Այսօր՝ 20 հունվարի 2019թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Չեմ տեսել, որ ինչ-որ բան արվի հօգուտ մշակույթի, ավելի շատ փողերի լվացման տեղ էր

Մեր զրուցակիցն է դերասանուհի Լալա Մնացականյանը

Տիկին Մնացականյան, առաջիկայում Մշակույթի, սպորտի ու երիտասարդության նախարարությունները կմիավորվեն կրթության և գիտության նախարարությանը։ Ինչպե՞ս եք գնահատում կառավարության այս որոշումը, կա՞ մտահոգվելու առիթ։

Եվրոպական շատ երկրներ այդ մոդելն են ընտրել, կիրառվում  է այդ տարբերակը, որը տվել է արդյունք, ես գտնում եմ, որ կարելի է նաև մեզ մոտ փորձել։ Պարզապես չգիտեմ, թե դա որքանով կիրառելի կլինի մեզ մոտ և ինչ ընթացք կստանա, որովհետև մենք դրան հոգեբանորեն պատրաստ չենք։ Չնայած եթե ուրիշ երկրներում այդ փորձը աշխատել է և տվել դրական արդյունքներ, ուրեմն մեզ մոտ էլ կարելի է փորձել։ Ամեն դեպքում, կարծում եմ, մենք պետք է ամեն ինչ անենք, որ այս ոլորապտույտից դուրս գանք։

Իսկ ինչո՞ւ է մեզ պետք մշակույթի նախարարություն։ Տեսակետ կա, որ մենք անգամ դա չենք ճշգրտել մեզ համար։ Մշակույթի նախարարություն պետք է նրա համար, որ կարողանանք իրականացնել մշակութային քաղաքականությո՞ւն։

Խորհրդային միության տարիներին կար Կուլտուրայի նախարարություն, որն ապահովում էր Խորհրդային միության գաղափարախոսությունը, և դու չէիր կարող շեղվել սոցիալիզմի գաղափարախոսությունից։ Նա քննող էր, հսկող, առանց նրա՝ որևէ  ներակայացում չէր լինում։ Այսինքն՝ դու այդ գաղափարախոսությունից դուրս ներկայացում անելու իրավունք չունեիր։ Անատոլի Էֆրոսի նման ռեժիսորի ներկայացումը կարող էր հանվել, որովհետև այն չէր համապատասխանում գաղափարախոսությանը: Այս 20 տարվա մեջ այդ գաղափարախոսությունը, բնականաբար, դուրս եկավ, սկսվեց շահերի բախում: 20 տարվա մեջ ես չեմ տեսել, որ ինչ-որ բան արվի հօգուտ մշակույթի, ավելի շատ փողերի լվացման տեղ էր։

Այսինքն՝ մշակույթի նախարարությունում մինչև հիմա եղել է ձև առանցբովանդակությա՞ն:

Այո, մանավանդ վերջին տարիներին: Թատրոնները աշխատում էին, որովհետև կային անհատներ, որոնք նվիրյալներ էին: Ի՞նչ էր արվում: Փողերը լվանում էին, իբր վերանորոգում էին անում: Կամ ներկայացման համար տրվում էր այնքան չնչին գումար, որ դու միևնույն է չէիր կարողանում իրագործել այն: Անձամբ ես չեմ հիշում մի դեպք, որ մշակույթի նախարարից որպես արվեստագետ՝ ինչ-որ աջակցություն ակնկալեի։ Եվ ես երբեք չեմ էլ դիմել, ինչ արել եմ, արել եմ ինքնուրույն։ Մշակույթի նախարարության լինել-չլինելու ազդեցությունն ինձ վրա որպես արվեստագետ չեմ տեսել։

 

Ի վերջո, հեղափոխությունը տեղի ունեցավ, իսկ արդյոք արժեքների հեղափոխություն տեղի ունեցե՞լ է։

Արժեքների հեղափոխություն լինում է այն ժամանակ, երբ դու նոր արժեհամակարգով դաստիարակում ես նոր սերունդ։ Ինչպե՞ս կարող ենք հին մտածելակերպով արժեքների հեղափոխություն անել։ Չնայած հիմա նոր, ինքնատիպ մտածողություն ունեցող երիտասարդներ շատ կան, ինչն ինձ հուսադրում է և ոգևորում։

Սերնդափոխությո՞ւն պետք է տեղի ունենա արժեքային հեղափոխություն արձանագրելու համար։

Այո, նոր սերունդ պետք է գա, և որքան շուտ, այնքան լավ։ Մենք կրթության ոլորտի վրա պետք է սևեռվենք։ Այնտեղ շատ հետաքրքիր և կրեատիվ մարդիկ պետք է լինեն։ Կրթության ոլորտում ինձ շատ է դուր գալիս Ճապոնիայի փորձը, ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունները։ Մեզ մոտ համարյա բացակայում է ուսուցիչ-աշակերտ հոգևոր կապը: Մեզ մոտ դաս են սովորեցնում, ոչ թե ստեղծում այն հոգևոր դաշտը, որտեղ կարող է դաստիարակվել ուրույն, ինքնատիպ մտածողություն ունեցող անհատ: Ուսուցանել չի նշանակում սարքել իրար նման, ստանդարտ մտածողություն ունեցող կամակատարներ, այլ դաստիարակել քաղաքացի, ով կլինի իր երկրի տերն ու պատասխանատուն, և որպեսզի վաղը մենք ունենանք այդպիսի սերունդ, պետք է սկսենք հենց կրթությունից։

Ամփոփում ենք 2018-ը։ Կարևորագույն իրադարձություններ տեղի ունեցան։ Տեղի ունեցած հեղափոխությունից հետո, ի՞նչ եք կարծում, 2019-ին կլինե՞ն բեկումնային փոփոխություններ տնտեսության մեջ, մշակույթում և այլն։

Կարծում եմ՝ այո: Մեր բոլորի կյանքում շրջադարձային, կտրուկ փոփոխություններ եղան, և դա չի կարող չանդրադառնալ տնտեսության, մշակույթի, կրթության վրա: Իսկ թե որքանով ենք մենք պատրաստ այդ փոփոխություններին, դժվարանում եմ ասել: Երբ ինձ հարցնում են հետո ինչ է լինելու, կարող է հանկարծ մարդիկ էլի հուսահատվեն, ես ասում եմ՝ հետոն չգիտեմ, բայց հետոն ես հիմա եմ կառուցելու, որպեսզի հետոն լավ լինի, ես հիմա պետք է ճիշտ քայլեր անեմ։ Մարդն ամենից շատ հիասթափվում և հուսահատվում է անարդարությունից: Դեռ որ չեմ տեսել անարդարություն, դեռ որ չեմ տեսնում թալան։ Կարող է ոչ բանիմաց քայլեր անեն, բայց ես գողություն, թալան չեմ տեսել, ես դեռ որ անարդար քայլի չեմ հանդիպել, իսկ այն ժամանակ դեռ չէինք հասցնում ոտքներս դռնից դուրս դնել ու նոր թալանի մասին էինք լսում։ Այն ժամանակ գռփելը, թալանելը, ստորացնելը նորմալ երևույթ էր, դա օդի մեջ էր, մենք այդ մթնոլորտում էինք ապրում, հիմա այդ մթնոլորտից ազատագրվել ենք։ Իսկ մաքուր մթնոլորտում արարել, ստեղծագործելը մարդուն բերում է բավարարվածության զգացում: Ինքը հասկանում է, որ իր երկրի կայացման մեջ ինքը նույնպես ներդրում ունի:

loading...
Միհրան Հարությունյանի խոստովանությունը Ռուբեն Թաթուլյանին Այն, ինչ հաջողվել էր Հովիկ Աբրահամյանին, չհաջողվեց Նիկոլ Փաշինյանին Կիևի հայ համայնքն ամանորյա նվերներ է մատուցել Արցախի Ակնաբերդ համայնքի երեխաներին (լուսանկարներ) Հայաստանում նշում են Սուրբծննդյան ճրագալույցը (վիդեո) Opel-ը գլորվել է ձորակը եւ ընկել գնացքի գծերի վրա. կա 1 զոհ, 4 վիրավոր 7-րդ գումարման ԱԺ պատգամավորները մանդատները պաշտոնապես կստանան հունվարի 10-ին. Մուկուչյան Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 125 անգամ Ալեն Սիմոնյանը հիմնել է Հայաստանում առաջին «Սիցիլիա» մաֆիա-ակումբը «Իմ քայլը» խմբակցության անդամները չեն կարողանում պահպանել գործընկերային կոռեկտությունը. Անի Սամսոնյան Լարսը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար Արարատի մարզում տարեց ամուսինները ինքնասպանության նպատակով թունաքիմիկատ են խմել Shutdօwn»-ի ֆոնի վրա Միացյալ Նահանգների նախագահը սպառնացել է արտակարգ դրություն հայտարարել երկրում Թթվածինը չի երաշխավորում էկզոմոլորակի բնակելի լինելը Վրացի իշխանավորն ի՞նչ անի, երբ հայը հային վրացերենով է Նոր տարի շնորհավորում Հայկական արմատներ ունեցող հարուստ արքայազնը մեկ վայրկյանում աղքատ դարձա՞վ Նորաձև մեկուսարան Ծաղկաձորում, կամ ինչպես արաբական ձևերով թափ տալ հարստացած հայերին Գազի գինը և Հայաստանի ինքնիշխանությունը Դատախազությունը փորձում է Մանվել Գրիգորյանին վերադարձնել կալանավայր 132 հին ու նոր դեմքեր. նոր պատգամավորները`անուն առ անուն Մուկուչյանը հրապարակեց «Լուսավոր» Հայաստանից» պատգամավոր ընտրված 18 անձանց անունները ԿԸՀ-ն ինքնաբացարկի 18 դիմում է ստացել «Իմ քայլ» դաշինքից և 2 դիմում՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Դիակ չի եղել մուտքի մոտ, դիակով մեքենան հյուրանոցին մոտեցել է 8:15-ին․ ականատես Գարիկ Ղազարյանը՝ «Հին Հռոմ» ռեստորանի դեպքի մասին (տեսանյութ) Շտապօգնության ծառայությունն աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով. Կանչերի թիվը անցել է 860-ից ԿԸՀ արտահերթ նիստը. Օրակարգում պատգամավորների գրանցումն է եւ մանդատների տրամադրելու հարցը (ուղիղ) Հայաստանը եւ Վրաստանը ՄԱԿ-ի ամենաաղքատ երկրներն են Գյումրիում թալանել են ՀՀ ՊՆ ծառայողին՝ կոտրելով Kia Sorento-ի դռան ապակին ԱՄՆ նոր դեսպան՝ Հայաստանում․ ի՞նչ սպասել հայ-ամերիկյան հարաբերություններում Ահազանգ․ Էջմիածնում ավտոմեքենա է այրվում Խաբկանք է, թե իբր մենք ապրում ենք վաղվա օրվա մասին մտածելով. Դավիթ Սանասարյան Ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը սրտի կաթվածով տեղափոխվել է հիվանդանոց. վիճակը ծանր է Ինչպես կարելի է ներշնչվել մի գաղափարից ու հետո այն խեղաթյուրել ու դարձնել բոլորովին այլ բան. Արփինե Հովհաննիսյան Սերժ Սարգասյանը վարել է վասալային քաղաքականություն. Փաշինյանը փոխել է իրավիճակը Նիկոլ Փաշինյանը Լեւոն Մալխասյանի հետ սելֆի է հրապարակել Լարսը բաց է. Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար Հունվարի 4-ի աստղագուշակ. աղեղնավորների օրը շատ հագեցած կլինի Վրաստանում խոզի գրիպի հետևանքով վեց մարդ է մահացել «Թավշյա» տարեմուտ 2018թ․-ը լի էր անակնկալներով և շրջադարձերով «Մարի Իզմիրլյանի անվան» մանկատան սաներն՝ ուշադրության կենտրոնում Նիկոլ Փաշինյանը լավատեսորեն է տրամադրված ՌԴ-ի կողմից ՀՀ-ին մատակարարվող գազի գնի հարցում Ինչ են քննարկել Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները