ԲՀԿ ներկայացուցիչը՝ «Պահպանողական քաղաքական գործողություն» ամենամյա կոնֆերանսին
ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Ռաֆայել Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Հրավիրվել եմ մասնակցելու ԱՄՆ Հանրապետական կուսակցության կողմից կազմակերպված ամենամյա «Պահպանողական քաղաքական գործողություն կոնֆերանս»-ին, որին մասնակցում են ավելի քան 100 երկրներից պատվիրակներ, այդ թվում քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, գործարարներ, հասարակական ու քաղաքական գործիչներ, մշակույթի և այլ ոլորտի ներկայացուցիչներ:
Կոնֆերանսն իր տեսակի մեջ առանձնանում է քննարկվող թեմաների բազմազանությամբ և մասնակիցների ակտիվությամբ: Հանդիսանում է նոր ծանոթությունների ու կապերի ստեղծման ուրույն հարթակ: Կոնֆերանսին մասնակցել է նաև ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:

Հանդիպումներ եմ ունեցել մի շարք քաղաքական ու բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ: