Դավաճանում էին, դանակով հարվածում, հիվանդացել եմ… Լիլիթ Բասյան
Սննդաբան Լիլիթ Բասյանն ինստագրամյան իր էջում արխիվային լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել՝ ներկայացնելով իր անցած ուղին:
Նա սթորիների միջոցով ներկայացրել է, թե որքան բարդ ճանապարհ է անցել: Ըստ Լիլիթի՝ եղել է շրջան, երբ հասկացել է, որ պետք է փախչի: Տոմսեր է գնել և մեկնել է ԱՄՆ:
Այնտեղ Լիլիթը հասկացել է, որ իրենից բացի ոչ մեկն իրեն չի խնայի, նա պետք է իր որդուն:
Լիլիթի խոսքով՝ մարդիկ կարող էին նայեին իրեն և մտածեին, որ ինքը նույնն է, սակայն ըստ նրա՝ ինքը մահացած էր: Սննդաբանի կարծիքով՝ պետք է որոշում կայացներ՝ կամ խնայեր իրեն, կամ…
Լիլիթը մեկուսացել էր, նրա մոտ տպավորություն էր, որ տիեզերքը նրան միայն դժվարություններ է ուղարկում:
«Ինձ դավաճանում էին, դանակով հարվածում էին բոլոր կողմերից: Մնում ես մենակ, գիտակցում ես, որ եթե հանձնվես, քեզ կհոշոտեն և որդիդ մայր չի ունենա, ով կտա նրան լուսավոր ապագա: Շնորհակալ եմ, Ալեքս, դու առանց գիտակցելու օգնում էիր ինձ ոտքի կանգնել:
Այդ ընթացքում շատերը չիմանալով, թե ինչ է կատարվում ինձ քննադատում էին»:
Լիլիթի խոսքով՝ ինքն իրեն հանցագործ էր զգում, նրան մահվան էին դատապարտում, չնայած դրան՝ բումերանգի օրենքով ամեն բան իրեն քննադատողներին հետ է վերադարձել:
Լիլիթը խոստովանել է, որ իր հիվանդացել էր, նեվրոզ ուներ, թերևս, դա էլ իր անցյալի հետքն է: