Այսօր՝ 20 հունվարի 2019թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Սկսվում է աշխատանքի փուլը. բոլոր քննադատական սլաքներն ուղղվելու են մեծամասնությանը».

2018 թվականը կարելի է բնորոշել որպես քաղաքական տեսանկյունից ոչ ստանդարտ տարի, որովհետև տեղի ունեցան այնպիսի իրադարձություններ, որոնց ակնկալիքը, մեծ հաշվով, ո՛չ քաղաքական այն ժամանակվա իշխանությունն ուներ, ո՛չ էլ հասարակությունը: Ամփոփելով քաղաքական տարին՝ Մեր հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը: 

Քաղաքագետի դիտարկմամբ, այնուամենայնիվ, հենց նշվածով էլ բացատրվում է հեղափոխական տարի հասկացությունը. 

«Ապրիլյան, մայիսյան դեպքեր և երկու արտահերթ ընտրություններ: Քաղաքական գործընթացների տեսանկյունից բավականին հարուստ տարի ստացվեց: Իսկ արդյունքների մասին խոսելն, իհարկե, դեռ վաղ է, որովհետև քաղաքական գործընթացի գնահատումը վերջին փուլն է: Այսինքն՝ նախաձեռնում, մշակում, իրականացում և գնահատում: Հիմա մենք իրականացման փուլում ենք, և կարծում եմ, որ արդեն մի քանի ամիս անց կարելի է նախնական գնահատականներ տալ, թե այդ գործընթացներն իրենց հետևանքով որքանո՞վ են արդյունավետ»:

Էմիլ Օրդուխանյանի խոսքով, արդեն մոտավորապես նախանշվում է նաև, թե ինչպիսի խորհրդարան ենք ունենալու: 

«Մի պահ ընդդիմադիր թևում երկու քաղաքական ուժերի «փոխհրաձգությունը» տեսանք: Հիմա այդ ամենը, կարծես թե, մեղմվեց: Հիմա, որպես ընդդիմադիր քաղաքական ուժ, ԼՀԿ–ի կողմից տեսնում ենք ավելի կոշտ դիրքորոշման որդեգրում «Իմ քայլը» դաշինքի նկատմամբ: Սա նկատելի է արդեն Երևանի ավագանու աշխատանքում»,– ընդգծեց մեր զրուցակիցը: 

Ինչ վերաբերում է գալիք 2019թ.–ին իշխանության գործելաոճին, այն կարծիքներին, որ մարդկանց մոտ բացթողումների առումով այլևս չեն լինի այն վերապահումները, որոնք կային անցած 8 ամիսներին, քաղաքագետը նկատեց. «Այն պահից, երբ 7–րդ գումարման ԱԺ–ն կսկսի գործել, լինելու է բավականին բարդ և քաղաքական մեծ պատասխանատվություն կրելու մի շրջան, որովհետև նրանք արդեն ունեն ԱԺ–ում կայուն մեծամասնություն, և սկսվում է աշխատանքի փուլը: Այսինքն՝ իշխանություն ունենալու փաստն արդեն իսկ որոշակիորեն խոցելի է դարձնում քննադատությունների առումով, որովհետև տեղի ունեցած դրական կամ բացասական գործընթացների, կամ խոստումների չիրականացման հետ կապված բոլոր քննադատական սլաքներն ուղղվելու են հենց քաղաքական մեծամասնությանը: Այսինքն՝ բարձր լեգիտիմությունն ավելացնում է նաև հասարակության սպասելիքների նիշը և, բնականաբար, եթե նկատվեն, որ այդ սպասելիքները ոչ լիարժեք են կատարվում, ապա վստահաբար քննադատական ֆոն է առաջանալու: Կարծում եմ, որ պրոֆեսիոնալների համալրմամբ միայն հնարավոր կլինի այդ մեծ քաղաքական պատասխանատվությունը պատվով կատարել»:

Անդրադառնալով նաև կառավարման համակարգում օպտիմալացման քաղաքականությունը, ըստ որի՝ նախարարությունների թիվը կրճատվում է և որոշ նախարարություններ միավորվում են՝ քաղաքագետն ընդգծեց. «Այս հանգամանքը մասնակի դժգոհություններ է առաջացնում ու դժգոհությունների համար կան և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ. այսինքն՝ այլևս ամեն ինչ չի ընկալվում այն միանշանակությամբ, ինչպես ընկալվում էր նախկինում, և պատճառն էլ հենց այն է, որ արդեն տվյալ քաղաքական ուժը գործում է որպես լիարժեք իշխանություն և, բնականաբար, այդ քննադատություններին պետք է պատրաստ լինել, բայց հիմնավորումները պետք է լինեն ռացիոնալ, ոչ թե էմոցիոնալ տեսանկյունից»:

Էմիլ Օրդուխանյանը նշեց, որ, այնուամենայնիվ, գոնե մշակույթի նախարարության մասով խորը վերլուծությունների և քննարկումների անհրաժեշտություն կա. «Գուցե նաև վերանայեն ձևաչափը, որովհետև մշակույթի նախարարությունն առհասարակ զարգացած պետությունների համար շատ կարևոր դերակատարություն ունի, որովհետև ամեն ինչ սկսվում է մշակույթից՝ նաև քաղաքականությունը»:

2019 թ. կարևորագույն ուղղություններից ու անելիքներից խոսելով՝ Է. Օրդուխանյանը հարցերը ներքաղաքական ու արտաքին քաղաքականության սպեկտրներով դիտարկեց. «Ներքաղաքական դաշտում անելիքը հետևյալը պետք է լինի. անձնավորված լեգիտիմությունը պետք է փոխանցել ինստիտուտներին: Ես սա համարում եմ որպես կարևոր գործողություն ու անհրաժեշտություն, քանի որ պետությունները, որպես համակարգ, միայն այդ ճանապարհով են կարողանում զարգանալ: Երկրորդ՝ տեսնում ենք, որ արտաքին քաղաքականության մեջ կրկին օրակարգային են լինելու նույն հարցերը՝ ՀԱՊԿ, Արցախյան հիմնախնդիր: Այս հարցերում պետք է շատ զգոն լինել և լինել բացառապես Հայաստանի Հանրապետության պետական շահերի համատեքստում: Սա շատ կարևոր եմ համարում թե՛ ՀԱՊԿ շրջանակներում, թե՛ Արցախյան խնդրի առումով, որովհետև տեսնում ենք, որ մարտահրավերները սրվում են, ավելի ուղղորդված են դառնում նաև վերջին իրադարձությունները՝ կապված նշված հարցերի հետ»:

loading...
Միհրան Հարությունյանի խոստովանությունը Ռուբեն Թաթուլյանին Այն, ինչ հաջողվել էր Հովիկ Աբրահամյանին, չհաջողվեց Նիկոլ Փաշինյանին Կիևի հայ համայնքն ամանորյա նվերներ է մատուցել Արցախի Ակնաբերդ համայնքի երեխաներին (լուսանկարներ) Հայաստանում նշում են Սուրբծննդյան ճրագալույցը (վիդեո) Opel-ը գլորվել է ձորակը եւ ընկել գնացքի գծերի վրա. կա 1 զոհ, 4 վիրավոր 7-րդ գումարման ԱԺ պատգամավորները մանդատները պաշտոնապես կստանան հունվարի 10-ին. Մուկուչյան Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 125 անգամ Ալեն Սիմոնյանը հիմնել է Հայաստանում առաջին «Սիցիլիա» մաֆիա-ակումբը «Իմ քայլը» խմբակցության անդամները չեն կարողանում պահպանել գործընկերային կոռեկտությունը. Անի Սամսոնյան Լարսը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար Արարատի մարզում տարեց ամուսինները ինքնասպանության նպատակով թունաքիմիկատ են խմել Shutdօwn»-ի ֆոնի վրա Միացյալ Նահանգների նախագահը սպառնացել է արտակարգ դրություն հայտարարել երկրում Թթվածինը չի երաշխավորում էկզոմոլորակի բնակելի լինելը Վրացի իշխանավորն ի՞նչ անի, երբ հայը հային վրացերենով է Նոր տարի շնորհավորում Հայկական արմատներ ունեցող հարուստ արքայազնը մեկ վայրկյանում աղքատ դարձա՞վ Նորաձև մեկուսարան Ծաղկաձորում, կամ ինչպես արաբական ձևերով թափ տալ հարստացած հայերին Գազի գինը և Հայաստանի ինքնիշխանությունը Դատախազությունը փորձում է Մանվել Գրիգորյանին վերադարձնել կալանավայր 132 հին ու նոր դեմքեր. նոր պատգամավորները`անուն առ անուն Մուկուչյանը հրապարակեց «Լուսավոր» Հայաստանից» պատգամավոր ընտրված 18 անձանց անունները ԿԸՀ-ն ինքնաբացարկի 18 դիմում է ստացել «Իմ քայլ» դաշինքից և 2 դիմում՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Դիակ չի եղել մուտքի մոտ, դիակով մեքենան հյուրանոցին մոտեցել է 8:15-ին․ ականատես Գարիկ Ղազարյանը՝ «Հին Հռոմ» ռեստորանի դեպքի մասին (տեսանյութ) Շտապօգնության ծառայությունն աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով. Կանչերի թիվը անցել է 860-ից ԿԸՀ արտահերթ նիստը. Օրակարգում պատգամավորների գրանցումն է եւ մանդատների տրամադրելու հարցը (ուղիղ) Հայաստանը եւ Վրաստանը ՄԱԿ-ի ամենաաղքատ երկրներն են Գյումրիում թալանել են ՀՀ ՊՆ ծառայողին՝ կոտրելով Kia Sorento-ի դռան ապակին ԱՄՆ նոր դեսպան՝ Հայաստանում․ ի՞նչ սպասել հայ-ամերիկյան հարաբերություններում Ահազանգ․ Էջմիածնում ավտոմեքենա է այրվում Խաբկանք է, թե իբր մենք ապրում ենք վաղվա օրվա մասին մտածելով. Դավիթ Սանասարյան Ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը սրտի կաթվածով տեղափոխվել է հիվանդանոց. վիճակը ծանր է Ինչպես կարելի է ներշնչվել մի գաղափարից ու հետո այն խեղաթյուրել ու դարձնել բոլորովին այլ բան. Արփինե Հովհաննիսյան Սերժ Սարգասյանը վարել է վասալային քաղաքականություն. Փաշինյանը փոխել է իրավիճակը Նիկոլ Փաշինյանը Լեւոն Մալխասյանի հետ սելֆի է հրապարակել Լարսը բաց է. Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար Հունվարի 4-ի աստղագուշակ. աղեղնավորների օրը շատ հագեցած կլինի Վրաստանում խոզի գրիպի հետևանքով վեց մարդ է մահացել «Թավշյա» տարեմուտ 2018թ․-ը լի էր անակնկալներով և շրջադարձերով «Մարի Իզմիրլյանի անվան» մանկատան սաներն՝ ուշադրության կենտրոնում Նիկոլ Փաշինյանը լավատեսորեն է տրամադրված ՌԴ-ի կողմից ՀՀ-ին մատակարարվող գազի գնի հարցում Ինչ են քննարկել Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները