Այսօր՝ 25 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Չեմ հավատում, որ այնպիսի հայ տղա կա, որն ազնիվ գաղափարով ինձ կհամարի դավաճան կամ թուրք․ Սոս Ջանիբեկյան

Դերասան, հաղորդավար Սոս Ջանիբեկյանը ArmDaily.am-ի հետ զրույցում խոսել է երեկ տեղի ունեցած միջադեպի մասին, երբ ցուցարարները, փողոցում տեսնելով նրան, թուրք էին անվանել։

-Պարոն Ջանիբեկյան, երեկ միջադեպ է տեղի ունեցել ընդդիմության երթի ժամանակ և հրապարակված տեսանյութերում երևում է, որ ակցիայի մասնակիցները շիշ են նետում Ձեր ուղղությամբ։ Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում այդ միջադեպը

-Ես ողջ եմ, առողջ եմ, ամեն ինչ նորմալ է։ Ոչ ոքից նեղացած չեմ։ Իհարկե՝ թուրք և դավաճան բառերը վիրավորական են, բայց ես քայլելու եմ իմ փողոցով, երբեք ճանապարհս չեմ փոխելու, երբեք քայլերս չեմ արագացնելու։ Իսկ 2000 հոգին 1 հոգու համեմատականության մեջ իսկապես ֆիզիկապես անհնար է ինչ-որ մարդկանց լսել, ինչ-որ մարդկանց պատասխանել և ինչ-որ մարդկանց ուշադրություն դարձնել։ Իրենց առողջություն, սեր, խաղաղություն։
 
Ինձ մարմնական ոչ մի վնասվածք չի հասցվել, ինձ ոչ մի շիշ չի կպել, ես նույնիսկ հետո եմ իմացել, որ այդտեղ շիշ են առհասարակ շպրտել։

Խաղաղություն իրենց ընտանիքներին, իրենց հոգու մեջ, իրենք իմ հայ եղբայրներ են։

-Օրեր առաջ Ձեր մասնակցությամբ ևս մեկ միջադեպի մասին էր մամուլը գրում, որ  Տերյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում Ձեզ ծեծի է ենթարկվել։

-Դա փողոցային սովորական միջադեպ էր՝ քաղաքական տարբեր հայացքների համար։ Բարձր խոսել ենք, մեզ եկել են՝ բաժանել են՝ մտածելով, որ կարող է դիմենք ֆիզիկական օգնությանը, բայց այդպիսի բան չէր էլ կարող լինել, դրան չէր էլ հասել։ Երևի ինչ-որ մեկը տեսել է և ենթադրել է, որ դա դաժան ծեծ է ինձ համար։ Քանի որ ես միշտ քայլելու եմ իմ քաղաքում պարզ ճակատով բոլորի դիմաց, ինչպես հիմա քայլում եմ Արցախում, ինչպես քայլում եմ Ստեփանակերտում, այնպես քայլելու եմ Երևանում և ես իմ ներսում գիտեմ, որ ես ոչ մի արած վատ բան չունեմ, որը դավաճանություն կամ թուրք բառերին կարժանանա։ Ես դեռ չեմ հասցրել դրա պատասխանը ոչ ոքից լսել, ով ինձ այդպիսի բան է ասում, որովհետև կամ ասել են 2000 հոգով միասին, կամ մի անգամ դեպք է եղել, որ ասել եմ փողոցում մեքենայով անցնելիս։

Այնուամենայնիվ ես հասկանում եմ, որ քաղաքական շահերի, հայացքների, քաղաքական հեղինակությունների դրդմամբ է դա։ Ես չեմ հավատում, որ այդպիսի հայ տղա կա, որ ազնիվ մղմամբ, ազնիվ գաղափարով ինձ կհամարի դավաճան կամ թուրք։ Ես վստահ եմ, որ դա այդպես չի։ Ես իրենց սիրում եմ, համարում եմ իմ եղբայրներ։ Իրենց խաղաղություն, խաղաղ ցույցեր, թող իրենց ոչ մի վնաս չպատճառվի։

-Որպես արվեստագետ և հանրային գործիչ՝ ինչպե՞ս եք գնահատում և ի՞նչ կարծիք ունեք ներկայում երկրում տիրող վիճակի վերաբերյալ։

-Կարծում եմ՝ սա տարիների կուտակված հանգուցալուծումն է, սա տարիների կուտակված իրար հանդեպ թշնամանք և ատելություն էր, որը վախի մթնոլորտում քողարկված էր, սա իրական մեր՝  հայերիս, արատն է, որը այս պահին շատ մեծ դրսևորում ունի, իսկ ցանկացած հիվանդություն, ցանկացած ախտ ամենալավ ապաքինումը ստանում է միայն իր ամենագագաթնակետային դրսևորման ժամանակ։

-Իսկ հասարակության մեջ տիրող այդ ատելությունը, Ձեր կարծիքով, երբվանի՞ց սկսվեց գեներացվել և ամենավառ դրսևորումը ունենալ։ Չէ որ մենք միշտ չէ՞, որ այսպիսին ենք եղել։

-Գիտեք, գոյություն ունեն ոչ դեմոկրատական, ոչ ժամանակակից երկրներ, մարզեր, որտեղ հեղինակություն վայելում է, «ավտոմատը ուսին կախված» բարձրաստիճան զինվորականը։ Քանի որ մենք նույնպես ոչ լիարժեք զարգացած երկիր ենք, այստեղ ժամանակին հեղինակություն ունեին բարձրաստիճան զինվորականները, «ավտոմատը ուսին կախված» գեներալները, ում վախից և սարսափից Հայաստանում տիրում էր համերաշխության մթնոլորտ արտաքին շերտում, երևի դա բնորոշ է պատերազմական երկրներին։ Էզոթերիկ իմաստով աշխարհը հիմա գնում է թափանցիկության և չկա ոչ մի բան քողարկված, թաքուն և բոլորին հասանելի է, թե ինչ է կատարվում աշխարհում, միայն ինֆորմացիոն պատերազմը կարող է դա խեղաթյուրել։ Գլոբալ իմաստով՝ այն ժամանակ այդ ատելությունը, կարծում եմ, կար որովհետև դա չի կարող առաջանա 2-3 տարում ուղղակի քողարկված էր այդ «ավոտմատը ուսին գցած» հեղինակությունների շնորհիվ։ Հնարավոր է, որ հայ ժողովրդին հենց դա էլ պետք է, քանի որ ժողովրդավարական երկիր դառնալը շատ է դժվարանում մեզ համար՝ չգիտես ինչու, բայց, եթե էդպես է՝ ես ցավում եմ։ Ես 2018 թվականին կանգնեցի հեղափոխության կողքը՝ դեպի քաղաքակիրթ, դեպի դեմոկրատական, դեպի ազատ և օրենքով ժողովրդավարական Հայաստանի ակնկալմամբ, բայց հնարավոր է, որ մեր հանրությանը իրականում պետք են «ավտոմատները ուսերին» բռնապետներ, վախի մթնոլորտ, որ կարգուկանոն լինի, մտրակ, որպեսզի բոլորն իրենց տեղն իմանան, որովհետև ազատ խոսքի, ոչ ազատ վարքի դրսևորման ոչ ինտելեկտը, ոչ քաղաքակրթությունը, ոչ զարգացվածությունը, ցավոք սրտի, դեռ չունենք: Կամ էլ պիտի համբերությամբ զինվենք և համառորեն գնանք դեպի քաղաքակիրթ աշխարհ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութ Հովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անում Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ Ծառուկյան Սա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելու