Ցավալի լուր ՀՀ վաստակավոր երգչուհի Նունե Եսայանից
Կառավարության նախագծերից մեկի ընթացքում պարզ էր դարձել, որ Երեւան քաղաքի Տիգրան Մեծի 26ա հասցեում գտնվող 1-ին մասնաշենքի 3-րդ հարկն ամբողջությամբ անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու են «Երեւանի Ա. Խանջյանի անվան հ. 53 հիմնական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը։
Ընդ որում, որոշման նախագծից տեղեկանում ենք, որ 2013 թվականին այդ հարկի շինությունն ամբողջությամբ հետ է վերցվել «Երեւանի Ա. Խանջյանի անվան հ. 53 հիմնական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպությունից եւ 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպությանը:
Սակայն այդ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել՝ «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից ներկայացված գործարար ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման անհնարինության պատճառով: Եվ, ահա, այս ամենից հետո որոշում է կայացվել տարածքը կրկին վերադարձնել դպրոցին։