Այսօր՝ 26 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Պլեխանովի անվան համալսարանի բակալավրիատի շրջանավարտներն այսօր ստացան իրենց դիպլոմները (լուսանկարներ)

Այսօր՝  հուլիսի 28-ին,  Գ.Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում տեղի ունեցավ բակալավրիատի շրջանավարտներին ավարտական դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությունը:

Շրջանավարտներին ողջունեց, շնորհավորեց  ու մաղթանքներ հղեց Գ.Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի հոգաբաձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը: 

«Հարգելի′ շրջանավարտներ, ուրախ եմ ողջունել ձեզ այս  կարևոր օրվա առթիվ: Մաղթում եմ ամենակարևորը՝  հաջողություններ, հաղթանակներ, առողջություն: Մաղթում եմ նաև, որ մեր բուհում ստացած կրթությունը հիմնաքար լինի ձեր նպատակների իրականացման  ճանապարհին և  ես վստահ եմ, որ այն աշխարհայացքը, որը ձևավորվել եք այստեղ, կօգնի ձեզ կյանքում հասնել մեծ հաջողությունների:

Շատ կարևոր է նաև, որ ձեր առջև դնեք հավակնոտ նպատակներ. հաճախ հավակնոտությունը քննադատվում է, բայց պետք է ասեմ, որ եթե այն հիմնված է ճիշտ մոտիվացիայի, առողջ ինքնագնահատականի, ինտելեկտի և նպատակների վրա, ապա օգնում է կյանքում հաղթանակներ գրանցելու և բարձունքներ նվաճելու գործում»,-նշեց Վարդանյանը: 

Նա ավելացրեց նաև, որ մենք ապրում ենք թվային աշխարհում, ուր փորձ է արվում կառավարել և ուղղորդել նաև մարդկային մտածողությունը ու մանիպուլացնել մարդուն:

«Թույլ մի′ տվեք, որ ձեզ մանիպուլյացիայի ենթարկեն, դուք այնքան գիտելիքներ եք ստացել, որ ինքներդ կարող եք մանիպուլացնել ուրիշներին: Դուք ունեք անսպառ ռեսուրսներ՝ հասնելու ցանկացած բարձունքի: Չգիտես ինչու բոլորին թվում է, թե  այն մարդիկ, ովքեր  պաշտոններ են զբաղեցնում, ծնվել են պաշտոնյա, բայց դա այդպես չէ: Նրանք եղել են ձեզ նման ուսանողներ և ձգտել ու հասել են նման  բարձունքների: Ես ուզում եմ, որ դուք այնքան ուժեղ լինեք, որ ինքներդ որոշեք խաղի կանոնները և թելադրեք դրանք ձեզ շրջապատող մարդկանց, որ որոշ ժամանակ անց մենք լսենք ձեր հաջողությունների մասին ու հպարտանանք ձեզանով: Ամենակարևորը՝ կապը պահեք համալսարանի, ձեր զիլ դասախոսների հետ, ովքեր  ոչինչ չեն խնայել ձեզ համար և այսուհետ նույնպես սիրով կուղղորդեն ձեզ, եթե դիմեք նրանց: 

Կաշխատեք Հայաստանում, Ռուսաստանում, թե այլ երկրներում, միշտ հիշեք, որ դուք մեր պետության և ժողովրդի լոբբիստներն եք ամբողջ աշխարհում»,-ասաց Վարդանյանը: 

Շրջանավարտներին իր ողջույնի խոսքն ու ջերմ բարեմաղթանքներն ուղղեց  նաև համալսարանի Տնտեսական գիտությունների ամբիոնի վարիչ Բելլա Գաբրիելյանը.

«Ողջունում եմ բոլորիդ այս նշանակալի օրվա առթիվ, դուք արդեն մեծացել եք և անցնում եք կյանքի նոր փուլ, ձեզանից շատերը կնքել են իրենց  աշխատանքային առաջին պայմանագրերը, մյուս մասը որոշել է իր կրթությունը շարունակել մագիստրատուրայում: Ես ուզում եմ, որ այսուհետ դուք  ձեր առջև դնեք նպատակներ, հասնեք դրանց  և ամենակարևորը՝ հեշտությամբ հաղթահարեք բոլոր այն դժվարությունները, որոնք կհանդիպեն ձեր ճանապարհին, իսկ դա անխուսափելի է: Մաղթում եմ բոլորիդ ամուր առողջություն, հաջողություն և կանաչ ճանապարհ»: 

Բուհի դասախոսական և ղեկավար կազմին իրենց շնորհակալական խոսքը հղեցին նաև շրջանավարտները: 

«Ուզում ենք շնորհակալություն հայտնել Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի ողջ մանկավարժական կոլեկտիվին և ղեկավար կազմին մեզ այստեղ սովորելու հնարավորություն ընձեռելու, իրենց աշխատանքի և հոգատարության համար, ինչպես նաև այն գիտելիքների  ու հմտությունների համար, որ տվել են մեզ: Շնորհակալ ենք, որ, ի դեմս մեզ, պատրաստել եք ոչ միայն  լավ մասնագետների, այլ նաև դաստիարակել եք լավ մարդիկ»,-նշեց համալսարանի շրջանավարտ Անի Աղեկյանը:

Նշենք, որ բուհի շրջանավարտներից շատերն արդեն իսկ կնքել են իրենց աշխատանքային առաջին պայմանագրերն  այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են՝ «Տաշիր Գրուպ»-ը, ՎՏԲ-Հայաստան բանկը, DGS-Sistems-ը: 

           
Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները Միայն ապրիլին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ, որը կարտացոլվի հաջորդ եռամսյակում Ռուբինյանց փողոցի Երևան Սիթիի մոտ Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցությունը անհնազանդության ակցիա է իրականացնում (տեսանյութ) Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութ Հովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում