«Մի կարևոր լույս մարեց իմ կյանքում․․․ »․ ցավալի լուր Գայանե Ասլամազյանից
Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը նախորդ տարի կորցրել էր իր եղբորը:
Նրա եղբայրը մահացել էր կորոնավիրուսի հետեւանքով:
Գայանեն եղբոր հետ լուսանկար էր հրապարակել եւ գրառում արել, որից հետո «անհետացել» էր սոցիալական ցանցերից:
«Իմ կյանքում առանձնահատուկ… իմ ընկեր.. իմ եղբայր.. իմ հարազատ….. Աշխարհս այլևս ամբողջական չի…
Լույսերի մեջ մնաս …. մի կարևոր լույս մարեց իմ կյանքում….»,-Գայանեի վերջին գրառումն է:
Ավելի ուշ նա փոխել էր լուսանկարը՝ սուգը խորհրդանշող սեւ պատկերով: Գայանեն միայն հունվարի 1-ին է վերադարձրել իր լուսանկարը: