Այսօր՝ 27 հունիսի 2022թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ձեռներեցության Աշխարհի Գավաթ 2022-ի ազգային փուլի դիմումներն արդեն ընդունվում են

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) հայտարարում է Ձեռներեցության աշխարհի գավաթ 2022-ի ազգային փուլի (Entrepreneurial World Cup – EWC) դիմումների բացման մասին։

EWC-ն ձեռներեցության աջակցության համար նախատեսված մրցույթներից ամենամեծն է: 2019 թվականին իր մեկնարկից ի վեր EWC-ն աջակցել է 200 երկրներից ավելի քան 300,000 մասնակիցների, շնորհել է 2 միլիոն դոլար դրամական մրցանակներ և տրամադրել 150 միլիոն դոլար արժողությամբ աջակցություն և ծառայություններ:

EPIC-ը Հայաստանի պաշտոնական գլխավոր կազմակերպիչն է, որը համագործակցում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, GIZ Հայաստանի, Startup Armenia հիմնադրամի, Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնի (NCIE), Թումո լաբերի և TEAM Telecom Armenia-ի հետ:

«Արդեն երկրորդ տարին անընդմեջ մենք ձգտում ենք EWC Հայաստանը դարձնել իսկապես համազգային միջոցառում, որը կներառի Հայաստանի ձեռներեցության էկոհամակարգի ողջ սպեկտրը՝ անհատ ձեռներեցներից մինչև կառավարություն, ՏՏ ոլորտ և կրթական հաստատություններ: Այսպիսով, մենք որևէ սահմանափակում չենք դնում ձեռնարկատիրական գաղափարների և ձեռնարկությունների տեսակի կամ բնույթի վրա, որոնք կարող են ներկայացվել Ձեռնարկատիրության ազգային գավաթի մրցույթին: Լինելով զարգացող ձեռներեցությամբ երկիր՝ մենք հավատում ենք, որ կարող ենք գերազանցել անցյալ տարվա մեր ձեռքբերումները և ավելացնել մեր տեսանելիությունը և ազդեցությունը», - նշում է EPIC-ի փոխտնօրեն և Հայաստանում EWC-ի ազգային համակարգող Նժդեհ Հովհաննիսյանը:

Հայաստանի ազգային մրցույթը բաց է ոչ միայն հայկական, այլ նաև Հայաստանում վերաբնակեցված ստարտափ թիմերի համար։

Հայաստանի ազգային մրցույթում մրցանակները կգերազանցեն 100․000 դոլարը։

EWC-ն ավելին է, քան պարզապես համաշխարհային խաղադաշտի մրցույթ՝ կյանքը փոխող մրցանակների համար: Այն առաջ է մղում ձեռներեցներին բոլոր փուլերում՝ գաղափարի, վաղ և աճի փուլերում կամ դրանցից դուրս՝ ձեռներեցներին տրամադրելով գործիքներ և ռեսուրսներ՝ իրենց ձեռնարկությունները զարգացնելու համար:

EWC Armenia 2022-ի բոլոր դիմորդները հնարավորություն կստանան մասնակցելու  EWC Accelerates-ի՝ վիրտուալ վերապատրաստման ծրագրին, որն օգնում է ձեռներեցներին կատարելագործել իրենց հմտությունները և մեծացնել ազգային մրցույթներում հաղթելու և գլոբալ եզրափակիչ փուլ անցնելու իրենց հնարավորությունները:

Ազգային փուլի դիմումների վերջնաժամկետը հուլիսի 5-ն է։ Հայտը լրացնելու համար անցեք հետևյալ հղումով` entrepreneurshipworldcup.com։

Մրցույթով հետաքրքրված բոլոր անձինք կարող են միանալ մեր տեղեկատվական հանդիպմանը և ստանալ մրցույթի վերաբերյալ իրենց հուզող հարցերի պատասխանները։ Հանդիպումը տեղի կունենավաղը՝ հունիսի 23–ին, ժամը 20:00–ին։

Տեղեկատվական հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով՝ https://bit.ly/3tTD9uS:

Հայտը լրացնելու համար անցեք հետևյալ հղումով` entrepreneurshipworldcup.com 

Հարցերի դեպքում կապ հաստատել․ [email protected], 060612587 

«Ավետիք Չալաբյանի համար օրենք են փոխում, որ կարողանան իրեն ինչքան հնարավոր է երկար հետապնդել ու կալանքի տակ պահել»․ Վարազդատ Հարությունյան Հրապարակավ հրաժարվում ենք. խմբագիրներ Հայտնի է, թե ինչից է մահացել երգիչ, կլառնետահար Հովհաննես Վարդանյանը Մոսկվայում հարյուրավոր մարդիկ վերջին հրաժեշտն են տալիս Յուրի Շատունովին Ջուր չի լինելու Սևանում կբացվեն հանրային լողափեր․ երբ գործին մոտենում են սրտացավ մարդիկ Գաղտնալսման արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը երբեք չի կարող համարվել օրինական ճանապարհով ձեռք բերված աղբյուր Սա Եռաբլուրի մի մասն է միայն... Գործը շինծու է․ Ավետիք Չալաբյանը կմնա անազատության մեջ Չալաբյանին գաղտնալսելիս ևս չի եղել դատարանի թույլատվություն. Արսեն Բաբայան Ասֆալտի մարշալ Սուրիկը Ավետիքը Հայաստանի ու Արցախի համար իրական «գործ» անող մարդկանցից է. Աննա Կոստանյան «Հակասություններից տուժում են տնտեսությունը, քաղաքացին». «Փաստ» «Կյանքն առանց սահմանափակումների». Սևանի հանրային լողափերը հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար Նոր «տասովչիկներով» ու «տեղական» ֆեյքերով. «Փաստ» Փաշինյանին գրիչը դուր էր եկել «Կլինի մեկնաբանություն անպայման». Միրզոյանը չցանկացավ արձագանքել Լավրովի երեկվա հայտարարությանը Գործը շինծու է․ Ավետիք Չալաբյանը կմնա անազատության մեջ 3 օր եղել է էդ վեճը, չեն կանխել պաշտոնյաները. Ապարանում սպանվածի հարազատ Shtigen Group-ի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև հուշագրի կնքումից հետո կողմերն ունեն համագործակցության առաջին արդյունքը Engie ընկերությունը աշխարհի 14 երկրների արևային էներգիա մատակարարելու պայմանագիր է կնքել Ջհանգիրյանը ոչ թե ձայնագրությունը պիտի մեկնաբաներ, այլ լուռ հեռանար.Վարդևանյան Չալաբյանի դեմ կալանքը կիրառել են որպես պատիժ. Ժաննա Ալեքսանյան «Հայաստան» խմբակցությունը պատգամավորական մանդատը դեռ պայքարի գործիք տեսնում է.Մանուկյան Երեւանում ոստիկանը սեռական ոտնձգություն է կատարել իմ նկատմամբ. պատմում է չինացի զբոսաշրջիկը Ավետիք Չալաբյանի նիստը մինչև հուլիսի 21 հետաձգելու որոշումը ողջամիտ ու համաչափ չէ «Գործը շինծու է»․ Ավետիք Չալաբյանը կշարունակի մնալ կալանավորված Շարժումը որևէ մեկը «ժոստիկով» դրսից չի կառավարում. օտարը չի կարող մեր պետության վրա ոտք սրբել Պարոն Հուսեյնո՛վ, մենք ռևանշիստ չենք, հայրենասեր ենք. Մամիջանյանը՝ ադրբեջանցի պատվիրակին Ջհանգիրյանն ակամա հաստատեց Ավետիք Չալաբյանի անմեղությունը Հայկական PR ասոցիացիայի կողմից «Հատուկ մրցանակի» է արժանացել «Փի Արտ» ընկերությունը Չալաբյանի դեմ կալանքը կիրառել են որպես պատիժ. Ժաննա Ալեքսանյան Վանաձորի կենտրոնը՝ այս պահին. անմիջապես հարևանությամբ թիվ 20 դպրոցն է Գորիս-Կապան այլընտրանքային ավտոճանապարհը անմխիթար վիճակում է Նիկոլ Փաշինյանն ուզում ա «կզած» սերունդ մեծացնել. չի´ հաջողվելու. ՀՀԿ խորհրդի անդամ