Այսօր՝ 20 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Չալաբյանի գործը մակագրել են դատավոր Մացոյին

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի քրեական գործը մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին։ Այս փաստն արդեն ինքնին վկայում է, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անելու են Ավետիք Չալաբյանի կալանքը երկարաձգելու, ինչպես նաև նրան տևական ազատազրկման դատապարտելու համար։

Մնացական Մարտիրոսյանը ոչ միայն փաշինյանական ռեժիմի, այլ նաև նախկինների օրոք ամենահայտնի և վարկաբեկված դատավորն էր։ Նա է քննել բազմաթիվ աղմկահարույց գործեր թե՛ մարտի 1-ով, թե՛ քաղաքական այլ գործիչների դեմ։

2018 թվականի իշխանափոխությունից հետո թվում էր, թե Հայաստանի իշխանությունները ի վերջո դատական բարեփոխում կիրականացնեն և համակարգից դուրս կնետեն վարկաբեկված և արդարադատությունը ոտատակ տված մնացականմարտիրոսյաններին։

Դատական համակարգում ամենացածր վարկանիշ ունեցող դատավորներից մեկը, սակայն, դարձել է փաշինյանական վարչախմբի սրտի դատավորը։ Հենց նա էր քննում և մերժում Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի պաշտպանների կալանքը փոխելու միջնորդությունները, նա է քննում նախկին Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործը։

Մնացական Մարտիրոսյանի դատախազությամբ դատական առաջին նիստի ժամանակ հանկարծամահ եղավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը և այժմ էլ, հենց Մնացական Մարտիրոսյանին են հանձնել «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործը։ Սա ևս մեկ անգամ վկայում է, որ Չալաբյանի դեմ հանիրավի, կեղծ քրեական արշավ է իրականացվում, սակայն իշխանությունները մտադիր են արդարադատությունը ոտնատակ տալու ճանապարհով, ամեն գնով ազատազրկման դատապարտել նրան։

Ի վերջո, առաջիկայում քրեական այս գործը գնալու է դատարան, որտեղ էլ պարզ է լինելու, որ հասարակական-քաղաքական գործչի դեմ ընդամենը կեղծ մեղադրանքներով և մեկ հոգու կեղծ ցուցմունքով քրեական հետապնդում է իրականացվելու, քրեական գործը փլվելու է փաշինյանական վարչախմբի գլխին, սակայն գործող իշխանությունները կարծես սկսել են իմունիտետ ձեռք բերել և թքած ունեն հանրության կարծիքին, նրանց համար առավել կարևորություն է ներկայացնում իրենց քաղաքական ընդդիմախոսներին կալանքի տակ պահելու իրենց մոլուցքը։

Նարեկ Սարիբեկյան

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք Չալաբյան «Հանուն բնության»․ Ադրբեջանի պաշտոնյաները առիթը բաց չեն թողնում հակահայկական մեդիաարշավ իրականացնելու համար Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան Dօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան