«Ոչ ոքից չեմ պատրաստվում թաքցնել երեխայիս հորը». Արմինկան փակեց բոլորի բերանը՝ հրապարակելով ՍԱ
Լուրեր էին տարածվել, թե երգչուհի Արմինկայի երեխայի հայրը Էդուարդ Շարմազանովն է: Այս առիթով Արմինկան իր դժգոհությունն է արտահայտել և փաստել, որ այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում:
Նա նաև խնդրել է, որ վերջ տան նման անհիմն բանմասանքներին, քանի որ դրանք վիրավորում են ոչ միայն իր, այլ նաև պարոն Շարմազանովի և նրա ընտանիքի անդամների զգացմունքները:
Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհին տարեդարձի օրը գրառում էր կատարել Ինստագրամի իր էջում՝ նշելով, որ «տարիքն իրեն չի վախեցնում ու չի ամաչեցնում»:
Տոնական օրը հոբելյարն անցկացրել է մտերիմների շրջապատում: Ռեստորաններից մեկում կազմակերպված խնջույքին ներկա են եղել երգչուհիներ Շպռոտը, Էմմի Բեջանյանը, Հռիփսիմե Հակոբյանը եւ ուրիշներ, որոնց կտեսնեք լուսանկարում:
Արմինկան խնջույքի լուսանկարներին կից գրել է, որ սիրում է բոլորին: