Այսօր՝ 29 մարտի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հայաստանի ամենալուսավոր կետերից մեկը դարձել է ամենամութ կետերից մեկը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Բյուրականի աստղադիտարանը հիմնադրվել է 1946 թ.-ին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ: Նա էլ եղել է աստղադիտարանի առաջին տնօրենը, 1998 թ.-ից աստղադիտարանը կրում է մեծանուն ակադեմիկոսի անունը: Գիտական հետազոտությունները գլխավորապես կապված են Տիեզերքի անկայուն երևույթների հետ։ 1946 թ.-ից սկսած՝ այստեղ անցկացվել և անցկացվում են բազում գիտական միջոցառումներ: Գիտական հետազոտություններից զատ աստղադիտարանը կատարում է նաև տեղեկատվական գործառույթ՝ կազմակերպելով այցելություններ և դասախոսություններ: Այս տեղեկությունները գտնելու համար պետք է համացանցում մուտքագրել աստղադիտարանի անունը:

Եռալեզու կայքում կարելի է տարաբնույթ ինֆորմացիա գտնել անձնակազմի, գործունեության, նախագծերի, միջոցառումների, այցելությունների և այլնի մասին: Բայց մեզ հետաքրքիր է իմանալ, թե ինչ հստակ գործունեություն է ծավալում այսօր աստղադիտարանը, արդյոք միայն շենքն է փաստացի գործում, թե, չնայած նրան, որ այն ՀՀ ԳԱԱ 33 գիտահետազոտական ինստիտուտներից մեկն է, անգործության է մատնված` գիտական հետազոտություններ իրականացնելու առումով: Գաղտնիք չէ, որ Բյուրականի աստղադիտարանը Հայաստանի երբեմնի այցեքարտերից մեկն էր:

2013 թ.-ին ՀՀ կառավարությունը Աստղադիտարանին շնորհել է ՀՀ ազգային արժեքի կարգավիճակ։ Այն Մատենադարանի և Ցեղասպանության ինստիտուտի հետ մեկտեղ ՀՀ 3 ազգային արժեքներից մեկն է։ Բայց այսօր ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվում Աստղադիտարանում, մասնավորապես ինչ գիտական աշխատանք է կատարվում այնտեղ, ովքեր են աշխատում: Գիտահետազոտական կենտրոնների անձնակազմի սերնդափոխության հարցը բավականին սուր է, քանի որ երիտասարդները ձգտում են ավելի բարձր աշխատավարձով աշխատանք գտնել, նաև այդ պատճառով գիտական ոլորտը գրավիչ չէ: Այս դեպքում, ըստ օդում կախված տեղեկությունների, Աստղադիտարանի աշխատողների 90 տոկոսը թոշակառուներ են, թեև գիտահետազոտական ինստիտուտի ֆինանսավորումը, կարծես, ոչ միայն չի պակասել, այլ նաև ավելացել է: Անհասկանալի է, թե ինչի համար է ֆինանսավորում տրվում Աստղադիտարանին, ի վերջո, ինչ ծրագրեր է այն իրականացնում:

Բացի դա, գիտական հիմնարկների համար կարևոր է միջազգային գիտահետազոտական ինստիտուտների հետ համագործակցությունը` նախ և առաջ փորձի փոխանակման տեսանկյունից, բայց մի տեսակ անորոշ է, թե միջազգային գիտական որ կենտրոնների հետ է համագործակցում Աստղադիտարանը: Հաջորդիվ: Գիտական տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ զրույցների ժամանակ ինքս արձանագրել եմ, որ վերջիններիս գիտական գործունեության փաստացի «ամրագրումը» գիտական հոդվածների տպագրումն է բարձր ազդեցության գործակից ու միջազգային վարկանիշ ունեցող գիտական պարբերականներում: Բյուրականի աստղադիտարանի պարագայում փաստացի տեղյակ չենք, թե ինչ հոդվածներ են տպագրվում միջազգային գիտական պարբերականներում, եթե, իհարկե, տպագրվում են: Ի դեպ, համագործակցության մասով նաև հայտնի չէ, թե արտասահմանյան որ բուհերի, գիտական կենտրոնների ու ինստիտուտների հետ են համագործակցում և ինչ արդյունքներ արձանագրում: Աստղադիտարանի կայքէջում կա 6 աստղադիտակի մասին տեղեկատվություն, սակայն, ըստ օդում կախված լուրերի, դրանց մեծ մասը չի աշխատում, ավելին՝ վերանորոգվել է միայն մեկը, այն էլ հիմնականում աշխատում է` զբոսաշրջիկներին ցույց տալու համար: Ի դեպ, զբոսաշրջության մասով: Աստղադիտարանի հետ կապված կանոնակարգված չէ զբոսաշրջային ոլորտը:

Կան մասնավորաբար մտահոգություններ տոմսերի վաճառքի, ինչպես նաև դրանից գոյացած գումարների արդյունավետության առումով: Սրանք հարցեր են, որոնց հստակ պատասխաններ են պետք` համեմված վերլուծությամբ, հստակ թվերով, բայց պարզ հաշվետվություններով: Հակառակ դեպքում այսօր այնպիսի մի վաճակի առջև ենք կանգնած, որ Հայաստանի ամենալուսավոր կետերից մեկը դարձել է ամենամութ կետերից մեկը: Ի դեպ, ըստ տարբեր տեղեկությունների, Աստղադիտարանում եղել է ստուգում, որի արդյունքում լուրջ չարաշահումներ են ի հայտ եկել, բայց դրա մասին ոչ ոք չի բարձրաձայնում` ո՛չ ստուգողները, ո՛չ էլ, բնականաբար, Աստղադիտարանը:

Նախորդ տարեսկզբին ևս տեղեկություններ տարածվեցին Աստղադիտարանում կատարված ստուգումների մասին, որոնց ժամանակ, ըստ հաղորդագրությունների, արձանագրվել էին տարաբնույթ առերևույթ խախտումներ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը և նախաքննություն իրականացնող մարմիններին: Էլեկտ ր ո ն ա յին հար թակ ն ե ր ո ւ մ փնտրտուքի արդյունքում այդպես էլ չպարզեցինք, թե ինչ է եղել հետո: Թեման կլինի մեր ուշադրության կենտրոնում, կփորձենք գտնել մեր իսկ բարձրացրած հարցերի պատասխանները: 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ Բրազիլիա ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան ԶՊՄԿ-ն մասնակցել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կազմակերպած «Ապագա ճարտարագետ» էքսպոյին «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե Իսայան Կասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆ Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ալիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի Սարգսյան Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան