Այսօր՝ 25 սեպտեմբերի 2023թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Փաշինյանի հեռացումը հանգուցալուծում կտա շարունակվող մղձավանջին». Չալաբյան

«Նիկոլ Փաշինյանի և նրա շրջապատի բարոյական և մարդկային արժեքները վաղուց են պարզ, և միայն նրանց հեռացումն է իշխանությունից, որ լիակատար, լիարժեք հանգուցալուծում կտա շարունակվող մղձավանջին»։

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն է արել այս արձանագրումը՝ անդրադառնալով Եռաբլուրում կարմիր բերետավորների կողմից տեղի ունեցած բռնություններին։

«Մեր երկրի անկախության օրը մթագնվեց բացարձակ անթույլատրելի, անբացատրելի և խորապես վիրավորական իրադարձությամբ, տխրահռչակ կարմիր բերետավորները առավել գռեհիկ, լպիրշ ձևերով բերման ենթարկեցին զոհված զինծառայողների տասնյակ ծնողների՝ ճանապարհ բացելով վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի և նրա շքախմբի համար, նույն այդ ծնողների զոհված որդիների շիրիմները իբր թե «հարգելու» համար»,- նշում է Ավետիք Չալաբյանը։

Հասարակական-քաղաքական գործիչն արձանագրում է, որ Փաշինյանի կարմիր բերետավոր պաշտպանները վերածվել են իսկական ենիչերիների զորքի՝ անհայրենիք և աննամուս, և պետք է օր առաջ լուծարվեն։

«Եթե դա չանի Փաշինյանը, ապա դա պարտավոր է անել ցանկացած նոր իշխանություն, որը կհաջորդի Փաշինյանին՝ ազատելու մեր երկիրը այս խայտառակությունից»,- նշել է Ավետիք Չալաբյանը։

Այս արձանագրումը առավել կարևոր է նրանով, որ կարմիր բերետավորների կոհորտան տարիներ շարունակ թե՛ նախկին իշխանությունների և թե՛ գործող իշխանությունների օրոք բռնություններ է գործադրել քաղաքական ընդդիմախոսների, շարքային քաղաքացիների, հասարակ մարդկանց նկատմամբ՝ գնալով ավելի կատարելագործվելով և ավելի լկտիանալով ՝ ընդհուպ հասնելով իրենց որդիների գերեզմանների մոտ զոհվածների ծնողներին դաժանաբար ծեծի ենթարկելուն։

Միայն ոստիկանական լրջագույն բարեփոխումների պայմաններում հնարավոր կլինի երկիրն ազատել խայտառակ այս իրավիճակից, իսկ իրավապահ կառույցները դարձնել ոչ թե իշխանությունների կամակատարի և բութ գործիքի, այլ իսկապես հասարակական կարգը պաշտպանողի և հանցագործությունների դեմ պայքարողի։

Գրիգոր Ավետիսյան

Էրդողանը հայտնել է, թե ինչ է ակնկալում Հայաստանից Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է սպասարկել միջազգային կանոնավոր չվերթեր․ «Հետք» Ալիևը հայտարարել է Ադրբեջանի ու Թուրքիայի նոր թիրախը Սյունիքն է Էրդողանը Նախիջևանում է Team Telecom Armenia-ն անվճար կապ կտրամադրի բռնի տեղահանված արցախցիներին «Զանգեզուրի միջանցք», խաղաղության հաստատում․ ի՞նչ են քննարկել Ալիևն ու Էրդողանը՝ Նախիջևանում «Տաշիր» բարեգործական հիմնադրամը կացարան կտրամադրի Արցախից տեղահանված 1000 բնակչի Զոհեր շատ ունենք․ մինչեւ վերջին մարդը դուրս չգա, ես դուրս չեմ գա․ Ասկերանի քաղաքապետ «Զոհեր շատ ունենք․ մինչեւ վերջին մարդը դուրս չգա, ես դուրս չեմ գա»․ Ասկերանի քաղաքապետ Ղազախստանը՝ Հայաստանի և ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին Արցախի տարբեր հատվածներից հայտնաբերվել է 106 մարմին Խաղաղապահները Ղարաբաղում իրական հերոսություն են ցուցաբերել. նրանց հասցեին հնչող բոլոր կշտամբանքներն անհիմն են. Պեսկով Ռուսաստանի հայերի միությունը պահանջում է Հայաստանում դադարեցնել բռնաճնշումները և հայրենակիցներին կոչ է անում աջակցել ազգային զարթոնքի շարժմանը Արցախում ականի պայթյունից 2 ադրբեջանցի զինծառայող է մահացել Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հատուկ դասախոսությամբ է հանդես եկել «Առաջնորդության դպրոցում» ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ կժամանեն Հայաստան Երևանում կինը երեխան գրկին սպառնում էր կամրջից ցած նետվել․ ըստ հավաքվածների՝ նա արցախցի է Ի՞նչ կանի Իրանը, եթե Ադրբեջանը հարձակվի Սյունիքի վրա․ Pars Today Արևային վահանակները տիեզերքում իրատեսական են Արցախի տեղեկատվական շտաբը նոր հաղորդագրություն տարածեց Թուրքիայի և Ռուսաստանի փոխարտգործնախարարները քննարկել են իրավիճակը Ղարաբաղում Հաղորդագրություն Գորիսից Հայտնի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը Արցախի տեղեկատվական շտաբը նոր հաղորդագրություն տարածեց Հայաստան տեղափոխված արցախցիները հիմնականում կանայք, երեխաներ և տարեցներ են. Գորիսի փոխքաղաքապետ «Ապրելու երկիր»-ը բացահայտումներ է խոստանում Ադրբեջանի ՊԱԾ-ն դիմել է ԼՂ հայերին Երևանի, Հրազդանի որոշ հասցեների, Արարատի մարզի որոշ բնակավայրերի գազամատակարարումը սեպտեմբերի 26-ին ժամանակավորապես կդադարեցվի Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են Տուժել է 106, զոհվել՝ 1 մարդ. փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Հայտնի է, որ հասցեներում այսօր ջուր չի լինի Ադրբեջանը գերեվարել է արցախցիների Ժամանակն է մտածել Հայաստանում հնդկական ռազմա/ավիաբազայի մասին. Ռանանջայ Անանդ Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Ալեն Սիմոնյանի պատասխանը՝ Լավրովին 8-ամյա Նվերի միակ «մեղքը» Արցախի հողում ծնված լինել էր, դրա համար էլ սպանվեց Ալիևն ու Էրդողանը կմասնակցեն Նախիջևանում արդիականացված ռազմական համալիրի բացման արարողությանը Բարդ և հակասական օր է․ աստղագուշակ սեպտեմբերի 25-ի համար Զատուլինը նոր հայտարարությամբ է հանդես եկել