Հրշեջները մարել են ռեստորանի շոգեբաղնիքում բռնկված հրդեհը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մարտի 24-ին, ժամը 02:33-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում գտնվող ռեստորանային համալիրում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևան-Գավառ ավտոճանապարհի 24-րդ կմ-ին գտնվող ռեստորանային համալիրի շոգեբաղնիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:13-ին, մարվել՝ 05:11-ին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից, ամբողջությամբ այրվել է շոգեբաղնիքը (մոտ 120 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: