Այսօր՝ 23 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«3+3» կովկասյան ձևաչափի նախաձեռնությանը զուգահեռ, Ադրբեջանը կարծես թե ձգտում է հայտնվել տարածաշրջանային նոր պրոյեկտներում. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
 
«3+3» կովկասյան ձևաչափի նախաձեռնությանը զուգահեռ, Ադրբեջանը կարծես թե ձգտում է հայտնվել տարածաշրջանային նոր պրոյեկտներում: ԱՄՆ կազմակերպած “դեմոկրատիայի” ֆորումից դուրս մնալուց հետո, Ադրբեջանը՝ Արևմուտքի խնամակալությանն ու բարեհաճությանը ձգտող նոր (իրականում հին) գաղափար է առաջ քաշել, որի առաջին քայլերն իրականացվեցին հունվարի 14-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում: Կրկին խոսվեց տարիներ առաջ մեռած ՎՈՒԱՄ-ի (Վրաստան, Ուրաինա, Ադրբեջան, Մոլդովա) նախագիծը վերակենդանացնելու մասին:
 
Երեկ Կիևում, Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվեցին 6 համաձայնագրեր, որոնք վերաբերում են սևծովյալ և կասպիան ավազաններում ռազմավարական համագործակցությանը, միմյանց տարածքային ամբողջականությանն աջակցելուն, հիբրիդային պատերազմերին համատեղ դիմակայելուն, ինչպես նաև էներգետիկ և տրանսպորտային նոր պրոյեկտների գործարկմանը: Ընդ որում՝ Եվրոպա-Կովկաս-Ասիա երթուղով երկաթուղային, ավտոմոբիլային և ծովային հաղորդակցության նպատակով կարևորվել են ՎՈՒԱՄ երկրների ներգրավվման հավանականությունը:
 
Նշենք նաև, որ 2021թ. դեկտեմբերի 15-ին, Բրյուսելում Ալիև-Զելենսկի հանդիպման ընթացքում, Զելենսկին առաջարկել էր նաև 2022թ. փետրվարին անցկացնել Ուկրաինա-Թուրքիա-Ադրբեջան գագաթաժողով՝ նվիրված դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակին:
 
Դատելով Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին քաղաքականության հետագծից, այս պահի համար կարելի է ենթադրել, որ.
1. Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը փորձում է Արևումտքին ցույց տալ իր ինքնուրույնությունը, և ապացուցել, որ կախված չէ Թուրքիայից և Ռուսաստանից: Դա հատկապես գնահատելի է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում՝ հաշվի առնելով Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսները:
 
2. Օգտվելով իր աշխարհագրական դիրքից՝ փորձում է Արևմուտքում և Ասիայում ընդգծել իր դերը տրանսպորտային հաղորդակցությունների հարցում: Դա իրեն հնարավորություն կտա նաև քաղաքական առումով հետին պլան մղել Արցախի հարցի վերջնական կարգավորման միջազգային օրակարգը:
 
3. Վերակենդանացնելով ՎՈՒԱՄ-ի գաղափարը (որը շահեկան է Արևմուտքին և մոռացության է մատնվել միայն “Արևելյան Գործընկերության” ծնվելուց հետո՝ 2009թ-ից), փորձում է հակադրվել ռուս-պարսկական “3+3” նախաձեռնությանը: Հատկապես, որ Վրաստանը դեմ է “3+3”-ին մասնակցելուն:
 
4. Չի բացառվում, նաև որ այսպես կոչված “զանգեզուրյան միջանցք” գաղափարի կյանքի կոչման համար Ալիևը փորձում է 2022թ. ընթացքում նոր միջազգային հիմնավորումներ և աջակիցներ փնտրել: Նպատակն այն է, որ մեծացնի Հայաստանի վրա միջազգային ճնշումը, և ստիպի հայկական կապիտուլյանտերին հաշվի նստել “գլոբալ շահերի” հետ:
5. Թուրքիան Ադրբեջանին ներգրավում է տարածաշրջանային հակառուսական պրոյեկտներում, ինչը հնարավորություն կտա ՌԴ հետ նոր սակարկություններ սկսել, որտեղ կարող են տրորվել նաև Հայկական շահերը:
 
6. Առավելագույն օգուտ քաղել սկսված “հայ-թուրքական երկխոսությունից”, զրկելով Հայաստանին արցախյան հարցում որևէ նախաձեռնությունից, Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի մոտիվացիայից, հայկական Սփյուռքի դերակատարությունից: Բացի այդ, փորձելու են ստիպել Հայաստանին ճանաչել Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև Հայաստանին լիակատար տնտեսական և տրանսպորտային կախվածության մեջ պահել Թուրքիայից և Ադրբեջանից: Ամեն կերպ խոչընդոտելու են ՀՀ ԶՈՒ վերակազմավորմանն ու զարգացմանը: Իսկ վերջնարդյունքում, կարող են լինել նաև Արցախից ՌԴ Խաղաղապահ կոնտիգենտի, ինչպես նաև Հայաստանից՝ ՌԴ 102-րդ բազայի դուրսբերման պահանջները:
 
7. Ուկրաինայի հետ կապերի խորացման միջոցով, փորձելու են ստանալ հավաքական Արևմուտքի և ՆԱՏՕ-ի բարեհաճ վերաբերմունքը Արբեջանի և Թուրքիայի նկատմամբ, ինչպես նաև փորձելու են վիժեցնել ԵԱՀԿ ՄԽ հետագա գործունությունը: Այստեղ Ադրբեջանի հաշվարկները հիմնվում են նաև այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ-ՌԴ հակամարտությունը, ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում, հնարավոր է վերածվեն կրիտիկական լարվածության, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ նաև ԵԱՀԿ ՄԽ-ում համատեղ աշխատանքի վրա:
 
Ցավոք, նորից պետք է գանք մեր արտաքին և ներքին քաղաքականության ողբերգական վիճակին, որտեղ Հայաստանի “իշխանությունները” վերածվել են օղակը վզին գցած շնիկի: Ընդ որում օղակի մի ծայրը Մոսկվայում է (ռազմա-քաղաքական, անվտանգային միակ աջակցությունը), մյուսն Անկարայում (երբ իրենց պետք է՝ Հայաստանի և Արցախի սահմաններին սկսվում են հրաձգությունները), երրորդը՝ Բրյուրսելում (կապիտուլյանտները հույս ունեն, որ ԵՄ վարկերով կարող են գոնե մեղմել օրեցօր ահագնացող սոցիալական ճգնաժամը), չորրորդը՝ Վաշինգտոնում (առայժմ անհույս այլընտրանքի տեսքով) և այլն:
 
Ի՞նչ ենք մենք հակադրում Ադրբեջանի և Թուրքիայի ուղղակի և անուղղակի հակահայկական օրակարգերին: Փաստացի, ոչ մի բան: Ներսում իրար բռնելով- բանտարկելով, շինծու դատավարություններով, շարունակվող պառակտումներով, “նախկին-ներկա” սպանիչ հայտարարություններով, ահագնացող թանկացումներով և ծայրաստիճան կախյալ արտաքին մեյմունություններով:
 
Նորից պետք է հիշենք Եղիշե Չարենցին.
 
«Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է»:
Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը Հայաստան Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա Սողոմոնյան Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Պապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոց Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք Չալաբյան Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը «ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛ր Ճապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համար Արևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան