Մկրտիչ Մինասյանը կամ ծերունական մարազմով է տառապում կամ էլ լրատվականի մանիպուլացիայի զոհ է դարձել
Պետրոս Կոստանյանը գրում է․
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը կամ լավ չի հասկանում, ծերունական մարազմ է մոտը, կամ էլ ենթարկվել է armdaily.am կայքի մանիպուլացիաներին: Այսօր ներքոնշյալ կայքին հարցազրույց տալիս ինչ-որ մռթմռթացել է, թե ինքը չի տեսել Հիսուսի արձանը, չգիտի ինչ ընթացակարգով է նախագծերը ներկայացվել և որ պետք է մասնագիտական քննության ենթարկվեր և այլն: Այս մարդը որ այսպես անհեթեթ կերպով շարունակի իրեն պահել, հնարավոր է իր տափակ կարծիքը ոչ ոք էլ հաշվի չառնի: Անձամբ Ծառուկյանն է հայտարարել, որ մինչև փետրվարի 20-ը հայտեր են ընդունելու , այնուհետև կընտրվի լավագույնը: Այսինքն դեռ ոչինչ որոշված չի, բայց սրանք արդեն իսկ վայրահաչում են: Հանգստացեք, ձեր նման շահամոլ էգոիստներին հաստատ այս նախաձեռնությանը մոտ չեն թողնելու, իզուր ձեզ մի ճղեք, եթե լուրջ ասելիք չունեք, վերջ տվեք այս խեղկատակությանը: