Մայիսի 17-ի դրությամբ, Երեւանում 15.4 %-ով ավելի եկամուտ է հավաքագրվել. քաղաքապետ
2019թ. մայիսի 17-ի դրությամբ Երեւանի բյուջեի սեփական եկամուտների աճողական կատարողականը կազմել է 93 տոկոս: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքապետին զեկուցվել է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1 մլրդ 200 մլն դրամով՝ 15.4 %-ով ավելի եկամուտ է հավաքագրվել: