Այսօր՝ 29 մարտի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

5-րդ ալիքի տնօրինության հայտարարությունը

2019 թվականի մայիսի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող թիվ 17195919 քրեական գործի քննության շրջանակում, «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելը: Նույն օրը վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Արմեն Թավադյանի նկատամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Վերոնշյալի առնչությամբ հատկանշական է հետևյալը․ 2019 թվականի մայիսի 13-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կայանալիք դատական նիստին մասնակցելու նպատակով դատարան է մուտք գործել ակտիվիստ Վարդգես Գասպարին: Անտեսելով այն հանգամանքը, որ ՀՀ օրենսդրության համաձայն արգելվում է դատարանում հավաքների անցկացումը, հիշյալ ակտիվիստն իր գլխավերևում բարձրացրել է ցուցապաստառ, սկսել է վանկարկել ՀՀ 2-րդ նախագահի անմեղության կանխավարկածը խախտող, վիրավորանքներ պարունակող արտահայտություններ, այդպիսով առերևույթ խաթարել է դատարանի բնականոն աշխատանքը և դրանով չսահմանափակվելով վերոնշյալ վիրավորանքներ պարունակող պաստառն ուղղելով դեպի ՀՀ 2-րդ նախագահի աջակիցների կողմը սկսել է վիրավորանքներ հնչեցնել նաև նրանց վերաբերյալ:

Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողներն, ինչպես նաև դատական կարգադրիչները չեն կարողացել կանխել ակտիվիստի վերոնշյալ վարքագիծն, ինչն արդարացիորեն առաջացրել է ՀՀ 2-րդ նախագահի աջակիցների զայրույթը: Բարձր աղմուկի մեջ նաև իրենց ձայնը լսելի դարձնելու նպատակով ՀՀ 2-րդ նախագահի աջակիցները որոշ դեպքերում բղավելով պահանջել են տեղում հասարակական կարգի վերականգնում և Վարդգես Գասպարիի առերևույթ հակաիրավական վարքագծի դադարեցում, ինչի արդյունքում էլ ՀՀ 2-րդ նախագահի աջակիցների վարքագիծը որակվել է որպես խուլիգանություն, այսինքն՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերնումքի դրսևորում, իսկ Վարդգես Գասպարին ստացել է տուժողի կարգավիճակ: Անհայտ պայմաններում ակտիվիստը ստացել է մարմնական վնասվածք, որը նրան պատճառելու արարքը վերագրվել է Արմեն Թավադյանին, իսկ ջրի շիշը որակվել է որպես զենք օգտագործվող առարկա:

Նման պայմաննրում վարույթն իրականացնող մարմինը Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրել ծանր հանցագործություն կատարելու համար և միջնորդություն ներկայացրել դատարան՝ Արմեն Թավադյանին կալանավորելու նպատակով: Այսպիսով՝ վարույթն իրականացնող մարմինը որոշել է դատարանում հավաք անցկացնելու փորձ կատարող, անձի անմեղության կանխավարկածը խախտող, դատարանում ՀՀ 2-րդ նախագահի աջակիցներին հրապարակային վիրավորող և բարձր ձայնով ու առերևույթ հակաիրավական գործողություններով դատարանի բանականոն աշխատանքը խաթարող անձի գործողությունները գնահատել որպես իրավաչափ գործողություններ և նրան ճանաչել տուժող, իսկ դատարանի բնականոն գործունեությունը ու հասարակական կարգը պահպանելու կոչեր հնչեցնող անձի գործողությունները գնահատել որպես խուլիգանությունը, ջրի շիշը գնահատել որպես զենք օգտագործվող առարկա, չի պարզել հնարավոր մարմնական վնասվածքի ծագման պայմանները (արդյոք դա որևէ կերպ կարող էր ստացվել պլատիկե շշով) և անձին կալանավորելու միջնորդություն ներկայացնել:

Նշվածը գնահատում ենք անկախ մամուլի նկատմամբ ակնհայտ միջամտություն և գնտում ենք որ սույն քրեական գործը հարուցվել է բացառապես 5-րդ ալիքի խմբագրական գործունեությանը միջամտելու և օբյեկտիվ քննադատության ձայնը լռեցնելու նպատակով:

 





«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի Սարգսյան Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր» Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունը Մալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում