Դերասանուհի, երգչուհի Էլեն Ասատրյանը զայրացել է: Պատճառն այն է, որ դերասանուհուն դուր չի եկել, որ կայքերից մեկի նյութին կից համացանցային օգտատերերը վիրավորել էին զոհված հերոսը մորը:

Վերջինս ասել էր. «Հետեւում Արցախն է»․ տղայիս վերջին բառերն են, չի նահանջել՝ չիմանալով, որ սրիկաներն Արցախը վաճառել են»:

Համացանցային շատ օգտարերեր վիրավորել էին տվյալ կնոջը, ինչին էլ հաջորդել էր Էլենի մեկնաբանությունը, որը ներկայացնում ենք ստորև.

«Էս կնոջը ու առհասարակ հերոսածին մորը, ով վիրավորում ա՝ ինքը պիղծ ա ու պիտի հողի տակ պառկի զավակ կորցրած ծնողի անմեղ երեխու փոխարեն: Ով չի գնահատում զինվորի կյանքը, ով չի գիտակցում, որ հենց հիմա շնչած օդը զինվորի նվերն ա մեզ՝ ինքը կրակի բաժին ա»: