Այսօր՝ 25 սեպտեմբերի 2023թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 18-րդ փառատոն

     
       Հարգելի գործընկերներ, սիրով տեղեկացնում ենք. որ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 18-րդ փառատոնը, այս տարի նախատեսվում է իրականացնել 2022թ. հուլիսի 25-29-ը Երևանում, Հայաստանի 3 մարզերում (Շիրակ (ք. Գյումրի), Գեղարքունիք (ք. Գավառ), Տավուշ (ք. Իջևան, Դիլիջան) և Արցախում (ք. Ստեփանակերտ), որը կազմակերպում է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը (Армянский фонд Ролана Быкова, Armenian Rolan Bykov Foundation)՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Երևանում Գիտության և Մշակույթի Ռուսական կենտրոնի (Երևանում “Ռուսական տան”), Երևանում «Գյոթե կենտրոնի» աջակցությամբ: 

        Փառատոնի հիմնական նպատակներից է շարունակել ապակենտրոնացնել փառատոնային ծրագիրը և միջոցառումները Երևանից դեպի ՀՀ մարզեր ու Արցախ` օգտագործելով փառատոնը որպես կայուն և վստահելի միջազգային հարթակ, հնարավորինս շատ ներգրավվելով և մասնակից դարձնելով մարզաբնակ հանրությանը :

Փառատոնի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ֆիլմերի ցուցադրություններ, ստեղծագործական հանդիպումներ, պրեմիերաներ, հետահայաց և հատուկ ցուցադրություններ Երևանում, ՀՀ վերոնշյալ մարզերում և Արցախում՝ առավելագույնս ներգրավելով և մասնակից դարձնելով երեխաներին ու երիտասարդներին` հասարակության տարբեր սոցիալական շերտերից (այդ թվում` մանկատներից, ծայրահեղ անապահով ընտանիքներից, սահմանափակ կարողություններով երեխաներից և այլն):

Սպասվում է հետաքրքիր և բովանդակալից փառատոնային  ծրագիր:

      Փառատոնի ծրագրում ընդգրկվել է  75 ֆիլմ՝ 28 երկրից, այդ թվում 2004-2021թթ. «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնին մասնակցած լավագույն մրցանակակիր ֆիլմերը:

       «Ռոլան» 18-րդ մանկապատանեկան փառատոնի շրջանակներում ներկայացված են՝ Խաղարկային (լիամետրաժ, կարճամետրաժ), Անիմացիոն (լիամետրաժ, կարճամետրաժ) ֆիլմեր բազմաթիվ երկրներից: 

         Հատուկ շնորհակալություն ենք հայտնում «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի երկարամյա Գործընկերներին Երևանում և ՀՀ մարզերում՝ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին (Երևան, Գյումրի, Դիլիջան, Ստեփանակերտ), Երևանում Գիտության և Մշակույթի Ռուսական կենտրոնին (Երևան, Գյումրի), Պատանեկության ստեղծագործական կենտրոնին (Երևան), Տավուշի թեմի առաջնորդարանին (Իջևան), Գավառի մանկատանը երկարամյա արդյունավետ համագործակցության համար: Ֆիլմերի ցուցադրությունները, ստեղծագործական հանդիպումները և այլ միջոցառումները տեղի կունենան վերոնշյալ հաստատություններում:

       Փառատոնի ընթացքում բացառիկ իրավունքով կկայանա բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր (ECFA, Cinemania և այլն) ՝ «Ուղղիր թևերդ» (ռեժ. Ն. Վանյե, Ֆրանսիա, 2019թ.) Ֆիլմի ցուցադրությունը (Պրեմիերա): Փառատոնի ծրագրում նաև ընդգևկիված է 2017թ. Օսկարակիր` «Երգիր» (ռեժիսոր՝ Քրիստոֆ Դեակ, Հունգարիա) ֆիլմը, որը սույն թվականին արժանացել է Ռոլան ՄՖՄՓ «Գրան Պրի» գլխավոր մրցանակին: 

      Երևանում և ՀՀ երեք մարզերում կիրականացվի «Հայկական մանկապատանեկան ֆիլմերի համայնապատկեր» հատուկ ծրագիրը (8 ֆիլմ):  Ծրագրում ընդգրկված են հետևյալ ֆիլմերը՝ «Երբ Ես Տխուր եմ» (ռեժ. Լ. Ալթունյան, Հայաստան, Ֆրանսիա, 2021թ.), «Օլիմպիկոս»  (ռեժ. Դ. Սահակյանց, Հ. Սահակյանց. Հայաստան, 2021թ.), «Վիշապագորգ. Հեքիաթների աշխարհում Արեգնազան» (ռեժ. Գ. Մարտիրոսյան, Հայաստան, 2020թ.), «Անիկո»  (ռեժ. Ա. Հարությունյան, Հայաստան, 2019թ.), «Ձյունանուշ»  (ռեժ. Ա. Սիմոնյան, Հայաստան, 2019թ.), «Ձյունը»  (ռեժ. Ա. Մալաքյան, Հայաստան, 2017թ.), «Բոժոն»  (ռեժ. Մ. Վաթինյան, Հայաստան, 2007թ.), «Կոշկակարի Տղան»  (ռեժ. Ռ. Սահակյանց, Հայաստան, 2004թ.):

         Այս տարի, ևս ավանդաբար շարունակվում է՝ «Ռոլան» միջազգային փառատոնի համագործակցությունը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ: Փառատոնի ծրագրում ընդգրկված են Ֆրանսիական` Խաղարկային և Անիմացիոն (լիամետրաժ, կարճամետրաժ), ֆիլմեր երեխաների և պատանիների համար: Այս տարվա ցուցադրություւնների շարքում ընդգրկված է 8 ֆիլմ:

         Ֆրանսիական ծրագրում Լավագույն լիամետրաժ ֆիլմերից է՝ «Փոքրիկ Սպիրուն»  (ռեժ. Ն. Բարի, 2017թ.)՝ բազմաթիվ միջազգային փառատոնների մրցանակների դափնեկիր (GIFFONI, «SCHLINGEL» և այլն): Ֆիլմում գլխավոր դերերից մեկը մարմնավորում է աշխարհահռչակ Պիեռ Ռիշարը:

Ինչպես նաև ծրագրում ներառված է՝ Minneapolis St. Paul International Film Festival, Seattle International Film Festival, Tallin Black Nights Film Festival միջազգային կինոփառատոնների մրցանակակիր «Բելը եւ Սեբաստիանը» (ռեժ. Ն. Վանյե, 2013թ.)  ֆիլմը:

          Երևանի Գյոթե կենտրոնի աջակցությամբ փառատոնի համատեղ հատուկ ծրագրերի շրջանակներում, այս տարի ևս կցուցադրվեն գերմանական խաղարկային և անիմացիոն ֆիլմեր (9 ֆիլմ):

Ծրագրում ներառված խաղարկային և անիմացիոն (լիամետրաժ, կարճամետրաժ) ֆիլմերն են՝ «Վենդի»,  «Վենդի 2»  (ռեժ. Դ. Սեյմե, Հ. Օլդերդիսսեն, 2017թ.),  «Ավազ»  (ռեժ. Դ. Կյումմեր, 2017թ.),  «Հալիմ»  (ռեժ. Վ. ֆիեդլեր, 2017թ.), «Նոե»  (ռեժ. Կ. Կաուֆման, 2017թ.) և այլ ֆիլմեր, որոնք արժանացել են բազմաթիվ միջազգային կինոփառատոնների մրցանակների:

          Շարունակվում է նաև ավանդական դարձած համագործակցությունը Ռուսաստանի Գիտության և Մշակույթի կենտրոնի (Երևանում “Ռուսական տան”) հետ:  «Ռոլան» 18-րդ փառատոնի շրջանակներում ներկայացված է 19  անիմացիոն և խաղարկային ֆիլմեր, որոնց թվում են նաև  «Союзмультфильм», «M.I.R. Studio», «Арт анимейшн студио», « Студия Мельница»   ստուդիաների արտադրության լավագույն անիմացիոն ֆիլմերը՝ ամենափոքրիկների համար:

Ծրագրում նաև ընդգրկված են աշխարհահռչակ ռեժիսոր, մուլտիպլիկատոր, Կաննի «Ոսկե Արմավենի»,  «Նիկա» և մի շարք այլ հեղինակավոր մրցանակների դափնեկիր Գ. Բարդինի լավագույն ֆիլմերի Հետահայաց ցուցադրությունները («Բոլերո», 2017, «Լսելով Բեթհովենին», 2016, «Երեք մեղեդի», 2013, «Անճոռնի ճուտիկը», 2010, «Ադաջիո», 2001, «Կոնֆլիկտ» , 1983, , «Թռչող նավը», 1979):

Այս տարվա հատուկ ցուցադրություններից է «Երալաշ» հայտնի մանկական հումորային կինոամսագրի լավագույն ֆիլմերի հավաքածուն, որը նվիրված է ամսագրի գեղարվեստական ղեկավար, ՌԴ Արվեստի վաստակավոր գործիչ , «Ոսկե Օստապ» և «Ոսկե Խոյ» մրցանակների դափնեկիր, փառատոնի սիրելի և հավատարիմ ընկեր՝ Բ. Գրաչևսկու հիշատակին:

      «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 18-րդ փառատոնի բացումը տեղի կունենա Երևանում՝ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում 25.07.2022 ժ. 18:30:

       Կկայանա՝ «Երբ Ես Տխուր եմ»  (ռեժ. Լ. Ալթունյան, պրոդ. Ա. Անդա, Հայաստան, Ֆրանսիա, 2021թ.) անիմացիոն ֆիլմի ցուցադրությունը և հանդիպում ֆիլմի ստեղծագործական խմբի հետ, որը անիմացիայի բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի  առաջին համատեղ արտադրության արդյունքն է: Տեղի կունենա նաև «Բոժոն» (ռեժ. Մ. Վաթինյան, Հայաստան, 2007թ.) ֆիլմի ցուցադրությունը:

       
         Փառատոնի բոլոր միջոցառումները կազմակերպվում են բացառապես բարեգործական սկզբունքով:

Մամլո ասուլիս- 22.07.2022, ժամը 13:00, «ԱՐՄԵՆՊՐԵՍ» լրատվական գործակալություն (Հասցե՝ Երևան, Սարյան փող., 22 շենք), https://armenpress.am/arm/

Փառատոնի  բացման  արարողություն – 25.07.2022., ժամը 18:30,

Փառատոնի պաշտոնական կայքէջ-http://rolanbf.com/

պաշտոնական ֆեյսբուքյան էջ-https://www.facebook.com/ROLANIFF,

ՀՀ, Երևան, Վարդանանց փակուղի 8

Հեռ.: (+374 93) 540 230 , (+374 91) 18 85 86

Փառատոնի նախագահ` Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ

Նունե ՄանուկյանՓառատոնի մամլո քարտուղար` Կարինե Գրիգորյան (հեռ.` 091 51 04 79, 

e-mail: [email protected])

 

Էրդողանը հայտնել է, թե ինչ է ակնկալում Հայաստանից Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է սպասարկել միջազգային կանոնավոր չվերթեր․ «Հետք» Ալիևը հայտարարել է Ադրբեջանի ու Թուրքիայի նոր թիրախը Սյունիքն է Էրդողանը Նախիջևանում է Team Telecom Armenia-ն անվճար կապ կտրամադրի բռնի տեղահանված արցախցիներին «Զանգեզուրի միջանցք», խաղաղության հաստատում․ ի՞նչ են քննարկել Ալիևն ու Էրդողանը՝ Նախիջևանում «Տաշիր» բարեգործական հիմնադրամը կացարան կտրամադրի Արցախից տեղահանված 1000 բնակչի Զոհեր շատ ունենք․ մինչեւ վերջին մարդը դուրս չգա, ես դուրս չեմ գա․ Ասկերանի քաղաքապետ «Զոհեր շատ ունենք․ մինչեւ վերջին մարդը դուրս չգա, ես դուրս չեմ գա»․ Ասկերանի քաղաքապետ Ղազախստանը՝ Հայաստանի և ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին Արցախի տարբեր հատվածներից հայտնաբերվել է 106 մարմին Խաղաղապահները Ղարաբաղում իրական հերոսություն են ցուցաբերել. նրանց հասցեին հնչող բոլոր կշտամբանքներն անհիմն են. Պեսկով Ռուսաստանի հայերի միությունը պահանջում է Հայաստանում դադարեցնել բռնաճնշումները և հայրենակիցներին կոչ է անում աջակցել ազգային զարթոնքի շարժմանը Արցախում ականի պայթյունից 2 ադրբեջանցի զինծառայող է մահացել Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հատուկ դասախոսությամբ է հանդես եկել «Առաջնորդության դպրոցում» ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ կժամանեն Հայաստան Երևանում կինը երեխան գրկին սպառնում էր կամրջից ցած նետվել․ ըստ հավաքվածների՝ նա արցախցի է Ի՞նչ կանի Իրանը, եթե Ադրբեջանը հարձակվի Սյունիքի վրա․ Pars Today Արևային վահանակները տիեզերքում իրատեսական են Արցախի տեղեկատվական շտաբը նոր հաղորդագրություն տարածեց Թուրքիայի և Ռուսաստանի փոխարտգործնախարարները քննարկել են իրավիճակը Ղարաբաղում Հաղորդագրություն Գորիսից Հայտնի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը Արցախի տեղեկատվական շտաբը նոր հաղորդագրություն տարածեց Հայաստան տեղափոխված արցախցիները հիմնականում կանայք, երեխաներ և տարեցներ են. Գորիսի փոխքաղաքապետ «Ապրելու երկիր»-ը բացահայտումներ է խոստանում Ադրբեջանի ՊԱԾ-ն դիմել է ԼՂ հայերին Երևանի, Հրազդանի որոշ հասցեների, Արարատի մարզի որոշ բնակավայրերի գազամատակարարումը սեպտեմբերի 26-ին ժամանակավորապես կդադարեցվի Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են Տուժել է 106, զոհվել՝ 1 մարդ. փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Հայտնի է, որ հասցեներում այսօր ջուր չի լինի Ադրբեջանը գերեվարել է արցախցիների Ժամանակն է մտածել Հայաստանում հնդկական ռազմա/ավիաբազայի մասին. Ռանանջայ Անանդ Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Ալեն Սիմոնյանի պատասխանը՝ Լավրովին 8-ամյա Նվերի միակ «մեղքը» Արցախի հողում ծնված լինել էր, դրա համար էլ սպանվեց Ալիևն ու Էրդողանը կմասնակցեն Նախիջևանում արդիականացված ռազմական համալիրի բացման արարողությանը Բարդ և հակասական օր է․ աստղագուշակ սեպտեմբերի 25-ի համար Զատուլինը նոր հայտարարությամբ է հանդես եկել