Այսօր՝ 28 մարտի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Տավուշից Սյունիք բանկերը գյուղացիներին վարկեր չեն տալիս. չգիտեն՝ տարածքները Հայաստանի՞ն են մնալու, թե՞ ոչ. Սարգսյան

Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը, համաձայն որի՝ 2021թ․, ճգնաժամային 2020-ի համեմատ, ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.8%-ով: Ընդ որում, ամենաբարձր աճը գրանցվել է ծառայությունների (+7.8%) ու առևտրի (+7.5%) ոլորտում։

Շինարարության մեջ աճը կազմել է 7.4%-ով։

Արդյունաբերությունը 2021-ին 2020-ի համեմատ՝ 3.3% աճ է գրանցել` նախորդ տարվա 0.9%-անոց անկման փոխարեն։

Աղետալի վիճակում է գյուղատնտեսության ոլորտում անկումը 2021թ.-ին շարունակվել է` կազմելով -1.1%։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով արձանագրված այս ցուցանիշների մասին, Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը նշեց՝ տնտեսության այս ճյուղերում արձանագրված վերոնշյալ ցուցանիշները հերթական անգամ գալիս են ապացուցելու, որ Հայաստանի տնտեսական կառուցվածքում աճում է միայն առևտուրը, ինչը նշանակում է, որ տարիներ շարունակ միայն առուծախով ենք զբաղված, ինչպես նաև կտրուկ աճում է խաղային բիզնեսը։

«Ծառայությունների ոլորտն աճ է գրանցել հենց խաղային բիզնեսի հաշվին, որը շոգեքարշի դեր է ստանձնել, մինչդեռ խաղային բիզնեսը բնակչությանը աղքատացնող, արդյունք չստեղծող ոլորտ է, ու աճն էլ՝ այդպիսինն է։ Այս ոլորտն այնպիսի վիրուս է, որն անընդհատ տարածվելու հակում ունի, ու եթե դրա դեմն իշխանությունը չառնի, ապա աղետալի արդյունք են ունենալու։ Բայց այս ամենի դեմ պայքար ասելիս՝ պետք է հիշել նաև, թե ինչպե՞ս է այս իշխանությունը 3 տարի շարունակ խոսում, որ փորձում է խաղային ոլորտի աճի դեմն առնել, բայց իրականում արձանագրվում է լրիվ այլ պատկեր»,- ասաց Նաիրի Սարգսյանը՝ ընդգծելով, որ իշխանությունը քայլեր չի ձեռնարկում նաև արդյունաբերության զարգացումն ապահովելու համար՝ չնայած դրա համար քննադատում էր նախորդ իշխանություններին։

«Նախկիններին քննադատում էին նաև հանքարդյունաբերության վրա հիմնված տնտեսություն կառուցելու համար, բայց դրանից ինչ-որ չափով ազատվելու համար էլ որևէ բան չեն արել»,- ասաց Սարգսյանը։

Վերջինիս փոխանցմամբ՝ այս խայտառակ վիճակին զուգահեռ՝ ունենք 1.1 տոկոսով անկում ապրած գյուղատնտեսություն, ուստի գյուղատնտեսությունը վերջնականապես տապալելու և եղած փշրանքներն էլ վերացնելու հարցն ընդամենը  ժամանակի խնդիր է, որին այս իշխանությունն իր քաղաքականությամբ ակտիվ քայլերով գնում է՝ միևնույն ժամանակ փոշիացնելով պետության ֆինանսական միջոցները՝ ինչ-որ խելացի անասնագոմերի վարկավորման անվան տակ։

«Խելացի անասնագոմերի, ջերմոցային տնտեսությունների վարկավորման համար վարկային միջոցներ են հատկացնում, ինչն իրականում պետության ֆինանսական միջոցների փոշիացում է, որովհետև դրանցից կարող են օգտվել միայն խոշոր գործարարները, որոնց համար իրականում պետությունը պետք էլ չէ, որ օգնություն կազմակերպի։ Այս ծրագրերից չի օգտվում շարքային գյուղացին, այլ օգտվում է հարուստի շրջապատն ու ընտանիքը։

Մյուս կողմից՝ խնդրահարույց է այն, որ պետությունը հայտարարում է, որ գյուղատնտեսական վարկեր է տալիս էժան տոկոսներով, սակայն Հայաստանի արևելյան սահմաններում՝ Տավուշի մարզից մինչև Սյունիք, բանկերը գյուղացիներին վարկեր չեն տալիս. Չգիտեն՝ այդ տարածքները Հայաստանի՞ն են մնալու, թե՞ անցնելու են Ադրբեջանին։ Գյուղացիները զրկված են գյուղատնտեսական վարկեր ստանալու իրավունքից, այնպես որ, Կառավարությունը ստում է, թե կանգնած է սահմանամերձ գյուղացու կողքին»,- ասաց Սարգսյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում 

Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր» Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունը Մալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Ընկերությունը կարևորում է նման ճանաչողական այցերը՝ ծանոթացնելու հանրությանը երկրի տնտեսության հենասյուն հանդիսացող որոլտին, ներկայացնելու իրական խնդիրներն ու ձեռքբերումները Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ Իշխանությունը միայն պարտվելու ու հանձնվելու սցենար է առաջարկում. Նաիրի Սարգսյան Փաշինյանը դեռ մտմտում է նոր Սահմանադրության մասին Մոսկվայից զգուշացրել են հետևանքների մասին Պորտուգալիայում գործարկվել է Եվրոպայում ամենամեծ արևային էլեկտրակայանը «Crocus City Hall»- ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժողների թիվը հասել է 360-ի ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում Հայտնի են Եվրո-2024-ի բոլոր մասնակիցները 25-ամյա երիտասարդը կալանավորվել է՝ ծնողների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով Քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի նամակը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից