 2020 թվականի պատերազմի ավարտից հետո Հայաստանում ոչ մի մեծածավալ նախաձեռնություն չի եղել, և հուսանք այս նախաձեռնությունը սկիզբ կդնի նորերին:
Նշենք նաև որ այս նախաձեռնությունը զբոսաշրջային տեսանկյունից է շատ խոստումնալից, հերիք է միայն նշել, թե տարեկան քանի միլիոն մարդ է գնում Ռիո դե Ժանեյրո Հիսուս Քրիստոսի արձանը տեսնելու համար:
Ամեն ինչ սակայն, ցավոք սրտի այսքան իդեալական չէ, քանզի գտնվեցին մարդիկ, ովքեր նույնիսկ այս նախաձեռնության վերաբերյալ սկսեցին վայրահաչել, փորձելով ազդել հասարակության էմոցիաների վրա: Իսկ մեղադրանքները մոտավորապես այս բնույթը ունեն, որ երկրում ավելի հրատապ խնդիրներ կար լուծելու, որ այդ գումարով կարող էր բանակին օգնել:
Իսկ իրականում Ծառուկյանը թե՛ պատերազմից առաջ, թե՛ պատերազմի ողջ ընթացքում և թե հետո օգնել է և՛ մեր բանակին, և՛ զինվորներին: Իսկ այն մարդիկ ովքեր վայրահաչում եմ, բացի վայրահաչելուց ու խանգարելուց այլ բան չեն արել ու ընդունակ էլ չեն: Այնպես որ հաջողություն եմ մաղթում այս վեհ նախաձեռնությանը և շնորհավորում մեր հավատավոր հայրենակիցներին: