Сегодня: 29 Апрель 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Պետականակործան քաղաքականություն. այս մարդիկ աշխատում են ոչ թե Հայաստանի, այլ մեր թշնամիների տնտեսության զարգացման համար». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Կառավարությունը նախատեսում է ֆիզիկական անձանց համար ևս եկամուտների հայտարարագրման համակարգ ներդնել, որն ուժի մեջ կմտնի 2024 թվականից՝ 2023-ի եկամուտների համար։

Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի կարծիքով, ինչպես շատ այլ նախաձեռնություններ ու որոշումներ, սա ևս դժվար է բնութագրել զուտ տնտեսագիտական իրողությունների համատեքստում:

«Հերթական անմիտ, դիլետանտ նախաձեռնությունն է: Խոր համոզմունք ունեմ, որ նաև ստացված ինչ-որ դրամաշնորհից պարտադրված լուծում է: Եկամուտները համատարած հայտարարագրել երկրում, որի բնակչության կեսից ավելին աղքատ է, անամոթություն է: Նախաձեռնության հիմքում որևէ հիմնավորվածություն չկա: Հայաստանի նման երկրում նման բան չի կարելի անել:

Այդ համակարգը հնարավոր է ներդնել այն դեպքում, երբ ՀՀ-ում գործազրկությունը՝ 3 տոկոս, աղքատության մակարդակը՝ 2 տոկոս կլինի: Եկամուտների հայտարարագրման ներդրումը վնասելու է բոլորին, հանգեցնելու է գնաճի, լրացուցիչ հարկերի առաջացման: Նախ՝ սկզբից հայտարարում են, թե միայն եկամուտների հայտարարագրում են իրականացնում, որ բոլորի եկամուտները վերահսկելի պահեն: Այնուհետև իրենց կողմից անցանկալի մարդկանց անընդհատ «խփելու» զենք է դառնալու՝ տուգանելու իմաստով»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ն. Սարգսյանը:

Բերելով օրավարձով աշխատողների օրինակը՝ մեր զրուցակիցը նշեց. «Օրինակ՝ մարդն անասնապահությամբ է զբաղվում, որին կթվոր է հարկավոր ու օրը 3000 դրամով իր մոտ աշխատանքի է հրավիրում համագյուղացուն: Ու այս մարդը պետք է հայտարարագրի իր եկամուտը: Բնականաբար, ինքը չի կարող և պետք է դիմի մասնագետներին, լրացուցիչ գումար ծախսի: Բացի այդ, դժվար է լինելու հիշել, թե որտեղից է յուրաքանչյուր եկամուտը: Այսինքն, ցանկացած մարդ պետք է իր համար առանձին հաշվապահություն վարի: Իրականում դա միայն մասնագետը կարող է անել, նույնիսկ պատգամավորները պետք է մասնագետի դիմեն եկամուտը հայտարարագրելու համար: Այս համատեքստում ևս նախաձեռնությունը հիմարություն է, ինչպե՞ս կարող է հասարակ քաղաքացին հայտարարագիր լրացնել ու ներկայացնել»:

Մեր զրուցակցի դիտարկմամբ, եթե համակարգը ներդրվի, կրկին ահռելի գնաճի է հանգեցնելու. «Այսինքն, եթե լրացուցիչ հարկեր են գանձվելու, մարդկանց տնօրինվող եկամուտները նվազելու են, բնականաբար, նրանք աշխատանքի վարձատրության համար շատ ավելի բարձր գին են սահմանելու. սա մուլտիպլիկատիվ էֆեկտ է տալու գնաճի տեսանկյունից: Այս պահին առանց այդ էլ չզսպվող գնաճը էլ ավելի է բարձրանալու: Այս նախաձեռնությունը հարվածելու է նաև Հայաստանի ներդրումային գրավչությանը: Մեր երկիրն այսօր չի փայլում իր անվտանգության, քաղաքական կայունության, նաև դրամավարկային կայունության առումով: Շատ դժվար է ներդրողներին ներգրավել ու նույնիսկ սփյուռքահայության հայրենադարձություն կազմակերպել: Սրանք մեր գերխնդիրներն են, բայց պատրաստվում ենք ընդունել օրենք, որով էլ ավելի ենք վնասելու հայրենադարձությանը, ներդրումների ներգրավմանը: Միգուցե այս օրենքը կարճաժամկետում ծառայի ինչ-որ մեկի գրպանին, ինչ-ինչ այլ նպատակների կամ որոշակի խմբակի շահին, բայց երկրի համար կործանարար է: Սա նշանակում է նոր «ական» դնել երկրի տակ»:

Անդրադառնալով կառավարության ներկայացուցիչների այն դիտարկումներին, թե նպատակը կրկին թափանցիկություն ապահովելն է, ստվերը կրճատելը, Նաիրի Սարգսյանը նշեց, որ պետք չէ հավատալ այս միֆերին: «Անամոթաբար ստում են: Հիշենք, երբ պրոգրեսիվ եկամտային հարկի համակարգից անցում էին կատարում համահարթեցված տարբերակին, այդ ժամանակ ասում էին՝ իբրև թե բարձր հարկադրույքները նվազեցնում են, որ կազմակերպությունները հայտարարագրեն ֆիզիկական անձանց եկամուտները: Այդպիսով, ակնկալում էին ավելի շատ հարկ հավաքել: Արդյունքում սոցիալապես բարձր կարգավիճակ, ավելի շատ եկամուտներ ունեցող անձանց ավելի հարստացրին, իսկ եկամտային հարկը վերջին 4 տարում տարեկան 2 տոկոսից չի աճել: Այսինքն, ոչինչ տեղի չունեցավ, բայց աղքատն ավելի աղքատացավ: Պետք չէ հավատալ այս մարդկանց, թե ստվեր են բերում դաշտ»,-ասաց նա՝ շեշտելով, որ Հայաստանի տնտեսության բարելավման համար ստվերի խնդիրը վերջին դիրքերում է:

«Մենք Հայաստանում ոչ թե ստվերի, այլ տնտեսական ռեֆորմների, տնտեսական քաղաքականության մշակման խնդիր ունենք: Եթե սա չի իրականացվում և փոխարենը կցկտուր, այստեղից ու այնտեղից ինչ-որ բառեր լսելով, գրանտներ ստանալով մի քանի հիմար քայլեր են արվում, դեռ չի նշանակում, թե ստվերը դաշտ է բերվել: Կամ՝ ո՞վ է գնահատել՝ այդ ստվերն ի՞նչ արդյունք ունի: 4 տարի է՝ ասում են՝ թալանել են, դրա համար էլ ստվեր է եղել, թալանել են, դրա համար էլ բյուջե չի եղել: Եկեք նայենք, թե ազգային եկամուտն ինչքան է աճել: 2019-ից հետո մեկ անգամ 7 տոկոսով 2019-ին է աճել, հետո 7,4 տոկոսով անկում է ապրել, այնուհետև 5,4-ով բարձրացավ, իսկ այժմ 3 տոկոսից ավելի չի կանխատեսվում: Ստացվում է՝ ՀՀ ՀՆԱ-ն 4 տարում չի աճել, և սա էլ այն դեպքում, երբ իրենց ասած այդ թալանը վերացել է, ստվերը բերվել է սպիտակ դաշտ: Ի՞նչ «լոլո»-ների մասին է խոսքը»:

Նաիրի Սարգսյանը վերոնշյալ «ականի» տրամաբանության մեջ է դիտարկում նաև անկանխիկ վճարումների անցնելու օրենսդրական փոփոխությունները:

Հիշեցնելով հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրական փոփոխությունների մասին՝ նա շեշտեց. «Այս ամենը միասին են դիտարկում՝ ամեն ինչ վերահսկելի դարձնելու տեսանկյունից: Սա նշանակում է հասարակությանը ամբողջությամբ մեկ բռի մեջ հավաքել: Հիմա, ինչ վերաբերում է անկանխիկին. գաղտնիք չէ, որ ամենահարուստները բանկերն են, ու ամենաբարձր շահույթը հենց բանկերն են ապահովում, ընդ որում՝ աղքատ բնակչության հաշվին: Բարձր տոկոսադրույքով սպառողական վարկեր են տրամադրում աղքատ բնակչությանը, ինչի արդյունքում հարստանում են՝ բանկերի դեքպում անընդհատ կապիտալի կուտակում է տեղի ունենում:

Հիմա ընդունվել է մի օրենք, որով բանկերին մոնոպոլ դիրք է տրվել, ու որոնցով բանկերին ավելի ենք հարստացնում: Սպասենք ևս 20 օր և կտեսնենք, թե հուլիսի 1-ից բանկերը կանխիկացումների ու փոխանցումների համար ինչ նոր սակագներ են սահմանելու: Վստահեցնում եմ, որ բանկից ֆիզիկական անձի հաշվից կանխիկացման վրա մեծ տոկոսադրույքներ են դնելու: Հիմա արտարժույթի կանխիկացման համար գործում է 3 տոկոս տոկոսադրույք: Սա այն երկրում, որն արտագնա աշխատանքի մեկնածների փոխանցումներից ավելի քան 1 մլրդ դոլար տրանսֆերտներ ունի: Ընտանիքներին գոյատևելու համար փոխանցված գումարներից արդեն իսկ 3 տոկոս պահում է կատարվում: Նույնը կատարվելու է դրամի դեպքում: Կազմակերպությունների փոխանցումների, կանխիկ առևտրի դեպքում մինչև անգամ 5 տոկոս բարձրացում է կանխատեսվում: Ստացվում է՝ ապրանքի գինը թանկացվում է 5 տոկոսով՝ չակերտավոր հարկ է սահմանվում, բայց հարկի հասցեատերը ոչ թե պետությունը, այլ բանկերն են: Մեծ հաշվով, օրենք է ընդունվում մի խումբ անձանց կամ բանկերի սեփականատերերին աղքատ բնակչության հաշվին ավելի հարստացնելու համար»:

Նրա խոսքով, այստեղ մեկ այլ չարիք էլ կա. «Մասնավորապես գյուղատնտեսները, տրանսպորտային միջոցներ վաճառողները «քցվելու են»: Կներեք, բայց միայն այս բառն է տիպիկ բնութագրում իրավիճակը: Ժամանակին վճարման հանձնարարագրերը որոշ ժուլիկներ կեղծում էին, գնում էին մարդկանց ասում՝ տեսեք, բանկից ձեր հաշվին արդեն փոխանցումը կատարվել է, մեկ աշխատանքային օրվա մեջ կնստի հաշվին, ապրանքը տվեք՝ գնանք: Ապրանքը տալիս էին, գնում, բնականաբար, հեռախոսն անջատում էին ու հետո կորում: Նրանց ոչ ոք այլևս չէր գտնում: Հիմա գյուղացին տանջանքով աճեցնելու է գյուղմթերքը, այն վաճառելու է ու գումարը չի ստանալու: Այս վտանգն էլ կա: Ընդհանուր առմամբ, նման աղետալի հետևանքների առաջ ենք կանգնելու»:

Մատնանշելով նաև այլ հնարավոր վտանգների մասին՝ Նաիրի Սարգսյանը նշեց, որ սխալ ճանապարհով ենք գնում: «Մինչև մարդկանց սոցիալական կարգավիճակը բարելավելու ռեֆորմներ չարվեն, նմանատիպ հիմարություններով զբաղվելու իրավունք պարզապես չունեն: Այս նախաձեռնությունները հնարավոր չէ բնութագրել կոռեկտության սահմաններում: Հնարավոր չէ ասել՝ սխալ են անում, կոնկրետ հիմարություն է: Հակիրճ բնութագրմամբ, ընդհանուր առմամբ, ես այսօր պետականակործան և Թուրքիայի տնտեսությունը զարգացնելու քաղաքականություն եմ տեսնում: Այս տեսանկյունից ուզում եմ մատնանշել դրամի արժևորման փաստը, ինչը բնական է ու նորմալ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին, նաև այն ֆոնին, երբ անընդհատ արտարժույթային մուտքեր են լինում ՀՀ: Մինչդեռ պետությունը, որն այստեղ կոնկրետ անելիք ուներ, իր անելիքը չի իրականացրել:

Ենթադրվում է, որ պետական միջամտություն է եղել, նաև սպեկուլ յացիա է տեղի ունենում, բայց դրամն այսքան արժևորելով՝ մենք Հայաստանից արտահանվող ապրանքների գներն անընդհատ ոչ մրցունակ ենք դարձնում աշխարհում, ընդ որում՝ նաև Հայաստանում այդ նույն ապրանքները օգտագործելու տեսանկյունից: Օրինակ՝ եթե մենք պետք է որոշակի արտադրանք թողարկենք Հայաստանում սպառելու համար, մեզ վրա բավականին թանկ կնստի, բայց նույն ապրանքի ներկրումը Թուրքիայից բավականին էժան կնստի: Բնականաբար, բիզնեսը, սպառողը էժանի հետևից է գնալու: Ներմուծված էժան թուրքական ապրանքն առնելու է, հայկական թանկ արտադրանքը չի կարողանալու, ինչը նորմալ է աղքատ բնակչության պարագայում: Երբ անհրաժեշտ տնտեսական ռեֆորմներ չեն իրականացվում,մի բան է մնում մտածել. այս մարդիկ աշխատում են ոչ թե ՀՀ տնտեսության, այլ մեր թշնամիների տնտեսության զարգացման համար»-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст» Idram и IDBank - участники фестиваля Career City Fest Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак Карапетян Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст» В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей" Аршак Карапетян заявил о начале акций неповиновения Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак Карапетян ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак Карапетян Заявление о внутренней ситуации в Армении Руководители сел Тавушской области встретятся с Мгером Григоряном в Ереване Дэвид Бекхэм подал в суд на актера Марка Уолберга, требуя возмещения в $10 млн Сельчане продолжают блокировать участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия Рейсы в Ереван и из Еревана задерживаются из-за работ на взлетно-посадочной полосе Фоден назвал свою символическую сборную Премьер-лиги всех времен Представители Греции и Турции обсудят меры укрепления доверия на встрече в Афинах Сеул сообщил о запуске КНДР ракеты в направлении Японского моря Участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия остается закрытым Создавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак Карапетян ,,Паст’’:то о чем говорили члены партии ,,Гражданский договор’’ и что было сделано диаметрально противоположно: 20 примеров . Допущение ошибки на дипломатическом поле может стать фатальным, особенно для Армении: Аршак Карапетян Кешбэк до 10% от GetTransfer с картами IDBank Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Действующая власть серьезно обеспокоена политической заявкой Аршака Карапетяна Я не видел ни одного турка, которого назовут армянином, и он не обидится на это: Аршак Карапетян Карта Amio Visa Signature. Когда возможности безграничны Пашинян идет в совершенно противоположном направлении, подвергая Армению новым опасностям: Аршак Карапетян Кешбэк до 1% при оплате картами IDBank-а на Wildberries Скрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» ВТБ (Армения) выступил главным партнером фестиваля ARMMONO Ему нужны люди, которым скажет – вы виноваты. Наши шаги являются неожиданностью для власти, мы готовы пойти на любой шаг ради нашей государственности։ Аршак Карапетян План Пашиняна, за который проголосовал народ Армении, полностью провалился, обещания не были выполнены: Аршак Карапетян Ucom продолжает модернизацию сетей Ось Армения-Россия-Иран имеет для Армении важнейшее значение։ Аршак Карапетян Во время показа мод в Загребе модели вышли на сцену с кулонами армянского дизайнера Партия «Всеармянский фронт» имеет возможность обеспечить серьезное политическое представительство на политическом поле. Сын певицы Жасмин женился на 25-летней фигуристке Еве Хачатурян Молодые боксеры Армении на чемпионате Европы завоевали 5 медалей