Այսօր՝ 01 հոկտեմբերի 2022թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

1991թ. սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վճռեց ապրել անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունում. Էդուարդ Բաբայան

Էդուարդ Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության31-ամյակի առթիվ, որում ասվում է.

1991թ. սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վճռեց ապրել անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունում: Հաղթական ճանապարհով ձեռք  բերված անկախությունը, սակայն, հայ ժողովուրդը պահպանեց բազում փորձություններով, ցավոք, նաև պարտությամբ ու մինչ օրս շարունակվող կորուստներով: Հայ ազգի համար այս խորհրդանշական օրով ցանկանում եմ առաջին հերթին իմ խորին հարգանքն ու խոնարհումը հայտնել անկախության ձեռքբերման և պահպանման ճանապարհին իրենց կյանքը զոհաբերած մեր հայրենակիցների հիշատակին: Նրանց անձնվեր պայքարի շնորհիվ մենք այսօր նշում ենք Հայաստանի Հանրապետության Անկախության օրը:

ՀՀ Անկախության օրվա առթիվ առանձնահատուկ ուզում եմ անդրադառնալ մեր հայրենիքի սահմաններին ծառայություն իրականացնող զինվորներին և սպայական անձնակազմին: Ձեզ է վստահված մեր հայրենիքի անվտանգության ու պաշտպանության նվիրյալ և բարդ աշխատանքը: Մաղթում եմ բոլորիդ ուժ, առողջություն, անկորուստ ու խաղաղ ծառայություն:

Հարգելի՛ հայրենակիցներ, մեր երկրի համար այս բախտորոշ ժամանակահատվածում բոլորս պարտավոր ենք լինել համախմբված և զգոն, պետք է գիտակցենք, որ հայրենիքը սկսվում է սահմանից և մեր երկրի առջև ծառացած առաջնահերթ խնդիրը անվտանգության ապահովումն է: Միաժամանակ ստեղծված իրավիճակում բոլորս պետք է շարունակենք կատարել մեր ամենօրյա  բարեխիղճ ու հայրենանվեր աշխատանքը՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության:  ՀՀ հարգելի´ քաղաքացիներ և աշխարհասփյուռ հայություն,

Ստեղծված իրավիճակում կայունություն և խաղաղություն եմ ցանկանում մեր հայրենիքի սահմաններին, ուժ և համբերություն հայ ժողովրդին: Հայ ազգի համար այս հիշարժան օրով ուզում եմ չկորցնենք լավատեսությունը, վստահ լինենք որ համազգային ներուժի գործադրմամբ կհասնենք  անվտանգ ու հզոր, ժամանակակից ու զարգացած Հայաստանի Հանրապետության կայացմանը:

Մեր փոքրիկ ու վտանգված հայրենիքի ապագան հերթական անգամ կախված է կրկին փոփոխվող աշխարհակարգի դաժան սցենարներից. Արտակ Զաքարյան Բելգիայում արևային մարտկոցների շնորհիվ վարձավճարների խնայելու միջոց են գտել Եթե հույսդ սանկցիաներն են հարևան երկրի նկատմամբ, ապա դա ոչ մի արդյունք, բացի «բարոյական հաղթանակից» չի տալու. Կարեն Քոչարյան Հնդկաստանի հետ գործարքը դիվերսիֆիկացնում է Հայաստան զենքի մատակարարումների աշխարհագրությունը. Ավետիք Չալաբյան Հայաստանում հիմնվել է խխունջաբուծության առաջին ֆերման Արա Աբրահամյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պաշարները կարող են օգտագործվել մինչև 100 տարի և ավելի. փոխտնօրենի հարցազրույցը Սգում և խոնարհվում ենք կործանարար պատերազմի հետևանքով անմահացած մեր հերոս եղբայրների հիշատակի առաջ․ Հենրիխ Դանիելյան Անհապաղ պետք է բանակցողին փոխենք. Վահե Հակոբյան 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սանձազերծեց արցախյան երրորդ պատերազմը՝ 44 օր տևած արյունալի արհավիրքը Նիժնի Նովգորոդում գործարկվել է արևային էներգիայով աշխատող առաջին լուսացույցը Կոմիտաս Վարդապետի 153-ամյակի առթիվ այսօր Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը հոգեհանգստյան կարգ անցկացրեց Կոմիտասի պանթեոնում Հայաստանի իշխանության և Հայաստանի քաղաքական ընդդիմության միջև Կարմիր գիծ չպետք է լինի. այսօր ողջ Հայ ազգի համար Կարմիր գիծը Հայաստանի և Արցախի առաջնագիծն է՝ սահմանը. Խաչիկ Ասրյան «Առաջարկում եմ մեր ԱԱԾ-ին այս հարցերին անկեղծ պատասխան տալ». Ավետիք Չալաբյան Խայտառակ գործողությանը չի խանգարել այն, որ ՀՀ-ն Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի. Ավետիք Չալաբյան Չինաստանը սկսել է ամենամեծ անապատային արևային էլեկտրակայանի կառուցումը Մեր պաշտպանությունը մենք պետք է վերցնենք մեր ձեռքը, ինչպես դա եղավ 1990 թվականին. Ավետիք Չալաբյան «Խաղաղության դարաշրջանը» տապալվել է․ միակ ուղին Չալաբյանի նշած ռազմականացումն է Գերմանացի ֆերմերը հաջողությամբ համատեղում է խնձորի մշակությունը արևային էներգիայի հետ Ֆավորիտների փոփոխություն՝ Անի համայնքում «Եռաբլուրում» տեղի ունեցածին լավ չեմ վերաբերվում, հուսով եմ՝ մեղավորները կպատժվեն. Ավինյան Ալեքսեյ Օվերչուկը Երևանում այցելել է Ռուսական գրքի տուն Արևմուտքը մի բառով չի դատապարտում Թուրքիային ու Իսրայելին՝ Ադրբեջանին զինելու համար. Արմեն Այվազյան Ավետիք Չալաբյանի «Ազգային պակտն» ու նախկին նախագահների հանդիպումը Երեւանում ավտոբուսները պետք է ունենան առանձին գծեր. Տիգրան Ավինյան Հնդկաստանը մեգանախագիծ է սկսում արևային էներգիայի ոլորտում Բյուրեղավանը՝ ՏԻՄ ընտրությանն ընդառաջ. Հակոբ Բալասյանի ծրագրերը Մեր տղաների հերոսությունը պիտի պարտավորեցնի մեզ շարունակել արարել, ուժեղացնել պետությունը, զինել բանակը, զարգացնել տնտեսությունը․ բոլորս ունենք մեկ անելիք՝ աշխատել ավելի մեծ եռանդով․ Տիգրան Ավինյան Այս սուբյեկտը ամբողջությամբ համաձայն է հանձնել Արցախը և Հայաստանից ինչ-որ մի մաս. Արթուր Թովմասյան Level Up միայն ուսանողների համար. Ucom-ն առաջարկում է ինտերնետի X2 և X3 ծավալ Մարտական կառավարման հայկական առաջին կենտրոն-համակագը հաջողությամբ փորձարկվեց իրական պայմաններում Ալեն Սիմոնյանը ընդունել է Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակությանը «Փաշինյանի հեռացումը հանգուցալուծում կտա շարունակվող մղձավանջին». Չալաբյան Հրաժարական կտամ, եթե ընտրվելուցս 3 տարի հետո իմ տված խոստումների առնվազն 80 տոկոսն իրականացված չլինեն Ամերիկացիները 2022 թվականին կտեղադրեն ռեկորդային 5,6 ԳՎտ հզորության արևային մարտկոցներ ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչն այցելել է Երևանում Ռուսական Գրքի Տուն Արա Աբրահամյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ 1991թ. սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վճռեց ապրել անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունում. Էդուարդ Բաբայան ԲՀԿ քաղխորհրդի անդամներն այցելել են Եռաբլուր Իգոր Մասլովն այցելել է Երևանի Ռուսական Գրքի Տուն