Այսօր՝ 17 նոյեմբերի 2019թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Դատարանների մուտքերն արգելափակելու՝ վարչապետի կոչին մոտ 1100 մարդ է արձագանքել . «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կոչ էր արել քաղաքացիներին մայիսի 20-ի առավոտյան ժամը 8:30-ից արգելափակել բոլոր դատարանների մուտքերը և թույլ չտալ որևէ մեկի մուտք գործել դատարաններ: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հասարակական կազմակերպությունը փորձել է պարզել՝ ինչպես են արձագանքել քաղաքացիները վարչապետի կոչին:

Այսպես, ժամը 8:40-ից.

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 
բոլոր մուտքերը փակ են: Այստեղ հավաքված է մոտ 150 ցուցարար, 4 մեքենա արգելափակել է դատարանի գլխավոր մուտքը: Ցուցարարների թիվն այստեղ գնալով ավելացել է՝ հասնելով մոտ 300-ին, որոնք ոչ մեկի թույլ չեն տալիս ներս մտնել: Այստեղ է նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը:

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ հավաքվել է մոտ 80 ցուցարար, նրանց թվում է ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը, Ավելի ուշ ցուցարարների թիվը հասել է մոտ 150-ի, նրանց են միացել«Իմ քայլի» պատգամավորներ Հայկ Կոնջորյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Մխիթար Հայրապետյանը: 

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի բոլոր մուտքերն արգելափակված են, այստեղ հավաքված է մոտ 50 ցուցարար, նրանց թվում են պատգամավորներ Արմեն Փամբուխչյանը և Հակոբ Սիմիդյանը:

Վարչական վերաքննիչ դատարանի շենքի մոտ ցուցարարների թիվը հասնում է մոտ 20-25-ի, նրանց թվում են պատգամավորներ Սարգիս Խանդանյանը և Քրիստինե Պողոսյանը: 

Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ ցուցարարների թիվը հասել է մոտ 140-150: Այստեղ են նաև «Իմ քայլի» պատգամավորներ Արման Եղոյանը և Նիկոլայ Բաղդասարյանը:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի  մոտ վաղ առավոտյան շուրջ 20 մարդ փակել է դատարանի թե ծառայողական, թե՛ հիմնական մուտքերը։ Ավելի ուշ ցուցարարների թիվը հասել է մոտ 40-ի: 

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մուտքերը նույնպես փակ են: Այստեղ հավաքված է 80 մարդ, մեքենաներ, որոնք բարձր երաժշտություն են միացրել: Այստեղ են նաև «Իմ քայլի» պատգամավորներ Լիլիթ Մակունցը և Վահագն Հովակիմյանը: 

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի և Վարչական դատարանի մուտքի մոտ հավաքվածների թիվը հասնում է մոտ 150-ի: Նրանք արգելափակել են բոլոր մուտքերը և թույլ չեն տալիս որևէ մեկին մուտք գործել շենք, չնայած ոստիկանների կոչին: Այստեղ են «Իմ քայլի» պատգամավորներ Գևորգ Պապոյանը և Բաբկեն Թունյանը:

Բարձրագույն դատական խորհրդի դիմաց հավաքվել է քիչ՝ մոտ 7-10 մարդ, որոնց, սակայն, հաջողվել է արգելափակել մուտքը:

Վճռաբեկ դատարանի մոտ հավաքված է շուրջ 50 ցուցարար, դատարանի բոլոր մուտքերը փակ են, այստեղ է պատգամավոր Մարիա Կարապետյանը։

Փակ են նաև Սահմահանադրական դատարանի մուտքերը, այստեղ ցուցարարների թիվը հասնում է 150-ի: 

Այսպիսով, ժամը 10:00-ի դրությամբ, վարչապետի կոչին արձագանքել է մոտ 1100 մարդ, բոլոր դատարանների մուտքերը փակ են: Ցուցարարներից բացի՝ հավաքված են մեծ թվով ոստիկաններ: Գրեթե բոլոր դատարանների մոտ ներկա են նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ:

Էրմիտաժը ներկայացրել է Բոտիչելլիի «Մադոննա»-ին՝ Ուֆֆիցիի պատկերասրահի հավաքածուից Երեւանի սանիտարական մաքրման վիճակը շարունակում է մնալ վատ վիճակում. Դավիթ Խաժակյան Ավտոմեքենայի տակ թաքնված ալիգատորը վախեցրել է ոստիկաններին Թեհրանում առատ ձյան պատճառով բոլոր դպրոցները կփակեն Եվրո-2020․ Բելգիան շանս չտվեց ռուսներին՝ 4։1, օրվա արդյունքները (տեսանյութ) ՀՀ Արտաքին գործերի նախարարության արձագանքը` Էրդողանի հայտարարություններին Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ եւ նրա 4 թոռնիկների դիերը Արայի լեռան լանջին հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ Հայաստանում առանձնապես ծանր հանցագործություններն աճել են.ԱՎԾ տվյալներ Գյումրիում 3-րդ հարկի պատուհանից ընկած աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. մանրամասներ Դավիթ Տոնոյանն այցելել և շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին (ֆոտո) Ակնալիճ գյուղում 52-ամյա քաղաքացին ընկել է կոյուղահորը և մահացել Ֆինլանդիայի թիմի երկրպագուները ներխուժել են խաղադաշտ պատմական նվաճումից հետո (ֆոտո) Մելինե (Մել) Դալուզյանի մասին ֆիլմ նկարահանելու համար բյուջեից խոշոր գումար տրամադրելու մասին հարցը բուռն քննարկման թեմա է դարձել հանրության համար «Դա պարզապես մանիպուլատիվ քայլ էր». ԼՀԿ արձագանքը` Փաշինյանի ելույթին Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից Սար­կի­սովն ազատ­վել է պաշ­տո­նից «Դանոսներ»՝ ՎԿ պետի վերաբերյալ. Թբիլիսիում արտահերթ ընտրությունների պահանջով բողոքի ակցիաները շարունակվում են. 2 օր է՝ երթևեկելի պողոտան փակ է ՃՈ ուժեղացված ծառայություն` Երևանում (տեսանյութ) Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների մեկնաբանությունները Հունաստանից կրած պարտությունից հետո (ուղիղ) Աբրահամ Խաշմանյան. Այսօրվա մեր կազմն արեց առավելագույնը, ինչ կարող էր Արգենտինան ընկերական խաղում հաղթեց Բրազիլիային (ֆոտո, տեսանյութ) Իտալիայում ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել հեղեղումից տուժածներին «Դեղին ժիլետների» շարժումը Ֆրանսիայի վրա 2,5 միլիարդ եվրո է նստել Հափշտակվել է 515 միլիոն դրամ․ ոստիկանության բացահայտումը Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ զոհված Սամվել Դևելյանին հետմահու շնորհվեց Արիության մեդալ Երբ հարցը ստացավ նման հնչեղություն, նախարարը հետքայլ արեց. ՀՅԴ երիտասարդներ Վարչապետն ընդունել է Դարիգա Նազարբաևային Վարչապետի մոտ քննարկվել է ՀՀ թվային օրակարգի իրականացման ընթացքը Հայաստանի բոլոր քաղաքացիները երկրի պետբյուջեին պետք է նայեն ինչպես ընտանիքի բյուջեին․ Փաշինյան «Մի քիչ ցածր դնում ենք, բարձր թռնում ենք». Փաշինյանը այս տարվա համար 6-7 տոկոս աճ կանխատեսեց Կարգապահական հանձնաժողովի նիստում որոշվել է երեք ոստիկանի ազատել ծառայությունից «Ար­տա­քին աղ­բյուր­նե­րից ներգ­րավ­ված էժան վար­կա­յին մի­ջոց­ներն ուղղ­վե­լու են նախ­կի­նում վերց­ված ավե­լի թանկ վար­կա­յին մի­ջոց­նե­րը մա­րե­լուն» «Գ.Ծառուկյան» հիմնադրամը Գեղարքունիքում ամփոփեց հայրենիքի պաշտպաններին նվիրված ծրագիրը Իսկ ՍԴ դատավորները կհամաձայնե՞ն ՀԴԲ-ն բացահայտել է հանցավոր խմբի, որին հաջողվել է 6,1 մլն դոլարի խաբել Apple ընկերությանը Աբրահամ Խաշմանյան. Այսօրվա մեր կազմն արեց առավելագույնը, ինչ կարող էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմել է Արդարադատության նախարարին