Այսօր՝ 05 դեկտեմբերի 2022թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հայաստանում հիմնվել է խխունջաբուծության առաջին ֆերման

Մասնագիտությամբ ռեժիսոր Վահեն Եվրոպայից ներկրված խխունջների համար Բյուրականում ֆերմա է հիմնադրել: Այն Հայաստանում առաջինն է. խխունջների համար ստեղծվել են հատուկ պայմաններ:

Վահեն ոլորտն իր համար բացահայտել է պատահմամբ, երբ ընկերներից մեկի խնդրանքով սկսեց ուսումնասիրել Հայաստանում խխունջաբուծության պայմանները:

Սկզբում անհաջողություններն էին. աշխատանքների մեկնարկում Վահեն ուսումնասիրում էր հայկական լեռնային խխունջը, որը բուծման ենթակա չէր:  Ի վերջո, կնոջ խորհրդով մեկնեց Հունաստան, մասնակցեց  դասընթացների և սովորեց խխունջաբուծության նրբությունները, մեթոդներն ու եղանակները: 

Այժմ Վահեի ֆերմայում խխունջների համար կան բոլոր նպաստավոր պայմանները՝ առողջ սնունդ, անհրաժեշտ խոնավություն… Ամեն ինչ հարմարեցված է։ Ֆերմայում բնակվում են եվրոպական երկու տեսակի խխունջներ։

Խխունջների ֆերման Ակբա Ֆեդերացիայի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU-ի) «Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի» շահառուներից է: Տրամադրված դրամաշնորհի միջոցով Վահեն կարողացել է ֆերմայում տաղավար կառուցել՝ հյուրերին ընդունելու և համեղ դելիկատեսներ պատրաստելու համար:

 «Ի զարմանս ինձ՝ տեսա, որ խխունջաբուծությունը գյուղատնտեսական, անասնապահական շատ լուրջ ուղղություն է, որը տարածված է Եվրոպայում ու հասել է Լատինական Ամերիկա: Սա եվրոպական գյուղատնտեսական ուղղություն է, համարվում է ծույլերի ֆերմա. քիչ բան կա անելու, քո օրվա ռիթմը դառնում է «խխունջային», դանդաղ, մտածված ու հանգիստ: Վերաբերվում եմ որպես փոքր եղջերավոր անասնապահության, ամենափոքր: Կառուցված տաղավարն օգնեց, որ եկամուտ ունենամ: Հյուրեր ենք ընդունում, խխունջների պատրաստման մաստեր կլաս ենք անում, համտես, հյուրասիրություն: Ակբա Ֆեդերացիայի և NABU-ի ծրագիրն իրապես կարևոր է ինձ համար: Եթե ծրագիրը չլիներ, իմ եկամտի աղբյուրը կլիներ ֆերմայի մեծացումից հետո: Իսկ այս ծրագիրն ինձ օգնեց այնքանով, որ կարողանամ ֆերման պահեմ»,- նշում է Վահե Հախվերդյանը:

Վահեի խխունջների ֆերման եզակի տուրիստական ուղղություն է, նաև՝ տարածաշրջանում։

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի 83.8 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

Մանրամասն՝ տեսանյութում:

Կարևոր տեղեկություններ՝ թոշակ ու նպաստ ստացողների համար Տարբեր առաջարկներ կան, այդ թվում՝ «Ապրելու երկիր» կուսակցության կողմից Որ ասում են խոզն էր պակաս «պառախոդով» եկավ, հիմա Վովա Վարդանովինն է Մեր անվտանգության երաշխիքը սեփական հզոր բանակն է. Ավետիք Չալաբյան Հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկրեր և 2 քարտեզ. ԱԱԾ Լոռիում, Տավուշում և Սյունիքում ձյուն կտեղա Գագիկ Ծառուկյանը շարունակում է բարեգործական նախաձեռնությունները՝ ի շահ մեր երկրի ու համաքաղաքացիների Փակվելու են փողոցներ, ստուգվելու են քաղաքացիները․ ոստիկանությունը՝ վաղվա օրվա մասին ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Սիբիրից ցուրտ հոսանքներ են ներթափանցում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Վիրավոր զինծառայող ունենք. վիճակը ծայրահեղ ծանր է Մարիա. փրկել Մոսկվան ԱՏՁՄ արտահերթ համագումարի  քվեարկության արդյունքում Միության նախագահ է վերընտրվել Ալեքսանդր Եսայանը Խրախճանք` ժանտախտի ժամանակ. սա՛ է այս իշխանությունների որդեգրած քաղաքականությունը. Հռիփսիմե Ստամբուլյան Պեմզաշենի դեպքով կալանավորվածներից մեկը փորձել է ինքնասպան լինել SunStyle ընկերությունը հորինել է նոր տեսակի արևային մարտկոցներ տանիքի կղմինդրի տեսքով Ադրբեջանն ապացուցում է, որ Արցախը և արցախցիները չեն կարող խաղաղ գոյատևել Ադրբեջանի կազմում Դեկտեմբերի 6-ին կմեկնարկի Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային փառատոնը Արդեն մի քանի ժամ է ՝ Արցախը շրջափակման մեջ է․ ռուսներն ու Վիտալի Բալասանյանն են բանակցում ադրբեջանցիների հետ Տղամարդը կացնով կտրել էր քնած որդու մատները․ ոստիկանություն Կառավարության համար Արցախը ոչ թե պետություն է, այլ սոսկ տարա՞ծք. «Փաստ» ԱԱ-2022․ հայտնի են 1/8 եզրափակչի բոլոր զույգերը Անակնկալ շրջադարձ Ավետիք Չալաբյանի գործով դատավարությունում. «Փաստ» Հայաստանում երկրաշարժ է գրանցվել Ինչո՞ւ է «Մոսկվայից գործուղված» որակվող Ռուբեն Վարդանյանի անվան հետ ասոցացվող կուսակցությունը հակադրվում Լավրովին. «Փաստ» Լիլիա Շուշանյանի գրառման բովանդակությունից զգացվում է, որ նա նեղացած չէ ԶՊՄԿ-ից Դեկտեմբերի կենսաթոշակի վճարումը կսկսվի դեկտեմբերի երրորդ աշխատանքային օրվանից Ամերիաբանկը ճանաչվել է 2022 թ. տարվա բանկը Հայաստանում The Banker ամսագրի կողմից Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում Աշտարակում թափառող շները հարձակվել են ու վնասվածքներ պատճառել տարեց կնոջը Եվրոպան «արևային հեղափոխություն» է պատրաստում Հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 1-ը նախկին ԽՍՀՄ խնայբանկի ավանդների դիմաց փոխհատուցումը ստանալու իրավունքն իրացրել են 678 ավանդատու Արցախը չի՛ եղել, չի՛ կարող և չի՛ լինելու Ադրբեջանի կազմում. «Ապրելու երկիր» կուսակցություն 4․653․223 դրամ՝ «Արեն Մեհրաբյան» հիմնադրամին․ դեկտեմբեր ամսվա «Մի դրամի ուժը» կուղղվի Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին Միասնական ընդդիմության առնվազն 2 նոր լիդեր եմ տեսնում ու նրանք նախկին նախագահները չեն. Վահե Հակոբյան ԱԱ-2022․ Օրվա հանդիպումները Այս կինոնկարներից յուրաքանչյուրը պատմում է Արցախյան 44-օրյա պատերազմի մի անհայտ դրվագի մասին. Ավետիք Չալաբյան Հարցազրույց ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ. Press Կենտրոն 20-րդ դարի մեծագույն հայ մարզիկին անձամբ էի խոստացել, որ նա անպայման տեսնելու է իր փառքի հավերժացումը․ Գագիկ Ծառուկյան Ում ինչ է պատմել Թոռնիկ Ալիյանը․ նոր մանրամասներ՝ Չալաբյանի գործից