Դալայ լաման բացատրել է՝ ինչպես կարելի է աշխարհն ավելի լավը դարձնել
Ռուս բուդդայականների հետ հանդիպման ժամանակ Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ լաման բացատրել է, թե ինչպես է պետք աշխարհն ավելի լավը դարձնել:
«Այսօր աշխարհում շատ են սպանությունները, մեծ հակամարտությունները, որոնք կյանքեր են խլում: Աճում է բացը հարուստների և աղքատների միջև, և այդ ամենը սիրո և կարեկցության պակասից է… Ժամանակակից աշխարհի համար առավել կարևորը բռնության մերժումն է: Միայն սերը, կարեկցանքը և բռնության մերժումը այս աշխարհն ավելի լավը կդարձնեն»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Դալայ լաման Հնդկաստանի Դհարամսալա քաղաքի իր նստավայրում, որտեղ դասընթացներ է անցկացնում ռուսների համար:
Նրա խոսքով՝ սիրո և կարեկցության զարգացման ուղիները խորությամբ և լիարժեք շարադրված են հնագույն բուդդայական փիլիսոփաների ուսմունքներում:
Բացի այդ, բուդդայական առաջնորդը խորհուրդ է տալիս ուսումնասիրել հնագույն հնդիկ բուդդայական գիտնականների ստեղծագործությունները: