Այսօր՝ 20 հունվարի 2019թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Գազի գինը և Հայաստանի ինքնիշխանությունը

Գազի գինը և Հայաստանի ինքնիշխանությունը 2018 թ-ի տարեվերջն աչքի ընկավ բուռն իրադարձություններով՝ կապված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած հերթական այցի և դրան հաջորդած իրադարձությունների հետ՝ Պուտինի կողմից Ռոբերտ Քոչարյանին ամանորի շնորհավորանքից մինչև գազի գնի բարձրացումով Հայաստանի համար... Գազի գնի բարձրացման հարցը շատ կարևոր է մեր հասարակության համար, քանի որ դա ունենալու է մուլտիպլիկատիվ էֆեկտ և կբերի գրեթե առաջին անհրաժեշտության բոլոր ապրանքների և ծառայությունների գների բարձրացմանը՝ սոցիալական խնդիրներ ստեղծելով հասարակության մեծ մասի համար... Այո՛, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանն իր հայտարարության մեջ ասաց, որ որոշ ժամանակ գազի գնի բարձրացումը չի ազդելու Հայաստանի սպառողների վրա, սակայն չհայտարարեց, որ այդ բարձրացումը ՀՀ կառավարությունը մտադիր է սուբսիդավորել մեկ տարի՝ մինչև 2020 թ-ի հունվարը, երբ անհրաժեշտություն կառաջանա ռուսաստանյան "Գազպրոմ"-ի հետ նոր պայմանագիր կնքել... Այսինքն`գազի գինը որոշ ժամանակ անց կբարձրանա նաև սպառողների համար...  Հայաստանի համար գազի գնի բարձրացման հարցը բացահայտեց հետհեղափոխական էյֆորիայի տակ մնացած հայաստանյան հասարակության որոշ մասի տրամաբանելու և սառը դատելու բացայակությունը, որը նրանք բարձրաձայնում են սոցցանցերում և հատկապես facebook-ում... Մեր facebook-յան հասարակության մի ստվար զանգված գտնում է, որ եթե Պուտինը Հայաստանի համար գազի գինը բարձրացնում է, ապա պետք չէ բանակցել Ռուսաստանի հետ և պետք է համաձայնել գազի գնի բարձրացման հետ՝ այդպիսով պաշտպանելով Հայաստանի ինքնիշխանությունը... Որոշ մասն էլ նույնիսկ համաձայն էր մի քանի անգամ ավելի վճարել Մոսկվային գազի դիմաց՝ կրկին Հայաստանի ինքիշխանությունը Ռուսսատանից պաշտպանելու համար... Հետաքրքիր է, այդպիսի կարծիք հայտնողները տեսնես հարցրել են հասարակ մարդկաց կարծիքն այդ ամենի մասին...  Իսկ հիմա Հայաստանի համար գազի գնի և ինքնիշխանության մասին... Հայաստանի ինքնիշխանության համար տվայտվողները չգիտեն, որ այդ նույն ՌԴ-ն, որին պատրաստ են մեր վայ-հայրենասերներն ավելի շատ վճարել գազի դիմաց և պաշտպանել վերջինից Հայաստանի ինքնիշխանությունը, ապահովում է մեր երկրի սահմանների անվտանգությունը՝ Հայաստանում տեղակայելով 102-րդ ռուսական ռազմաբազան, որի ծախսերի 50 տոկոսը կատարում է պաշտոնական Երևանը... Այսինքն` մենք չկարողանալով պաշտպանել մեր սահմանների անվտանգությունը, այն վստահում ենք Ռուսաստանին և չենք մտածում, որ դա մեր ինքնիշխանությանն է վնասում, իսկ գազի գնի հարցը՝ ինքնիշխանության հա՞րց է... Հայաստանի երրորդ հանրապետության բոլոր ղեկավարները՝ Լ.Տեր-Պետրոսյանը, Ռ.Քոչարյանը, Ս.Սարգսյանը և ներկայիս վարչապետ Ն.Փաշինյանը երբևէ կասկածի տակ չեն դրել ռուսաստանյան ռազմաբազայի կարևորությունը Հայաստանի անվտանգության ապահովման հարցում... Հայաստանի համար գազի գնի բարձրացումով Հայաստանի ինքնիշխանությունը Ռուսաստանից պաշտպանողները լավ կլինի նաև մտածեն, թե ամեն տարի ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող, ինչպես նաև այնտեղ բնակվող մոտ 1,5 միլիոն Հայաստանի քաղաքացիներ և ՌԴ-ում բնակվող 2 միլիոն հայեր ինչ վիճակում կհայտնվեն, եթե Մոսկվան "փափուկ ուժի" քաղաքականությունից անցնի կոնկրետ ուժի ցուցադրմանը... Պետք չէ մոռանալ, որ տրանսֆերտների հաշվին ապրող մեր երկիրը շատ խոցելի է...Իսկ Հայաստան մտնող տրանսֆերտների 75-80 տոկոսը գալիս է հենց ՌԴ-ից...  Պարզվում է, որ մեր անվտանգությունը և շատ դեպքերում նաև հասարակության սոցիալական գոյությունը Մոսկվային վստահելով` հիմա մենք Պուտինին "ատամ" ենք ցույց տալիս և գազի գնի բարձրացման միջոցով վերջինից պաշտպանում ենք Հայաստանի ինքնիշխանությունը...  Սա ընդամենը երկու օրինակ էր... Ցանկը կարող եմ շարունակել...  Ես ինքս կերազեի ապրել գազի գնի բարձրացմամբ Հայաստանի ինքնիշխանությունը Մոսկվայից պաշտպանողների երևակայած Հայաստանում... Վայ-հայրենասերներից շատերը գտնում են, որ Հայաստանը պետք է հրաժարվի ռուսական գազից և այն գնի Իրանից... Լավ առաջարկ է... Բայց որևէ մեկը Իրանին հարցրել է նրա կարծիքն այս հարցի վերաբերյալ... Թեհրանը Հայստանին ավելի էժան գնով գազ չի վաճառի, եթե դա հակասում է ռուս-իրանական հարաբերություններին... Իրանի իշխանությունները, որոնք բավական բարդ հարաբերություններ ունեն Արևմուտքի և ԱՄՆ-ի հետ, չեն վատթարացնի իրենց հարաբերությունները ՌԴ-ի հետ՝ Հայաստանի միկրոգազային շուկայի պատճառով...  Հ.Գ. Ո՛չ ռուսամետ եմ, ո՛չ էլ արևմտամետ...Հայամետ եմ և սարսափում եմ վայ-հայրենասերներից... Հարգելինե´րս,պատմություն սովորե´ք...


 

 

loading...
Միհրան Հարությունյանի խոստովանությունը Ռուբեն Թաթուլյանին Այն, ինչ հաջողվել էր Հովիկ Աբրահամյանին, չհաջողվեց Նիկոլ Փաշինյանին Կիևի հայ համայնքն ամանորյա նվերներ է մատուցել Արցախի Ակնաբերդ համայնքի երեխաներին (լուսանկարներ) Հայաստանում նշում են Սուրբծննդյան ճրագալույցը (վիդեո) Opel-ը գլորվել է ձորակը եւ ընկել գնացքի գծերի վրա. կա 1 զոհ, 4 վիրավոր 7-րդ գումարման ԱԺ պատգամավորները մանդատները պաշտոնապես կստանան հունվարի 10-ին. Մուկուչյան Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 125 անգամ Ալեն Սիմոնյանը հիմնել է Հայաստանում առաջին «Սիցիլիա» մաֆիա-ակումբը «Իմ քայլը» խմբակցության անդամները չեն կարողանում պահպանել գործընկերային կոռեկտությունը. Անի Սամսոնյան Լարսը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար Արարատի մարզում տարեց ամուսինները ինքնասպանության նպատակով թունաքիմիկատ են խմել Shutdօwn»-ի ֆոնի վրա Միացյալ Նահանգների նախագահը սպառնացել է արտակարգ դրություն հայտարարել երկրում Թթվածինը չի երաշխավորում էկզոմոլորակի բնակելի լինելը Վրացի իշխանավորն ի՞նչ անի, երբ հայը հային վրացերենով է Նոր տարի շնորհավորում Հայկական արմատներ ունեցող հարուստ արքայազնը մեկ վայրկյանում աղքատ դարձա՞վ Նորաձև մեկուսարան Ծաղկաձորում, կամ ինչպես արաբական ձևերով թափ տալ հարստացած հայերին Գազի գինը և Հայաստանի ինքնիշխանությունը Դատախազությունը փորձում է Մանվել Գրիգորյանին վերադարձնել կալանավայր 132 հին ու նոր դեմքեր. նոր պատգամավորները`անուն առ անուն Մուկուչյանը հրապարակեց «Լուսավոր» Հայաստանից» պատգամավոր ընտրված 18 անձանց անունները ԿԸՀ-ն ինքնաբացարկի 18 դիմում է ստացել «Իմ քայլ» դաշինքից և 2 դիմում՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Դիակ չի եղել մուտքի մոտ, դիակով մեքենան հյուրանոցին մոտեցել է 8:15-ին․ ականատես Գարիկ Ղազարյանը՝ «Հին Հռոմ» ռեստորանի դեպքի մասին (տեսանյութ) Շտապօգնության ծառայությունն աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով. Կանչերի թիվը անցել է 860-ից ԿԸՀ արտահերթ նիստը. Օրակարգում պատգամավորների գրանցումն է եւ մանդատների տրամադրելու հարցը (ուղիղ) Հայաստանը եւ Վրաստանը ՄԱԿ-ի ամենաաղքատ երկրներն են Գյումրիում թալանել են ՀՀ ՊՆ ծառայողին՝ կոտրելով Kia Sorento-ի դռան ապակին ԱՄՆ նոր դեսպան՝ Հայաստանում․ ի՞նչ սպասել հայ-ամերիկյան հարաբերություններում Ահազանգ․ Էջմիածնում ավտոմեքենա է այրվում Խաբկանք է, թե իբր մենք ապրում ենք վաղվա օրվա մասին մտածելով. Դավիթ Սանասարյան Ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը սրտի կաթվածով տեղափոխվել է հիվանդանոց. վիճակը ծանր է Ինչպես կարելի է ներշնչվել մի գաղափարից ու հետո այն խեղաթյուրել ու դարձնել բոլորովին այլ բան. Արփինե Հովհաննիսյան Սերժ Սարգասյանը վարել է վասալային քաղաքականություն. Փաշինյանը փոխել է իրավիճակը Նիկոլ Փաշինյանը Լեւոն Մալխասյանի հետ սելֆի է հրապարակել Լարսը բաց է. Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար Հունվարի 4-ի աստղագուշակ. աղեղնավորների օրը շատ հագեցած կլինի Վրաստանում խոզի գրիպի հետևանքով վեց մարդ է մահացել «Թավշյա» տարեմուտ 2018թ․-ը լի էր անակնկալներով և շրջադարձերով «Մարի Իզմիրլյանի անվան» մանկատան սաներն՝ ուշադրության կենտրոնում Նիկոլ Փաշինյանը լավատեսորեն է տրամադրված ՌԴ-ի կողմից ՀՀ-ին մատակարարվող գազի գնի հարցում Ինչ են քննարկել Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները