Այսօր՝ 29 մարտի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Ավետիք Չալաբյանի համար օրենք են փոխում, որ կարողանան իրեն ինչքան հնարավոր է երկար հետապնդել ու կալանքի տակ պահել»․ Վարազդատ Հարությունյան

«Ավետիք Չալաբյանի համար օրենք են փոխում, որ կարողանան իրեն ինչքան հնարավոր է երկար հետապնդել ու կալանքի տակ պահել»,-Aravot.am-ի դիտարկմանը՝ Ավետիք Չալաբյանի փաստաբանները հայտարարում են, թե իրենց պաշտպանյալին վերագրվող արարքը նոր Քրեական օրենսգրքում (ՔՕ) չկա, ուստի մեղադրանքը պետք է հանվի, իսկ ՀՀ Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ  ՔՕ նոր լրացումներ են կատարել և հարցին՝ ի վերջո այդ արարքը նոր ՔՕ-ում կա՞, թե՝ ոչ, այսպես պատասխանեց Ավետիք Չալաբյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Հիշեցնենք՝ 2022 թ․ մայիսի 12-ին Ավետիք Չալաբյանի նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որը նախատեսում է պատասխանատվություն հավաքին մասնակցելուն հարկադրելու կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար՝ կատարված երկու կամ ավելի անձանց նկատմամբ:

Վարազդատ Հարությունյան Վարազդատ Հարությունյանի կարծիքով՝ հենց Ավետիք Չալաբյանի համար հատուկ այդ հոդվածը ներառել են նոր ՔՕ փոփոխությունների և  լրացումների մասին օրենսգրքում առանց որևէ քննարկման, որևէ ընթացակարգային պահանջի պահպանման․«Հունիսի 9-ին ՔՕ գործողության մեջ դնելու օրենքի նախագծում այլ օրենքի նախագծերի փաթեթի հետ անցկացրել, ընդունել են։ Ուստի արդեն կա այդ արարքը։ Հենց Ավետիք Չալաբյանի համար է դա արվել»։ Փաստաբանը վստահեցրեց՝ ակնհայտ է, որ այդ հոդվածով այս պահին միայն Ավետիք Չալաբյանն է հետապնդվում։ Նա պարզաբանեց․ «Նախագիծը, որի մեջ որոշ տեխնիկական փոփոխություններ կային, վաղուց կար։ Ավետիք Չալաբյանի կալանավորումից հետո, եթե չեմ սխալվում մայիսի 18-ին է նախագծում ներառվել այդ հոդվածը։ Ակնհայտ է՝ այդ հոդվածով այս պահին թերևս միայն Ավետիք Չալաբյանն է հետապնդվում, ու նրա համար էլ դա արել են։ Հակառակ տրամաբանությունը չի աշխատում։ Ստացվում է՝ անցյալ տարի մայիսին քրեականացրել են այս արարքը, կամ էլ նոր օրենսգիրք է ընդունել օրենսդիրը, որում չէր ներառվել այս արարքը։ Մեկ էլ Ավետիք Չալաբյանի նկատմամբ հետապնդում է սկսվում ու մինչև հուլիսի 1-ը բերում, այս նորմը խցկում են փոփոխությունների փաթեթի մեջ։ Հստակ ամենաբարձր մակարդակով Ավետիք  Չալաբյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում»։

Վարազդատ Հարությունյանն ասաց, որ նախապես իրենց գործողությունների մասին չի բարձրաձայնում։ Նա վստահեցրեց՝ երբ գործը հասնի դատարան, դռնբաց դատական նիստերի ժամանակ հանրության սեփականությունը դառնան այս գործի բոլոր հանգամանքները, իրենց այն պնդումը, որ սա հստակ քաղաքական հետապնդում է, այլևս որևէ մեկի մոտ կասկածի տեղիք չի տալու։


Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ Բրազիլիա ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան ԶՊՄԿ-ն մասնակցել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կազմակերպած «Ապագա ճարտարագետ» էքսպոյին «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե Իսայան Կասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆ Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ալիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի Սարգսյան Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան