Վարդուհի Վարդանյանի հարսը հղիի կարգավիճակում բացառիկ լուսանկար է հրապարակել
Armlady.am-ն արդեն տեղեկացրել է, որ երգչուհի Վարդուհի Վարդանյանի հարսը հղի է:
Այս մասին Մերին տեղեկացրել էր իր ինստագրամյան էջում` տեղադրելով լուսանկար, որտեղ երևում էր, որ շատ գեղեցիկ անակնկալ է մատուցել ամուսնուն` Ռուբենին: Զույգն աղջիկ է ունենալու:Մերին ինստագրամյան իր էջում հարց ու պատասխան էր կազմակերպել, որի ընթացքում խոստովանել էր, որ արդեն որոշել են փոքրիկի անունը: Նրան անվանակոչելու են Վարդուհի:
Հղիի կարգավիճակում գտնվող Մերին ինստագրամյան իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որտեղ, սակայն, դեռ չի երևում նրա կլորացած փորիկը: