Այսօր՝ 23 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Նավթի գների աճը արևային էներգիայի զարգացման նոր խթան. ի՞նչ է անելու Հայաստանը

Աշխարհում նավթի բորսայական գներն առաջիկա ամիսներին կաճեն։ Տեսանելի ապագայում հումքի շուկայական գնանշումները էներգետիկ ճգնաժամի պատճառով կարող են հասնել 150 դոլարի մեկ բարելի դիմաց, JPMorgan-ի վերլուծաբանների կանխատեսումներն է փոխանցում Bloomberg-ը։

«Նավթի գները կաճեն մինչև 150 դոլար մեկ բարելի դիմաց, քանի որ պահանջարկը գերազանցում է առաջարկը, իսկ այլընտրանքային էներգիայի աղբյուրները, ինչպիսիք են բնական գազը և վերականգնվող էներգիան, չեն կարող լրացնել բացը»,- ասվում է նյութում:

Ամերիկյան JPMorgan բանկի գլոբալ էներգետիկ ռազմավարության ղեկավար Քրիստիան Մալեկի կարծիքով՝ ածուխն ու գազը չեն կարողանա լրացնել նավթի համաշխարհային մատակարարման թերությունները։

Պետք է խաղադրույք կատարել էներգիայի վերականգնվող աղբյուրների վրա։

«Դա պետք է կապված լինի արևի էներգիայի և քամու հետ, և այն ժամանակ, երբ դուք անցնեք դրա միջով, մենք դեռ կունենանք նավթի մեծ դեֆիցիտ, ինչը հիմնականում նշանակում է, որ մենք կտեսնենք նավթի գնի զգալիորեն ավելի բարձր վերանայումներ»,- ասել է Մալեկը։

Արևային էներգիայի անցնելու անհրաժեշտությունը գիտակցում են ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլ նաև բազմաթիվ այլ երկրներում։

Շվեյցարական ընկերություններից մեկը, օրինակ, հայտարարել է արևային էներգիայից սինթեզ գազի արտադրության համար աշխարհում առաջին արդյունաբերական գործարանի կառուցման մեկնարկի մասին։

Կայանը էներգիա կհավաքի հերիոստատների միջոցով և այն կվերածի սինթեզ գազի։

Այժմ նախատեսվում է փոքր հզորության գործարան կառուցել տարեկան 150 տոննա վառելիքի արտադրանքով, սակայն հետագայում ծավալները մեծանալու են։

Փաստացի աշխարհը արևային էներգիան օգտագործում է ոչ միայն էլեկտրաէներգիա ստանալու, այլ նաև արևից նույնիսկ գազ ստանալու համար, ինչը վկայում է, որ աշխարհի գիտակից հատվածը հասկանում է, որ ապագան միայն արևային էներգիայինն է։

Հայաստանում, նշենք, գոյություն ունի արևային վահանակներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն՝ «Սոլարոնը», իսկ արևային էներգիայի արտադրության ծավալները անբավարար են, ուստի հարկավոր է զարկ տալ արևային էներգիային, հատկապես ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում, որտեղ մեր ունեցած ռեսուրսները սահմանափակ են, իսկ հնարավորությունները՝ թույլ։

 

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք`  87-57, (010) 44-00-55
էլ. փոստ`  [email protected]

 

«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը «ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛ր Ճապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համար Արևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները Իշխանության թիրախում հոգևոր առաջնորդներն են Հայոց Ցեղասպանության մեթոդաբանությունից. Արմեն Մանվելյան Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ է բացել Ռաիսին ժամանել է Պակիստան Սա արդեն քաղաքականություն չէ, սա մեկ հոգու ծաղրն է սեփական ժողովրդի հանդեպ․ Վահե Հովհաննիսյան Ստեղծված իրավիճակը Նիկոլ Փաշինյանի սխալների հետևանքն է. դա դիվանագիտական նոնսենս է. Արշակ Կարապետյան Վարչախումբը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. Հովհաննես Իշխանյանը՝ Տավուշից Զորքերի նահանջի հրաման տվողն էլ, կատարողն էլ դավաճան են. Մենուա Սողոմոնյան Կյանքը այս 4 գյուղերում վերածվելու է դժոխքի, մարդիկ մտածում են հեռանալու մասին․ Չալաբյան Դուք ուզում էիք եվ փաստացի ոչնչացրեցիք ՀՀ բանակը եվ նրա մարտունակ,տեխնիկական բազան.Հրայր Կամենդատյան Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր AkzoNobel-ն օգտագործում է վերականգնվող էլեկտրաէներգիա Լատինական Ամերիկայում Վարչախումբը մոռացել է հայ ռազմագերիներին Չորս գյուղերի համար քավության նոխազ են գտել Կյանքը այս 4 գյուղերում վերածվելու է դժոխքի, մարդիկ մտածում են հեռանալու մասին․ Չալաբյան