Յաշա Սոլոմոնյան լինելով տուրիզմի ոլորտում գործունեություն ծավալող, չե՞ք հասկանում, թե ինչ արժեք է այդ ասպեկտից՝ Հիսուսի արձանը Հայաստանի համար
Սոնա Թադևոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Նույնիսկ այսօր, երբ Գագիկ Ծառուկյանը Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ պարզաբանումներ էր տվել, որոշները շարունակում են իրենց անհիմն ու անհեթեթ պնդումները։ Սակայն ցավալին այն է, որ իբր ոլորտի մասնագետներ են կարծիք հնչեցնում, բայց այնպիսի տպավորություն է, որ իրենց ոլորտից լրիվ անտեղյակ են։ Այդպիսիններից մեկն էլ «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի» նախագահ Յաշա Սոլոմոնյանն է։ Յաշա Սոլոմոնյանը լինելով տուրիզմի ոլորտի ներկայացուցիչ, չի գիտակցում, թե ինչպիսի տուրիստական հոսք կապահովի այդ արձանը դեպի Հայաստան, քանզի այն լինելու է աշխարհում ամենամեծը։ Իսկ թե ինչպիսի դրական ազդեցություն կթողնի տուրիստական ակտիվ շարժը ՀՀ տնտեսության վրա, կարծում եմ անիմաստ է խոսել։
Սոլոմոնյանի կարծիքով, մեր երկիրը ոչ շատ հայտնի ուղղություն է աշխարհում, իսկ մի գուցե դա իր ասոցիացայի և զբոսաշրջության ոլորտի համար պատասխանատու կառույցների անգործության հետևանքով է՞՞՞։ Չնայած այդպիսինները բացի վայրահաչելուց ուրիշ ինչի՞ են ունակ։
Ի՞սկ Յաշա Սոլոմոնյանի և իր նման իբր ոլորտի ներկայացուցիչների մտքով անցել է, որ հնարավոր է հենց Քրիստոսի արձանը դառնա մեր երկրի այցեքարտը և միլիոնավոր զբոսաշրջիկների բերի դեպի մեր երկիր, թե՞ նրանք ի զորու են միմիայն անիմաստ խոսել։