Այսօր՝ 25 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Պատրոն Դավո»-ին Փաշինյանի քմահաճույքի պատանդ են պահում․ իշխանության նոր ապօրինությունները

Զենքի մատակարար, «Պատրոն Դավո» մականունով Դավիթ Գալստյանի, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և այլ բարձրաստիճան զինվորականների դատաքննությունը երեկ վերջապես մեկնարկեց, ինչպես և սպասելի էր իշխանական հերթական ապօրինությունների ուղեկցությամբ։ Դավիթ Գալստյանին և մյուսներին, տպավորություն է, թե ինչ-որ մեկի քմահաճույքի պատանդ են պահում, փորձում են Լինչի դատաստանի ենթարկել զուտ մեկ պատճառով, որ այդ անձինք չեն ցանկացել քավության նոխազ դառնալ գործող իշխանությունների համար։ Թեև փաստաբանները պահանջել էին դռնբաց դատական նիստում քննել գործը, դատավոր Մանվել Շահվերդյանն առաջին իսկ նիստում որոշում է կայացրել քննությունն իրականացնել դռնփակ։ Դատավորին այդ ապօրինությունների հարցում աջակցում են դատախազները, որոնք որևէ ողջամիտ ապացույց չեն ներկայացրել «Պատրոն Դավո»-ի մեղավորության վերաբերյալ։

Դատախազության ներկայացուցիչները երեկ անհեթեթ պատճառաբանություն են ներկայացրել, թե ինչու այդպես էլ փորձաքննության չեն ենթարկել հրթիռները։ Հիշեցնենք, որ Դավիթ Գալստյանին և մյուսներին մեղադրում են 4232 հատ անորակ և ժամկետանց հրթիռներ գնելու, պետությանը 4,6 միլիոն դոլարի վնաս հասցնելու մեջ։ Գալստյանի փաստաբանները հերքում են հրթիռների անորակ լինելու հանգամանքը, բազմիցս փորձաքննություն են պահանջել, իսկ նախաքննական մարմինը հրաժարվել է փորձաքննել։ Դատախազությունից էլ պատճառաբանել են, թե հրթիռները չեն փորձաքննում, քանի որ դրանք կարող են պայթել։

Դավիթ Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանի խոսքով՝ այդ հրթիռներն անգամ փորձաքննության չեն ենթարկվել, չեն կրակվել. «Փորձնական կրակում կարող է կատարվել տարբեր եղանակներով, ընդ որում մենք, իհարկե, շատ մասնագետների հետ ենք խոսել: Այդ փորձարկումը կարող է նույնիսկ կատարվի առանց համապատասխան տեխնիկան օդ բարձրացնելու, այսինքն` այսօր ինքնաթիռ կամ ուղղաթիռ պարտադիր չի օդ բարձրացնել, որ փորձարկում անեն, կամ համապատասխան մեխանիզմներ, որոնք հնարավորություն են տալիս նաև, օրինակ, հենց տեղում` գետնի վրա այդ փորձարկումը իրականացնել»:

Դատական նիստը երեկ հետաձգվել է, քանի որ փաստաբանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավորին։ Իսկ ընդհանուր տպավորությամբ, գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, և նրանց կամակատար իրավապահ և դատական համակարգն ամեն ինչ անում են, որպեսզի «Պատրոն Դավո»-ին շարունակեն պահել անազատության մեջ, հանրությունից էլ թաքցնեն այս գործի սնանկությունը։ Վարչախումբն իր համար «մեղավորներ» է նշանակել, թեև իշխանականներն էլ հասկանում, որ անհնարին է լինելու գործ սարքել պինդ և սկզբունքային մարդկանց դեմ։

Արամ Նահապետյան

Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութ Հովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անում Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան