Այսօր՝ 24 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ապրիլից կունենանք գազի ավելի բարձր սակագին, կլինեն նոր թանկացումներ, բիզնեսը կկանգի հերթական անորոշության առաջ. Հռիփսիմե Ստամբուլյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ
Հռիփսիմե Ստամբուլյանն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակին, գազի սակագնի հնարավոր թանկացմանը և դրա հետևանքներին։

- 2022 թ.-ը սկսեցինք էկոնոմիկայի նախարարի բարձր կանխատեսումներով՝ կապված հունվարի երեքից աշխատանքային օրերի մեկնարկի հետ: Ի՞նչ եք կարծում, որքանով հանգստյան օրերի կրճատումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա:

- 2022թ.-ը մեկնարկեցինք նաև մի քանի այլ իրադարձություններով ու փաստերով: Ադրբեջանական ուժերը հերթական ագրեսիա կիրառեցին Հայաստանի սուվերեն տարածքում: Աննկարագրելի ցավ է՝ կրկին զոհեր ունեցանք: Ցավակցում եմ մեր տղաների ընտանիքներին, հարազատներին, մտերիմներին…

Մեկ այլ փաստ. տարին սկսեցինք պաշտոնական վիճակագրական գերատեսչության կողմից տրված գնահատականով, համաձայն որի Հայաստանում տարեկան գնաճը կազմել է 7.7 %, առանձին ապրանքախմբերին՝ ընդհուպ մինչև 40 %:

Տարին մեկնարկել ենք հոսանքի և ջրի սակագների, գազի սակագների փաստացի և սպասվող թանկացումներով:
Սրանք իրողություններ են, որոնք պատճառահետևանքային ամուր կապի մեջ են երկրում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ: Ամենից առաջ, հնարավոր չէ տնտեսական զարգացման կամ առհասարակ կայունության մասին խոսել, եթե չունես անվտանգային միջավայր:

Չգիտեմ՝ որքանով է ադեկվատ այս պայմաններում հանգստյան օրերի կրճատումը տնտեսական աշխուժության նախադրյալ համարելը, բայց հիշեցնեմ, որ այդ կանխատեսումներն արվում են մի մարդու կողմից, ում նախորդ անփառունակ կանխատեսման նախադեպին ծանոթ ենք: Եվ առհասարակ, երևի ժամանակ է պետք՝ հասկանալու, գուցե սա՞ էլ մարդկանց հույս տալու կարիքից է բխում:

«Գազպրոմ Արմենիան» ՀԾԿՀ գազի սակագնի վերանայման հայտ է ներկայացրել: Հիշենք, որ վերջերս կառավարությունը հայտարարեց, որ ռուսական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ առաջիկա 10 տարիներին Հայաստանին մատակարարվող գազի սակագինը չի փոխվի։ Սակայն, ներքին սակագների վերանայման հայտի խնդիր, այնուամենայնիվ եղավ: Ի՞նչ հետևանքներ կունենա սակագնի թանկացումը հասարակական և տնտեսական կյանքի վրա:

- Նախ նշենք, որ գազի գինը սահմանին և ներքին սակագները անջատ պետք է դիտարկել: «Գազպրոմ Արմենիայի» հայտն անակնկալ չէր, քանի որ նախորդ անգամ, երբ ՀԾԿՀ-ը հայտը մասնակի հաստատեց, ընկերության ներկայացուցիչները պնդում էին, որ իրենց խնդիրներն այսպիսով ևս մասնակիորեն են լուծվում: Եվ այսօր, փաստացի մենք ունենք գործընթացի տրամաբանական շարունակություն: Ամենայն հավանականությամբ, մենք ապրիլից կունենանք գազի ավելի բարձր սակագին: Ընդ որում, նշանակություն չունի, թե այս անգամ ինչ մեխանիզմներով ինչ լուծումներ կտան հանրության մոտ տպավորություն ստեղծելու, թե սակագինը շարքային քաղաքացու համար չի ավելացել: Արդյունքը չի փոխվի դրանից:

Բայց ուզում եմ հիշեցնել, որ գազի սակագնի հետ կապված վերջին տարիներին անընդհատ անորոշությունները, թանկացումները, տեղի են ունենում մի իշխանության օրոք, որը պնդում էր, թե գազը պետք է էժանանա: Այսինքն, ականատես ենք լինում այս իշխանության կողմից կիրառված հերթական մանիպուլյացիայի բացահայտմանը:
Ինչ վերաբերում է հետևանքներին, ապա դրանք իսկապես շատ մեծ են լինելու: Կլինեն նոր թանկացումներ, բիզնեսը կկանգի հերթական անորոշության առաջ:

Այս անընդհատ շարունակվող բացասական միտումները կանգ չեն առնելու, քանի դեռ ունենք այս իշխանությունը: Ո՛չ ՀՀ քաղաքացին, ո՛չ բիզնեսն այլևս ի զորու չէ դիմակայելու Հայաստանի անվտանգային, սոցիալ-տնտեսական, բարոյական շարունակվող պարտությանը:

Տեղեկություններ են շրջանառվում առ այն, որ կառավարությունը, պետբյուջեի պակասուրդը ֆինանսավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված, դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին՝ հերթական վարկը ստանալու նպատակով։ Դուք ինչպե՞ս եք վերաբերում նոր պարտքի ներգրավմանը:

- Այս իշխանությունն առհասարակ անում է այն ամենն, ինչից ժամանակին՝ որպես ընդդիմություն, ամենաշատն էր դժգոհում: Այն, որ նոր վարկի նպատակը բյուջեի պակասուրդը լրացնելն է, ինքնին խոսում է այս իշխանության կառավարչական ունակությունների ու կարողությունների որակի մասին: Մի կողմից հաստատում են հավակնոտ, իրականությունից կտրված բյուջե, որով նախատեսվում է մեծացնել եկամուտները: Մյուս կողմից հենց տարվա սկզբից բյուջեի պակասուրդի հարցը լուծելու համար նոր պարտք են վերցնում՝ դրանով իսկ հաստատելով 2022թ. բյուջեի նախագծի անիրատեսականությունը:

Բայց ամենից զատ, ի վերջո, ցանկացած նոր պարտավորության մարման պատասխանատվությունը կրում և կրելու է ՀՀ քաղաքացին: Եվ այս իմաստով շատ կարևոր է, որ ներգրավվող միջոցները ծառայեցվեն ոչ թե իրավիճակային խնդիրների լուծմանը, այլ՝ նոր արդյունքի ստեղծմանն ուղղվեն: Այսինքն պետական պարտքի անընդհատ աճի հիմնախնդիրը հենց դրանց արդյունավետ ուղղորդումն է, ինչը մենք չենք տեսնում:

Եվ իհարկե, գոյություն ունի նաև արտաքին պարտք-ՀՆԱ այսպես կոչված «վտանգավոր շեմի» խնդիրը, որին մենք մոտ ենք։

Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը Հայաստան Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա Սողոմոնյան Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Պապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոց Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք Չալաբյան Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը «ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛ր Ճապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համար