Այսօր՝ 26 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Արման Վարդանյանը պարգևատրեց Գ.Վ.Պլեխանովի անվան համալսարանի ուսանող, Քիք-բոքսինգի աշխարհի չեմպիոն Ռոբերտ Սարգսյանին

Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում այսօր տոնական տրամադրություն էր: Բուհի ուսանողադասախոսական անձնակազմը մեծ ուրախությամբ սպասում էր 18-ամյա ուսանող Ռոբերտ Սարգսյանին, ով Սոչիում հունիսի 6-12-ը կայացած Քիք-բոքսինգի աշխարհի գավաթի առաջնությանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նա ընդգրկված էր 17-18 տարեկանների 74-76 քաշային խմբում:

‹‹Անսահման ուրախ ենք և երջանիկ, որ Ռոբերտի նման ուսանող ունենք, ով պատվով ներկայացրեց Հայաստանը. նրա շնորհիվ մեր ազգային դրոշը ծածանվեց Սոչիում կայացած Քիք-բոքսինգի  աշխարհի գավաթի առաջնությունում››,-այսպիսի խոսքերով Ռոբերտին ողջունեց համալսարանի տնօրեն Թամարա Վարդանյանը:  

 

Ռոբերտին իր շնորհավորական խոսքն ուղղեց նաև բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը՝ մաղթելով նրան նորանոր հաջողություններ ու մեծ հաղթանակներ:

«Հոգաբարձուների խորհրդի կողմից շնորհավորում եմ բոլորիս այս մեծ հաղթանակի առթիվ: Ուրախ եմ, որ նոր սերնդի մարզիկները կոտրում են հանրության մեջ ձևավորված այն  կարծրատիպը, որ սպորտսմենների մոտ առավել զարգացած է ֆիզիկական ուժը, քան ինտելեկտը: Նոր սերունդը ապացուցում է, որ  ինտելեկտը և ուժը միասին  անհաղթելի են և կարող են նվաճել ցանկացած բարձունք»,-իր խոսքում նշեց Արման Վարդանյանը: 

Նա Ռոբերտին հանձնեց Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կողմից պատրաստված մոտիվացիոն նվերները, որոնք հնարավորություն կտան նրան ավելի խորացնել իր մասնագիտական գիտելիքները:

«Ռինգ մտել էի միմիայն հաղթելու նպատակով: Սկզբում անհանգստանում էի, սակայն հետո հաղթահարեցի այն՝ կենտրոնանալով մարզչիս հրահանգների վրա:

Եզրափակիչ մենամարտի ժամանակ հակառակորդս ռուս էր, առաջին ռաունդի 20-րդ վայրկյանում նրան նոկաուտի ենթարկեցի»,-իր խոսքում ասաց Ռոբերտ Սարգսյանը:  

 

Ռոբերտը շուրջ 12 տարի է զբաղվում է բոքսով, վերջին 5 տարին՝ քիք-բոքսինգով: Նա մարտական տրամադրվածությամբ պատրաստվում է մասնակցել առաջիկայում սպասվող այլ առաջնությունների:

«Սեպտեմբերին Իտալիայում տեղի է ունենալու քիք-բոքսինգի աշխարհի առաջնությունհոկտեմբերին՝ Թուրքիայում:  Պատրաստվում եմ մասնակցել դրանց,-ավելացրեց նա:

Ռոբերտ Սարգսյանի համար մեծ կարևորություն ունի նաև կրթությունը. «Շնորհակալություն եմ հայտնում Գ. Վ. Պլեխանովի անվան համալսարանի ղեկավարությանը: Իմ հետագա կրթությունը շարունակելու եմ այստեղ,  հաղթանակներ եմ գրանցելու  թե′ սպորտի, թե′ կրթության ոլորտներում»: 

 
      
Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները Միայն ապրիլին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ, որը կարտացոլվի հաջորդ եռամսյակում Ռուբինյանց փողոցի Երևան Սիթիի մոտ Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցությունը անհնազանդության ակցիա է իրականացնում (տեսանյութ) Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութ Հովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային