Այսօր՝ 29 մարտի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Team Telecom Armenia», «PicsArt», «ServiceTitan», «SADA» ընկերությունների, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) ղեկավարները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի աջակցման հիմնադրամի Հոգաբարձուների պատվավոր խորհրդի կազմում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի աջակցման հիմնադրամի ներքո ձևավորվել է պատվավոր խորհուրդ, որի նախագահն առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ, «Team Telecom Armenia» ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանն է։ Պատվավոր խորհրդի կազմում են «PicsArt» ընկերության համահիմնադիր Միքայել Վարդանյանը, «ServiceTitan» ընկերության նախագահ և համահիմնադիր Վահե Կուզոյանը, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (COAF) հիմնադիր, նախագահ Գարո Արմենը և «SADA» ընկերության գլխավոր ֆինանսական տնօրեն Լուսինե Եղիազարյանը, որոնց հետ կնքվել են փոխըմբռնման հուշագրեր։

Պատվավոր խորհրդի ջանքերն ուղղված կլինեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գործունեության առաջընթացին և հանրայնացմանը Հայաստանում և արտերկրում, ինչպես նաև հայ հասարակության կյանքում դասական երաժշտությանն առավել մեծ տեղ հատկացնելու ձգտումներին։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ընդգծում է, որ դասական երաժշտությունն առանցքային դեր ունի հանրության կյանքում. «Այն դաստիարակում է, կրթում, դրական լիցքեր հաղորդում։ Եվ շատ կարևոր է, որ բարձր արվեստի տարածման կարևորագույն գործին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի թիմին միանում են նաև մեր երկրում գործունեություն ծավալող և աշխարհում հայտնի կազմակերպություններ, որոնք նաև իրենց ջանքերը կներդնեն հայկական կատարողական արվեստն ու կոմպոզիտորական ժառանգությունն աշխարհին ներկայացնելու գործում»։  

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի Հոգաբարձուների պատվավոր խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանն իր խոսքում նշեց. «Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր արվեստի զարգացման գործում կարևոր դեր են կատարել հովանավորներն ու արվեստասեր հասարակությունը: Այսօր ակնհայտ է մեր հասարակությունում դասական երաժշտության հանդեպ հետաքրքրության աճը: Վստահ եմ՝ այս խորհրդի ձևավորումն ու դրա հետագա քայլերը կնպաստեն սիմֆոնիկ նվագախմբի համերգային աշխարհագրության ընդլայնմանը Հայաստանում և արտասահմանում: Հատկանշական է նաև, որ այս նախաձեռնությանն են միացել հայկական արմատներ ունեցող տեխնոլոգիական հսկաները, որոնք արդեն ունեն համաշխարհային ճանաչում։ Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել այս խորհրդի նախագահությունը»։

«PicsArt» ընկերության համահիմնադիր Միքայել Վարդանյանը նշեց, որ այս համագործակցության շնորհիվ խորհրդի անդամներն իրենց առաջարկներով և մասնագիտական փորձով կաջակցեն նվագախմբին դասական երաժշտությունը դարձնել հասանելի ամբողջ աշխարհին ու մեծ լսարանների։ Նա նաև հույս հայտնեց, որ շատ շուտով ականատես կլինենք արդյունքների։

«ServiceTitan»-ի նախագահ և համահիմնադիր Վահե Կուզոյանի կարծիքով՝ ՏՏ համայնքի ներկայացուցիչները պետք է պատասխանատվություն կրեն ոչ միայն տեխնոլոգիական ոլորտի զարգացման, այլև մեր հարուստ մշակութային ժառանգության պահպանման և աշխարհին ներկայացման համար՝ այդ գործում անգամ սահմանելով միջազգային չափորոշիչներ։ Նա հայտնեց նաև մեր ներուժի առաջընթացի նկատմամբ հավատի մասին։

Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե Իսայան Կասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆ Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ալիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի Սարգսյան Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»