Այսօր՝ 17 հունվարի 2019թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հայ–ռուսական հարաբերություններն ինտենսիվանում են՝ ի հաշիվ Արևմուտքի.

Վաղը՝ դեկտեմբերի 27–ին, նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, որի շրջանակներում նա կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ենթադրվում է, որ քննարկման առանցքում լինելու է գազի սակագնի հարցը՝ հաշվի առնելով, որ գործող պայմանագիրն ավարտվում է այս տարեվերջին: Հանդիպումն ընթանալու է գազի գնի շուրջ ստացվող հակասական ինֆորմացիայի ֆոնին:

Փաշինյան–Պուտին հանդիպումներն, ընդհանրապես, բավական պարբերական բնույթ են կրում, ընդ որում՝ թե՛ երկկողմ ֆորմատով, թե՛ ԵԱՏՄ–ի կամ ՀԱՊԿ–ի այլ հանդիպումների շրջանակներում նկատվում է երկու երկրների ղեկավարների միջև բավական հագեցած օրակարգ: Բնական է, որ Ռուսաստանը՝ լինելով Հայաստանի թիվ մեկ գործընկերը, կարիք ունի հայաստանյան նոր իշխանությունների հետ անընդհատ ռեժիմում քննարկումներ վարել: Մյուս կողմից էլ Հայաստանի նոր իշխանությունները խնդիր ունեն ցրել ռուսական կողմի սկեպտիցիզմը:

Այս իմաստով էլի են եղել դեպքեր, երբ հայ–ռուսական հարաբերություններում ի հայտ եկող այս կամ այն տարընթերցումները պարզաբանելու համար Փաշինյանը մեկնել է Մոսվկա և հանդիպել Պուտինին: Իհարկե, հասարակությունը լիահույս է, որ հերթական հանդիպման ընթացքում կստացվի առնվազն խուսափել գազի սակագնի հնարավոր թանկացումից: 

Հատկանշական է, սակայն, որ հայ–ռուսական հարաբերությունները, փաստացի դառնում են Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի մեխը, զբաղեցնում են այդ օրակարգի ահռելի մասը, ընդ որում, զբաղեցնում են ոչ միայն կիրառական, այլև ընկալումների, մեդիադաշտում այդ օրակարգի ներկայացվածության մասով: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանը հիմա գտնվում է ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրմանը հաջորդող բավական պատասխանատու փուլում: Այս իմաստով ԵՄ շրջանակային համաձայնագրի կոնտեքստում Եվրամիության հետ հարաբերությունների չափաբաժինն անհամեմատ քիչ է հայ–ռուսական հարաբերությունների օրակարգից: Հատկապես այդ համամասնության տարբերությունն աչքի է զարնում, երբ համեմատում ենք նախորդ իշխանության վարած քաղաքականության հետ:

Ստացվում է, որ կամ նախորդ իշխանությունները, որոնց քանիցս մեղադրում էին ռուսամետության ու ընդհուպ ռուսահպատակության մեջ, գոնե տեղեկատվական իմաստով փորձում էին հավասարակշռել տարբեր աշխարհաքաղաքական օրակարգերի ներկայությունը, իսկ արդեն լեգիտիմ, ինչպես շատ է ասվում, ինքնիշխան Հայաստանի իշխանությունները կշեռքի նժարը անթաքույց թեքում են դեպի բացառապես աշխարհաքաղաքական կողմերից մեկը:

Սա միտումնավոր է արվում, թե պարզապես հեղափոխությունն է ծնել այսպիսի իրավիճակ և անհրաժեշտություն՝ պարզաբանելու անընդհատ ծագող հարցեր, դժվար է ասել: Չի բացառվում, որ հեղափոխական Փաշինյանին չի գոհացնում Եվրամիության բյուրոկրատական մեքենայի ծանր և դանդաղ աշխատանքը, իսկ ինքը ցանկանում է հարցերին արագ և կոնկրետ լուծումներ տալ՝ հեղափոխական ռիթմին հարիր: Այս իմաստով, իհարկե, Պուտինը, թերևս, անկախ իր «բռնապետական» ընկալումներից, ավելի հարմարավետ գործընկեր է Փաշինյանի համար, որովհետև, ի տարբերություն ԵՄ–ի, Ռուսաստանում հարցերին կարելի է լուծում տալ մեկ–երկու զանգի միջոցով:

Տարին ամփոփելով՝ կարող ենք ասել, որ նոր իշխանություններին, իհարկե, հաջողվեց խուսափել տեսանելի լուրջ արտաքին քաղաքական ցնցումներից: Սակայն չենք կարող չարձանագրել, որ մի կողմից այդպես էլ արտաքին քաղաքական որևէ նոր ռազմավարություն չկա, ու կան միայն ընթացիկ հարցերին տրվող ընթացիկ լուծումներ, մյուս կողմից էլ կա հայ–ռուսական օրակարգի ու հարաբերությունների էական ինտենսիվացում՝ ի հաշիվ աշխարհաքաղաքական այլ կենտրոնների հետ հարաբերությունների: Լա՞վ է սա, թե՞ վատ, կյանքը ցույց կտա:

loading...
Այն, ինչ հաջողվել էր Հովիկ Աբրահամյանին, չհաջողվեց Նիկոլ Փաշինյանին Կիևի հայ համայնքն ամանորյա նվերներ է մատուցել Արցախի Ակնաբերդ համայնքի երեխաներին (լուսանկարներ) Հայաստանում նշում են Սուրբծննդյան ճրագալույցը (վիդեո) Opel-ը գլորվել է ձորակը եւ ընկել գնացքի գծերի վրա. կա 1 զոհ, 4 վիրավոր 7-րդ գումարման ԱԺ պատգամավորները մանդատները պաշտոնապես կստանան հունվարի 10-ին. Մուկուչյան Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 125 անգամ Ալեն Սիմոնյանը հիմնել է Հայաստանում առաջին «Սիցիլիա» մաֆիա-ակումբը «Իմ քայլը» խմբակցության անդամները չեն կարողանում պահպանել գործընկերային կոռեկտությունը. Անի Սամսոնյան Լարսը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար Արարատի մարզում տարեց ամուսինները ինքնասպանության նպատակով թունաքիմիկատ են խմել Shutdօwn»-ի ֆոնի վրա Միացյալ Նահանգների նախագահը սպառնացել է արտակարգ դրություն հայտարարել երկրում Թթվածինը չի երաշխավորում էկզոմոլորակի բնակելի լինելը Վրացի իշխանավորն ի՞նչ անի, երբ հայը հային վրացերենով է Նոր տարի շնորհավորում Հայկական արմատներ ունեցող հարուստ արքայազնը մեկ վայրկյանում աղքատ դարձա՞վ Նորաձև մեկուսարան Ծաղկաձորում, կամ ինչպես արաբական ձևերով թափ տալ հարստացած հայերին Գազի գինը և Հայաստանի ինքնիշխանությունը Դատախազությունը փորձում է Մանվել Գրիգորյանին վերադարձնել կալանավայր 132 հին ու նոր դեմքեր. նոր պատգամավորները`անուն առ անուն Մուկուչյանը հրապարակեց «Լուսավոր» Հայաստանից» պատգամավոր ընտրված 18 անձանց անունները ԿԸՀ-ն ինքնաբացարկի 18 դիմում է ստացել «Իմ քայլ» դաշինքից և 2 դիմում՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Դիակ չի եղել մուտքի մոտ, դիակով մեքենան հյուրանոցին մոտեցել է 8:15-ին․ ականատես Գարիկ Ղազարյանը՝ «Հին Հռոմ» ռեստորանի դեպքի մասին (տեսանյութ) Շտապօգնության ծառայությունն աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով. Կանչերի թիվը անցել է 860-ից ԿԸՀ արտահերթ նիստը. Օրակարգում պատգամավորների գրանցումն է եւ մանդատների տրամադրելու հարցը (ուղիղ) Հայաստանը եւ Վրաստանը ՄԱԿ-ի ամենաաղքատ երկրներն են Գյումրիում թալանել են ՀՀ ՊՆ ծառայողին՝ կոտրելով Kia Sorento-ի դռան ապակին ԱՄՆ նոր դեսպան՝ Հայաստանում․ ի՞նչ սպասել հայ-ամերիկյան հարաբերություններում Ահազանգ․ Էջմիածնում ավտոմեքենա է այրվում Խաբկանք է, թե իբր մենք ապրում ենք վաղվա օրվա մասին մտածելով. Դավիթ Սանասարյան Ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը սրտի կաթվածով տեղափոխվել է հիվանդանոց. վիճակը ծանր է Ինչպես կարելի է ներշնչվել մի գաղափարից ու հետո այն խեղաթյուրել ու դարձնել բոլորովին այլ բան. Արփինե Հովհաննիսյան Սերժ Սարգասյանը վարել է վասալային քաղաքականություն. Փաշինյանը փոխել է իրավիճակը Նիկոլ Փաշինյանը Լեւոն Մալխասյանի հետ սելֆի է հրապարակել Լարսը բաց է. Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար Հունվարի 4-ի աստղագուշակ. աղեղնավորների օրը շատ հագեցած կլինի Վրաստանում խոզի գրիպի հետևանքով վեց մարդ է մահացել «Թավշյա» տարեմուտ 2018թ․-ը լի էր անակնկալներով և շրջադարձերով «Մարի Իզմիրլյանի անվան» մանկատան սաներն՝ ուշադրության կենտրոնում Նիկոլ Փաշինյանը լավատեսորեն է տրամադրված ՌԴ-ի կողմից ՀՀ-ին մատակարարվող գազի գնի հարցում Ինչ են քննարկել Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները Կաշառք վերցնելու պահին ոստիկան է ձերբակալվել. ԱԱԾ