Այսօր՝ 19 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Դպրnցները կփակվե՞ն. ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են

Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների շրջանը դեռևս շարունակվում է, յուրաքանչյուր դպրոցում ու մանկապարտեզում բացակայող երեխաների թիվն ավելանում է, բոլորի մոտ նույն ախտանշաններն են․ քթից հոսք, հազ ու ջերմություն։

Արդեն իսկ կան մանկապարտեզներ, որոնք երկու շաբաթով փակվել են։ Դեռ մի քանի օր առաջվա տվյալներով ՍՎՇ-ի(սուր շնչառական հիվանդություններ) դեմ ստացիոնար բուժում է ստանում 400 հիվանդ, որից 378-ը՝ 0-18 տարեկան երեխաներն են: «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վարչության բաժնի բժիշկ, համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էր, որ պոլիկլինիկա կազմակերպություններ դիմելիությունը նույնպես աճել է: Սուր շնչառական հիվանդությամբ պայմանավորված՝ աճել են նաև շտապօգնության կանչերը, իսկ պոլիկլինիկա կազմակերպություններ դիմելիությունն աճել է 3 անգամ, ինչը նախորդ տարվա համեմատ բարձր է 1.5 անգամ: Ի դեպ, ըստ մասնագետների՝ ՍՎՇ հիվանդությունների աճին նպաստում է նաև կորոնավիրուսը, քանի որ այն նույնպես համարվում է սուր շնչառական վարակ:

Ինչ պատկեր ունենք այս պահին, արդյո՞ք կարիք կա դպրոցները փակելու։

Medmedia.am-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը նշեց, որ այս պահին նման որոշում չի քննարկվում․

«Հիմա առանձին նման որոշում չի քննարկվում՝ ընդհանուր փակելու, կամ օնլայն անցնելու համար։ Կա կարգավորում, որը բավականին օգնում է․ այն դպրոցները, որտեղ հիվանդացության 10 տոկոսը հատվում է, տեղեկացնում են իրենց գերատեսչությանը՝ ԿԳՄՍ-ին ու անցնում օնլայնի, այդ իրավունքը տրված է, այդ կարգավորումը կա, այս ձևով կարողանում ենք տարածումը կոտրել։Նույնիսկ երկրորդ ալիքից հետո կարողացել ենք անցնել ինքնակառավարման մեխանիզմին, որպեսզի կրթական ընդհանուր համակարգը չվնասենք»,-նշել է նա։

Ի դեպ, համաճարակով պայմանավորված Հայաստանում 108 դպրոց դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը դասընթացները ամբողջությամբ կամ մասնակի հեռավար կազմակերպելու համար: Ամբողջությամբ հեռավար դասընթացի անցնելու համար դիմել է մոտ 48 դպրոց: Մնացածը դասընթացները հեռավար կանցկացնեն մասնակի: Կան դպրոցներ, որ դիմել են երկու շաբաթվա համար, կան դպրոցներ՝ մեկ շաբաթվա կամ մի քանի օրվա։

Կան նաև մանկապարտեզներ, որոնք երկու շաբաթով փակվել են, որովհետև հիվանդ են ոչ միայն երեխաներն, այլև աշխատակազմը։ Այդուհանդերձ, օնլայն դասընթացների անցնելու կամ հաստատությունները փակելու վերաբերյալ այս պահին խոսակցություն չկա։

Ս․ Ասատրյան

Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ Մոսկվայում Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներ Հանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր